Ծրագրի նպատակն է կատարել ՔՀԿ միջավայրի բարելավմանն ուղղված հետազոտական և ջատագովական աշխատանք։ Այլ խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի հասնելու ՀԿ-ների՝ հանրային շահերը պաշտպանելու լիազորությունների ընդլայնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների։ Ծրագիրը վեր կհանի լավագույն միջազգային փորձն ու չափանիշները՝ ըստ այդմ հիմնավորելու և ջատագովելու հանրային շահերի պաշտպանության շրջանակի ընդլայնումը՝ համահունչ Հայաստանի միջազգային պարտավորություններին։
Ծրագիրն իրականացվում է «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Ոչ առևտրայինիրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) հիմնադրամի և իր գործընկերների՝ Հայաստանում«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ադրբեջանում «Էմ-Ջի Քընսալթինգ»ՍՊԸ-ի, Վրաստանում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի», Մոլդովայում«Պրոմո-Լեքս» ընկերակցության, իսկ Ուկրաինայում՝ «ISAR Ednannia» կազմակերպության կողմից: