Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Կարծիք շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանելու մասին

22.10.2019

Սույն թվականի նոյեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որում բացակայում է շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Հարկ է նշել, որ նշված հոդվածը նույնիսկ ներկայում գործող քրեական օրենսգրքում ունի մի շարք թերություններ թե՛ օբյեկտիվ կողմի, թե՛ սուբյեկտային կազմի առումով, ինչպես նաև համաչափ պատասխանատվություն չի նախատեսում այս` իրականում հանրորեն խիստ վտանգավոր արարքի համար.

  • պատասխանատվություն չի նախատեսում շրջակա միջավայրին սպառնացող վտանգի մասին տեղեկություններ թաքցնելու կամ աղավաղելու համար.
  • պատասխանատվություն չի նախատեսում տեղեկատվություն տնօրինող այն սուբյեկտների համար, որոնք, գործող քրեական օրենսդրության համաձայն, չեն հանդիսանում «պաշտոնատար անձ», օրինակ` մասնավոր հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց համար, որոնք Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պարտավոր են անհապաղ հրապարակել այն տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է կանխել շրջակա միջավայրին սպառնացող վտանգը, ինչպես նաև այն կազմակերպությունների պաշտոնատար անձանց համար, որոնց գործունեությունը կարող է անմիջական կապ ունենալ բնական ռեսուրսների շահագործման, ինչպես նաև առավել վտանգի այնպիսի օբյեկտների շահագործման հետ, որոնց շահագործումը կամ շահագործման կանոնների խախտումը կարող է պարունակել շրջակա միջավայրի աղտոտման ռիսկ:
     

Ներկայիս կարգավորումն արդեն իսկ խնդրահարույց է, իսկ նախագծով հոդվածի վերացումը` անկախ գործնականում դրա կիրառման դեպքերի քանակից կամ նման դեպքերի բացակայությունից` առավել խնդրահարույց:

Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք նախագծում ավելացնել շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար պատասխանատվություն նախատեսող հոդված, որը պետք է սահմանի պատասխանատվություն ոչ միայն մարդկանց կյանքի և առողջության, այլև շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու համար, ինչպես նաև ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման, այլև շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը թաքցնելու կամ աղավաղելու համար: Միևնույն ժամանակ այս հոդվածը պետք է պատասխանատվություն սահմանի ոչ միայն պաշտոնատար անձանց համար, այլև ընդլայնի սուբյեկտների կազմը՝ որպես սուբյեկտ նախատեսելով բոլոր անձանց, որոնք ունեն պարտականություն հայտնելու վերը նշված տեղեկատվությունը բնակչությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգը չեզոքացնելու կամ աղտոտման հետևանքները վերացնելու լիազորություն ունեցող մարմնին:

         !Առաջարկում ենք հոդվածի դիսպոզիցիան շարադրել այսպես.

 

Շրջակա միջավայրի համար վտանգ ստեղծող իրադարձությունների, փաստերի, երևույթների, ինչպես նաև ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ վտանգավոր կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը այն անձի կողմից, որն ուներ պարտականություն այդ մասին տեղեկացնելու բնակչությանը կամ նշված վտանգները չեզոքացնելու կամ աղտոտման հետևանքները վերացնելու լիազորություն ունեցող մարմնին:

 

Նույն արարքը, որն անզգուշությամբ պատճառել է մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ:
 

 

Կարևոր է նաև քննարկվող հոդվածով նախատեսել համաչափ պատժաչափեր և, կրկին անդրադառնալով ներկա կարգավորմանը, կարելի է փաստել, որ նույնիսկ այն խիստ անհամաչափ է արարքի իրական (թե՛ հանրության առողջության պահպանման, թե՛ բնապահպանության տեսանկյունից) հասարակական վտանգավորությանը: Օրինակ՝ կատարելով քննարկվող արարքը և այդպիսով, հնարավոր է, անմիջական վտանգի տակ դնելով մի ողջ էկոհամակարգ և ազգաբնակչության առողջությունն ու կյանքը, անձը կարող է պատժվել ընդամենը 300.000 ՀՀ դրամի չափ տուգանքով, ինչն ակնհայտ ոչ բավարար միջոց է հանցագործության կանխարգելման նպատակի իրագործման տեսանկյունից: Եվ առավել անհամաչափ է պատասխանատվությունը (ազատազրկում առավելագույնը 6 տարի ժամկետով)՝ նախատեսված այն դեպքերի համար, երբ արարքն առաջացնում է մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ, որոնց տակ կարող ենք հասկանալ նաև մարդկանց զանգվածային մահ, բուսական աշխարհի զանգվածային ոչնչացում և այլն: Այլ կերպ ասած՝ տեղեկատվությունը թաքցրած սուբյեկտի գործողությունը կարող է հանգեցնել ընդհուպ էկոցիդի կամ մարդկանց զանգվածային մահվան դեպքերի, իսկ նա պատասխանատվություն կկրի առավելագույնը 6 տարի ժամկետով: Հատկանշական է, որ  թե՛ գործող քրեական օրենսգրքով, թե՛ նախագծով նման պատժաչափ կարող է կիրառվել այնպիսի արարքների համար, ինչպիսիք են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմանը երկու կամ ավելի անձանց կամ անչափահասին հակելը, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը, իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը և այլն, որոնք թեև ուղղված են բնակչության առողջության դեմ և դրսևորվում են միայն ուղղակի դիտավորությամբ, սակայն քննարկվող արարքների համեմատ կարող են գնահատվել որպես ավելի քիչ վտանգավոր:

Հիմք ընդունելով նշվածը` առաջարկում ենք քննարկվող հանցագործության համար որպես պատիժ սահմանել`

հոդվածի 1-ին մասով սահմանված արարքի համար` 10-ապատիկից 40-ապատիկի չափով տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում,
հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքի համար` 4-10 տարի ազատազրկում:
 

Ներբեռնել

Կարծիք «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի մասին

29.05.2022
2022 թ․-ի մայիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ է անդրադառնալ պաշտոն զբաղեցնող անձի` «իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվելու» հարցին։

ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում

15.04.2022
«ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում` քրեական և քրեական դատավարության օրենսդրության, ընտրական օրենսդրության բարեփոխումների, հավաքների ազատության, ԶԼՄ-ի, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության ոլորտներում» ծրագրի նպատակն է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի, ինչպես նաև ընտրական օրենսդրության բարեփոխման, հավաքների ազատության, ԶԼՄ-ների, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության խթանումը` նշված համաձայնագրի կիրարկման մշտադիտարկման միջոցով:

44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների փաստահավաք աշխատանք

15.04.2022
Ծրագրի նպատակն է իրականացնել փաստահավաք առաքելություն Արցախի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող թիրախային հարձակումների, մարդու իրավունքների և մարդասիրական միջազգային իրավունքի նորմերի խախտումների արձանագրման, վերլուծության, ինչպես նաև դրանց վերաբերյալ զեկույցների կազմման համար։

Տեղեկատվության ազատության խթանումը Հայաստանի Հանրապետությունում

15.04.2022
2020 թ․-ին ԻԶՊՀ-ն իրականացրեց տեղեկատվության ազատության խթանմանն ուղղված ծրագիրը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ։

Կարծիք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.03.2022
ՀՀ քննչական կոմիտեն վերջերս «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկել էր քրեական պատասխանատվություն նախատեսել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ հետևանք կառաջացնի այն։

Խստացնել տեղեկատվության ազատության խախտման համար պատասխանատվությունը

08.02.2022
Արդարադատության նախարարությունը հրապարակել է նախագիծ՝ առաջարկելով էապես մեծացնել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը։ Ներկայացնում ենք Հիմնադրամի փորձագետների կարծիքը Նախագծում տեղ չգտած, սակայն տեղեկատվության ազատության իրավունքի խախտման այլ դրսեւորումների կանխարգելման տեսանկյունից անհրաժեշտ մի շարք կարգավորումներով Նախագիծը լրամշակելու վերաբերյալ։ Այսպես.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

10.01.2022
30.11.2021 թ.-ին շրջանառության մեջ է դրվել պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակությամբ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է որպես քրեական դատավարության նոր սկզբունք ամրագրել ոչ իրավաչափ վարքագծի արգելքը, ինչպես նաև սահմանել իրավունքի իրականացման սահմանափակումը՝ որպես նոր դատական սանկցիայի տեսակ:

Կարծիք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

21.12.2021
Դեկտեմբերի 1-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման դրված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով խմբագրվում են քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները։ Համակողմանիորեն դիտարկելով խնդիրը՝ կարծում ենք, որ քննչական ենթակայության փոփոխությունները պետք է ընդգրկեն ավելի լայն շրջանակ։

Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում

17.12.2021
Սույն փաստահավաք զեկույցում հիմնավոր ներկայացվում են պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքիև մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում

25.10.2021
2021 թ․-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամն իրականացրեց «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։