2-րդ տեղեկատու, 2024

30.12.2024

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը շնորհավորում է ձեր Ամանորը, մաղթում խաղաղ և ստեղծարար տարի։ Միաժամանակ ձեզ ենք ներկայացնում և ամփոփում 2024-ի երկրորդ կեսին մեր կատարած աշխատանքի տեսանելի մասը։

 

Հրապարակումներ և պրոդուկտներ

Իրավունքը բոլորի համար

ՒԶՊՀ-ն մշակել է «Իրավունքը բոլորի համար» խաղը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների, հատկապես բարձր դասարանի աշակերտների և ոչ իրավաբանական մասնագիտացմամբ ուսանողների իրավագիտակցությունը, հաղորդել գիտելիքներ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների, ինչպես նաև քաղաքացիական կյանքում ներագրավվելու ուղիների վերաբերյալ։

«Իրավունքը բոլորի համար» խաղը ստեղծվել է համանուն ենթադրամաշնորհային նախագծի շրջանակում, որն իրականացվում է«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրիշրջանակներում։ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների ենտրոն»–ի հետ համատեղ:

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույց

 

 

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամբողջական տարբերակը, որը փաստում է, որ Ադրբեջանը էթնիկ զտումների է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից:

«Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառում առկա որոշ խնդիրների վերաբերյալ» քաղաքականության փաստաթուղթ

 

 

 

Հրապարակվել է «Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառում առկա որոշ խնդիրների վերաբերյալ» քաղաքականության փաստաթուղթը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia #Ջուրեմոնիա) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում:

 

Հանրային քննարկումներ 

 

 «Actio Popularis» ինստիտուտի ընդլայնման հնարավորությունները Հայաստանում

 

 

Դեկտեմբերի 13-ին ոլորտային հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Actio Popularis» ինստիտուտի ընդլայնման հնարավորությունները Հայաստանում խորագրով։ Հետազոտությունը կատարվում է «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ECNL-ի և Արևելյան գործընկերության երկրների գործընկերների մասնակցությամբ։

 

Պանելային քննարկում «Ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության իրավականմեխանիզմների արդյունավետությունը» խորագրով

Դեկտեմբերի 4-ին ԻԶՊՀ-ն մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ռաուլ Վալլենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կազմակերպած «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձեւավորվող հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովին՝ անցկացնելով «Ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության իրավական մեխանիզմների արդյունավետությունը» պանելային քննարկումը, որի առիթը անհետաձգելի միջամտությանն առնչվող դատական գործերի ԻԶՊՀ- ուսումնասիրությունն է։ Թեև ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանելու նպատակով ոստիկանությունը կայացնում է անհետաձգելի պաշտպանության միջոցներ, մեծամասամբ դատարանները չեղարկում են այդ որոշումները։ Ուսումնասիրությամբ ԻԶՊՀ-ն փորձում է վեր հանել այն օրենսդրական և իրավակիրառ բացերը, որ հանգեցնում են նման որոշումների։

 

ՔՀԿ չափիչ Հայաստան 2024

 

Էլինա Գյուրջյանը մասնակցել է «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» ուսումնասիրության արդյունքների պաշտոնական ներկայացմանը՝ խոսելով մասնավոր կյանքի իրավունքի և պետության՝ ՔՀԿ-ներին պաշտպանելու պարտավորության մասին։ 

 

«Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ Արդյո՞ք հաղթահարվում է անպատժելիությունը» համաժողով

 

ԻԶՊՀ-ի իրավական հա րցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանն այսօր մասնակցել է ՀՔԱՎ-ի «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում Արդյո՞ք հաղթահարվում է անպատժելիությունը» համաժողովին։ 2-րդ պանելային քննարկման ընթացքում Գյուրջյանը խոսել է քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերով ահազանգերը և դրանց քննությունը։

 

Խորհրդարանական լսումներ ընտրական օրենսդրության վերաբերյալ

 

 

 

ԻԶՊՀ-ի տնօրեն Գենյա Պետրոսյանն այսօր մասնակցել է ընտրական օրենսդրության փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումներին՝ ներկայացնելով մեր մոտեցումներն առկա խնդիրների վերաբերյալ։

 

Գենյա Պետրոսյանը ելույթ է ունեցել ունեցել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում

ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն այսօր ելույթ է ունեցել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում՝ շեշտելով, որ չնայած նրան, որ այսօր խոսում ենք հանդուրժողականությունից և հակախտրականությունից, գնահատում ԵԱՀԿ մարդկային չափման հանձնառությունների կատարումը մասնակից պետությունների կողմից, իրականում կրկին ոչինչ չի փոխվում։ Անպատժելիոթյունը թույլ է տվել Ադրբեջանին շարունակել իր անօրեն գործողությունները՝ ի վերջո հանգեցնելով Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։ Ուստի և ակնհայտ է, որ դատապարտող հայտարարությունները բավարար չեն Ադրբեջանի համար։

 

 

Փորձագիտական կարծիքներ

 

Դիտարկումներ և առաջարկություններ ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

«Ականատես» և «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքները ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի մասին համատեղ առաջարկություններ են ներկայացրել։ Ըստ դիտորդական դաշինքների՝ թե' առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, թե' առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվող մի շարք կարգավորումներ խնդրահարույց են և ոչ բավարար հիմնավորված:

Վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնությունապահովելու պահանջով ԻԶՊՀ-ի էլեկտրոնային հանրագիրն ընդունվել է

ԻԶՊՀ-ի առաջարկն ընդգրկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքումփոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչականդատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում:

 
Համատեղ հայտարարություններ 

 

 

ԻԶՊՀ-ն միացել է հանրային նշանակության կարևոր հարցերին անդրադարձող մի խումբ հայտարարությունների։

 

ԲԴԽ ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

Խստորեն դատապարտում ենք մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի ևանբարեվարք անձի առաջադրելու մոտեցում:

ՀԿ-ների հայտարարությունը տեսահսկման համակարգերի տեղադրման ՆԳՆ-ի նախաձեռնության մասին

Միացել ենք ՆԳՆ-ի՝ տեսահսկման համակարգեր տեղադրելուն առնչվող նախագծի զարգացումներին անդրադարձող հայտարարությանը։ Ողջունելով նախագծի սառեցումը՝ կարծում ենք, որ առաջարկվող փուլային լուծումը ևս խնդրահարույց է՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության մարտահրավերները։ Նաև պատրակաստակամություն են հայտնում մասնակցելու կատարվելիքաշխատանքներին՝ կարևորելով նման նախաձեռնություններին լայն հանրության մասնակցությունը։

Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան - ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

ԻԶՊՀ-ն միացել է ՔՀԿ-ների հայտարարությանը՝ ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։

 

 

Մեդիա 

 

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցն ապացուցում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները հայ բնակչության նկատմամբ 

«Փաստահավաք զեկույցը բացահայտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված էին Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը։ Այդ գործողություններն ուղղված էին նաև էթնիկ և պատմական հետքի վերացմանը։ Շրջափակումն Ադրբեջանի կառավարության էթնիկ զտման քաղաքականության բաղադրիչներից միայն մեկն էր, որը զուգորդված էր նաև այլ գործողություններով», - «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԻԶՊՀ ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը։

 

Դատավորների գնահատման համակարգի փոփոխություն․ ի՞նչ են պլանավորում իշխանությունները

Գենյա Պետրոսյանը մասնակցել է դատավորների գնահատման համակարգիփոփոխության վերաբերյալ քննարկմանը։

 

Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարմանոլորտում առկա համակարգային խնդիրները

ԻԶՊՀ-ից Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում քննարկում են վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում առկա համակարգային խնդիրները:

 

«Հայաստանում գերակա հանրային շահի նպատակով սեփականությանօտարմանն առնչվող օրենսդրության ու պրակտիկայի արդի խնդիրների» վերաբերյալ

ԻԶՊՀ-ի ներկայացուցիչներ Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը որպեսբանախոսներ մասնակցել են ԹԻՀԿ-ի կազմակերպած «Հայաստանում գերակա հանրային շահի նպատակով սեփականության օտարմանն առնչվող օրենսդրության ուպրակտիկայի արդի խնդիրների» վերաբերյալ շահագրգիռ կողմերի քննարկմանը։

 

«Ձեր փաստաբանը». Կատարողական վարույթի և վարչական արդարադատության հետ կապված որոշ խնդիրների մասին

«Ձեր փաստաբանը» հաղորդման եթերում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը խոսել էվարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտիորոշ խնդիրների վերաբերյալ հետազոտությամբ վեր հանված խնդիրներից ևառաջարկվող լուծումներից։

ԸՕ նախագծով քրեականացվել են ինքնաբացարկ հայտնելու և մանդատից հրաժարվելու հարկադրանքը

ԻԶՊՀ-ի իրավաբան Սերգեյ Գրիգորյանը Լուրեր-ի ռեպորտաժում անդրադարձել է Ընտրական օրենսգրքի դեռևս գոյություն ունեցող խնդիրներին՝ կարևորելով դրանք լուծելու նպատակով հանրային լսում անցկացնելը՝ մինչև ԱԺ քննարկումը։

Կալանավայրերի խնդիրները համակարգային են. ասուլիս

ԻԶՊՀ-ի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը մասնակցել էրկալանավայրերի խնդիրներին անդրադարձող մամուլի ասուլիսին։

2-րդ տեղեկատու, 2024

30.12.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը շնորհավորում է ձեր Ամանորը, մաղթում խաղաղ և ստեղծարար տարի։ Միաժամանակ ձեզ ենք ներկայացնում և ամփոփում 2024-ի երկրորդ կեսին մեր կատարած աշխատանքի տեսանելի մասը։

Իրավունքը բոլորի համար. սեղանի ուսուցողական խաղ

26.12.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը մշակել է «Իրավունքը բոլորի համար» խաղը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը, հաղորդել գիտելիքներ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների, ինչպես նաև քաղաքացիական կյանքում ներագրավվելու ուղիների վերաբերյալ։ Խաղն ունի հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ իրավունքի իմաստն ու դերը, ժողովրդավարության հիմնարար արժեքները,  մարդու իրավունքները և դրանց պաշտպանության մեխանիզմները, պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, կուսակցությունների, շահերի խմբերի, հասարակական շարժումների գործառույթները մարդու իրավունքների ոլորտում, ընտրությունները, պետական իշխանության ճյուղերը և վարչական, քաղաքացիական (ընտանեկան և աշխատանքային իրավունք) և քրեական վարույթներ։

ԻԶՊՀ-ի հանրագրի առաջարկն ընդգրկվել է օրենսդրական նախագծերում

04.10.2024
Ամիսներ առաջ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնություն ապահովելու պահանջով էլեկտրոնային հանրագիր էր ներկայացրել։ Ինչպես տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից, Հանրագրով կատարված առաջարկն ընդգրկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Ըստ ԻԶՊՀ-ի՝ այս փոփոխությունը կարևոր է նաև դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից. «Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վարույթի հրապարակային բնույթըդատավարության մասնակիցներին պաշտպանում է արդարադատության գաղտնի իրականացումից՝առանց հանրության կողմից հսկողության. այն նաև այն միջոցներից մեկն է, որոնց միջոցով կարող էպահպանվել դատարանների հանդեպ վստահությունը»: 

Խտրականության դեմ օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

02.08.2024
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հասցեագրում է խտրականությունից արդյունավետ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերը: Այն սահմանում է խտրականության հասկացությունն ու տեսակները և նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից Խտրականության հարցերով խորհրդի ստեղծում, որտեղ կընդգրկվեն ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Օրենքի նախագծով սահմանվում են պաշտպանության մի քանի հատկանիշներ, սակայն նշված չէ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկված անձանց իրավական պաշտպանությանը, որն ամենազգայուն խնդիրներից մեկն է: Բացի այդ, նախագիծը չի սահմանում ՔՀԿ-ների՝ դատարաններում հանրային շահի հարցով («actio popularis») իրավական գործողություններ ձեռնարկելու հնարավորություն՝ խտրականությունից տուժած անձանց իրավունքները պաշտպանելու համար։

Դատարանը ճանաչել է դատապարտյալի ՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով բնակության վայր մեկնելու իրավունքը

12.07.2024
Հուլիսի 2-ին դատարանը կես տարի տևած գանգատարկման գործընթացների արդյունքում բավարարել էմեր շահառուի բողոքը (գործի համար՝ ԵԴ1/0517/15/24)՝ պարտավորեցնելով քրեակատարողականհիմնարկին վերացնել դատապարտյալի՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով մեկնումտրամադրելու իրավունքի խախտումը, ինչը նշանակում է, որ հիմնարկը պարտավոր է անձին տրամադրելօրենքով նախատեսված ժամկետով (մինչև 10 օր) մեկնում մշտական բնակության վայր՝ անչափահասերեխային տեսակցելու նպատակով: 

ՏԵՂԵԿԱՏՈՒ

11.07.2024
Այս տեղեկատուի միջոցով ամփոփում ենք 2024-ի առաջին ամիսներին մեր կատարած աշխատանքի մի մասը՝ օրենսդրության ուսումնասիրություն, հայտարարություններ, ռազմավարական դատավարություններ, հանրային քննարկումներ և հարցազրույցներ, հաջողության պատմություններ։

«Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծը կոչված է բարելավել բաց տվյալների կառավարումը և հասանելիությունը

10.04.2024
Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումը կնպաստի բաց տվյալների քաղաքականության իրականացմանը՝ տվյալների թվային շտեմարանների միջոցով հնարավորություն ստեղծելով ավելի արդյունավետ հանրային վերահսկողության համար: Նախագծով մասնավորապես սահմանվում է հետևյալը` հանրային տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը, հանրային տեղեկությունների հասանելիության ապահովման և կառավարման մեթոդները, տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, տվյալների շտեմարանների ստեղծումը և կառավարումը:

Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի

09.04.2024
Ապրիլի 5-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: ԹԻՀԿ-ը իր հայցում պնդել էր, որ մերժմամբ խախտվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, քանի որ սահմանափակվել է նշված մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իր իրավունքը: ԹԻՀԿ-ի շահերը դատարանում ներկայացնում էին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։