«Ականատես» դիտորդական առաքելություն

22.11.2018

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից 2018 թվականին։ «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:  «Ականատես»-ն  իրականացնում է միջազգային և տեղական փորձի հիման վրա մշակված մեթոդաբանությամբ ընտրությունների դիտորդություն՝ գնահատելով ընտրական գործընթացների համապատասխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այնպես էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային ստանդարտներին:

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը։ Նախաձեռնությունն առաջնորդվում է քաղաքական չեզոքության և անկողմնակալության սկզբունքներով՝ չունենալով որևէ նախապատվություն կամ կողմնորոշում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի) կամ թեկնածուի նկատմամբ։

«Ականատես»-ն  իրականացրել է 2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների կարճաժամկետ դիտարկում (155 դիտորդ) և նախատեսում է 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների երկարաժամկետ (36 դիտորդ) և կարճաժամկետ (շուրջ 700 դիտորդ) դիտարկում: Հետագայում հնարավոր է՝ նախաձեռնությունը դիտարկի նաև այլ ՏԻՄ և համապետական ընտրություններ:

Նախաձեռնության բոլոր դիտորդներն անցնում են ընտրական գործընթացների թեմայով վերապատրաստում՝ հաղորդելով օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն ընտրական գործընթացների վերաբերյալ։ Դիտորդների հավաքագրած տվյալները վերլուծվում և ամփոփվում են նախաձեռնության զեկույցներում, տեղեկագրերում, մամուլի հաղորդագրություններում: Արձանագրված խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբաններն, ըստ անհրաժեշտության, կազմում են բողոքներ/հայցեր և հետամուտ են լինում համապատասխան ատյաններում դրանց ընթացքին:

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային ինստիտուտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գոծակալության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի  աջակցությամբ։

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Հայկ Դավթյանին՝(093)02-52- 71 հեռախոսահամարով:

Ներբեռնել

ՏԵՂԵԿԱՆՔ Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական միջավայրի վերաբերյալ

24.08.2023
«Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքն ամփոփում է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական միջավայրը՝ մինչև քարոզչության պաշտոնական մեկնարկը։

«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը 2021թ․ ՏԻՄ ընտրությունների հետընտրական զարգացումների մասին

23.12.2021
2018 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ազատ և արդար ընտրությունները հիմնական ցուցանիշն են, որոնք ազդարարել են որոշակի առաջընթաց պետության ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Տվյալ առաջընթացը, թեև վարչական ռեսուրսի առանձին դրսևորումների մատնանշմամբ, արձանագրվել է տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում: Դրական միտումները հետագայում արտացոլվել են միջազգային ցուցիչներում՝ գրանցելով գնահատականների զգալի բարելավում նախորդ տարիների նկատմամբ:

Արցախի Հանրապետությունում 2021 թ․ դեկտեմբերի 10-ի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

11.12.2021
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի 2 համայնքներում՝ Մարտունի քաղաքում և Գիշի գյուղում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։

2021 թ․ դեկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

06.12.2021
2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 38 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որից՝ 36 համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, երկուսում` մեծամասնական ընտրակարգով համայնքի ավագանու և ղեկավարի ընտրություններ: «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել 29 համայնքներում, որտեղ ընթացել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ.

2021 թ․ նոյեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

15.11.2021
2021 թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության հինգ համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Երեք համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, երկուսում` մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:

2021 թ․ հոկտեմբերի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

18.10.2021
2021 թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության 9 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Վեց համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեկում` մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի, իսկ երկուսում՝ միաժամանակ՝ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Արցախի Հանրապետությունում 2021 թ․ հոկտեմբերի 10-ի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

11.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության 4 համայնքներում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր գյուղերում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց

06.10.2021
Սույն զեկույցը ներկայացնում է 2021 թ․-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական նախաձեռնության իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները։

«Ձեր փաստաբանը»․ Ընտրախախտումների բողոքարկման կարգը

25.06.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման ժամանակ անդրադարձել է ընտրական խախտումների բողոքարկման կարգին և վերջին ընտրության ժամանակ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների հայտնաբերած խախտումներին։

Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում. «Ազատություն»

24.06.2021
«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանն ասում է՝ 21 հաղորդում են ուղարկել դատախազություն։