Ուսումնասիրվել են Հայաստանի աշխատանքային օրենսդրության առանձին կարգավորումներ, վեր հանվել դրանց առնչվող խնդիրները և առաջարկվել լուծումներ։ Մեծ ուշադրություն է դարձվել նաև պրակտիկ խնդիրների ուսումնասիրությանը և դատական պրակտիկային, որոնց վերաբերյալ ևս մշակվել են առաջարկներ։ Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան-հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Կրթություն և համերաշխություն» արհմիություն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասնագետների, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և անկախ փորձագետի մասնակցությամբ։
Ծրագրի ավարտին հրապարակվել է «Աշխատանքային իրավահարաբերություններ և օրենսդրություն․ խնդիրներ և լուծումներ» հետազոտությունը: