Արցախի Հանրապետությունում (ԱՀ) 2020թ․ մարտի 31-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների համատեքստում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունն իրականացրել է կուսակցությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման ուսումնասիրություն:
Այս նպատակով իրականացվել է ինչպե’ս առնչվող փաստաթղթերի գրասենյակային հետազոտություն, այնպե’ս էլ՝ դիտորդական առաքելության շրջանակում ներգրավված երկարաժամկետ դիտորդների կողմից հավաքագրված տվյալների ուսումնասիրություն ու համեմատական վերլուծություն։