Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

22.10.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրավապահ մարմիններին անհրաժեշտության դեպքում  պարզել, թե որ կայքերն է այցելել բաժանորդը, ինչ սարքավորում է օգտագործում նա Ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչպես նաև բաժանորդի կողմից էլ փոստով հաղորդած նամակների օրը, ժամը և հասցեն։ Այդ բոլոր տեղեկությունները Ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել երկու տարվա ընթացքում։

Վերլուծելով Հանձնաժողովի որոշման նախագիծը ՀՀ օրենսդրական դաշտի ու միջազգային պրակտիկայի տեսանկյունից` եկել ենք այն եզրակացության, որ այդ փաստաթուղթը ու հակասում է ՀՀ մի շարք օրենքներին ու սահմանադրական դրույթներին։

Փաստացի Հանձնաժողովը որոշում է, որ Ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել անձի այն տվյալները, որոնք ըստ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում տրված սահմանմանը համարվում են անձնական տվյալներ, այն է՝ «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.»։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջն է, որ տվյալները պահպանվեն ու մշակվեն միայն այն դեպքում, երբ «տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքում»։

Կարևորագույն պայմաններից է այն, որ անհատական տվյալ է համարվում այդ «ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացումը»։ Բաժանորդին հաղորդակցության պահին հատկացված IP համարը, որը փաստացի հնարավորություն է տալիս հայտնաբերել անձի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու սարքավորումների համարը, կարող է օգտագործվել բաժանորդի գտնվելու վայրը պարզելու համար։ Ոչ մի օրենք Հայաստանում թույլ չի տալիս էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողին հավաքագրել ու օգտագործել այնպիսի տվյալներ, ինչպիսին են օրինակ՝ էլեկտրոնային փոստի հասցեն։ Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ և IP համարի, և ինտերնետ օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (user ID) հավասարեցվում են հեռախոսային խոսակցություններին, և նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ այդ տվյալները կարող են վերահսկվել միայն դատարանի որոշման հիման վրա։

Բաժանորդի կողմից այս կամ այն տեղեկությունը փնտրելու կամ Ինտերնետ կայքը այցելելու մասին տեղեկությունները, օրինակ՝ ինտերնետ ծառայությունից օգտվելու սկիզբը և ավարտը, կարող է միանշանակ համարվել անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիք, իսկ անձնական կյանքի գաղտնիքը պաշտպանված է Սահմանադրության 31-րդ հոդվածով ու կարող է սահմանափակվել միայն օրենքով։

Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ զուտ ոլորտային վարչարարություն իրականացման համար ստեղծված մարմինը վերապահել է իրեն քաղաքացիների իրավունքները սահմանափակող մի նորմ, որը նախատեսված չէ օրենքով։ Փաստորեն ստեղծվում է մի նախադեպ, երբ ցանկացած ոլորտային կարգավորող մարմին կարող է խախտել մարդու հիմնարար իրավունքները ու ազատությունները։

Համարում ենք այս որոշման նախագիծը կամայականության դրսևորում ու պահանջում ենք անհապաղ հանել այն շրջանառությունից՝ որպես անօրինական և հակասահմանադրական։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

 

Ներբեռնել

Տեղեկատվություն թաքցնելը՝ հնարավոր վտանգ շրջակա միջավայրի համար

24.12.2019
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Կարծիք շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանելու մասին

22.10.2019
Սույն թվականի նոյեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որում բացակայում է շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

22.10.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

04.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

30.01.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար: