Հետազոտության նպատակն է վեր հանել դատական ակտերի հարկադիր կատարման փուլում առկա հիմնական խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են դատական ակտերի հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ դատական պրակտիկայի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և այլ իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված տեղեկատվության վերլուծության հիման վրա: Առանձին հարցերի շուրջ իրականացվել է նաև միջազգային փորձի և միջազգային իրավական չափորոշիչների վերլուծություն՝ ՀՀ օրենսդրական կարգավորումների համադրմամբ:
Հետազոտության նախաբանում նշվում է, որ անձի՝ դատարան դիմելու իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից էական է դատական ակտերի կատարման փուլը․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով շեշտել է, որ այս իրավունքը պատրանքային կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական դատական ակտը մնար անկատար՝ ի վնաս կողմերից մեկի: Դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով որևէ դատարանի կողմից կայացված վճռի կատարումը պետք է դիտարկվի որպես դատական քննության անբաժանելի մաս»: Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացված մի շարք վճիռներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում` դիմումատուների օգտին կայացված դատական ակտերը չկատարելու կամ ձգձգումներով կատարելու հիմքով:
Հետազոտության հեղինակներն անդրադարձել են հետևյալ հարցերին առնչվող խնդիրներին՝
Ներկայացված առաջարկները միտված են դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության և դրա շրջանակներում քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության բարձրացմանը։
Հետազոտությունը կարդալու համար սեղմեք ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։