Աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ

09.01.2025

Մենք` ներքոստորագրյալներս, հայտնում ենք մեր աջակցությունը օրենսդրական նախագծին, որով նախատեսվում է աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ, իսկ շաբաթական` 40-ից 35 ժամ։ Այս նախաձեռնությունը կարեւոր է որպես աշխատողների արժանապատիվ աշխատանքի իրավունքի ամրապնդում, առաջնահերթություն տալով աշխատողների առողջությանն ու բարեկեցությանը։

Արժանապատիվ աշխատանքի իրավունքի ճանաչում

Արժանապատիվ աշխատանքը ժողովրդավարության եւ սոցիալական արդարության անկյունաքարն է։ Աշխատանքային ժամերի կրճատման այս նախագիծը հաստատում է այն սկզբունքը, որ աշխատանքը պետք է լինի բավարարության աղբյուր եւ ոչ թե հյուծվածության պատճառ։ Այն ճանաչում է, որ աշխատողները
պարզապես տնտեսության արհեստական մաս չեն, այլ անհատներ են, որոնք արժանի են հարգանքի եւ անձնական զարգացման, հանգստի համար ժամանակ ունենալու։

Գերհոգնածության հաղթահարում


Հետազոտությունները մշտապես ցույց են տալիս, որ երկար աշխատանքային ժամերը հանգեցնում են արտադրողականության նվազման, այրման (burnout) բարձր մակարդակների եւ առողջական խնդիրների։ Աշխատանքային գերբեռնվածությունը նվազեցնում է արդյունավետությունը եւ տնտեսական զարգացման
խթանները։ Աշխատանքային ժամերի կրճատման շնորհիվ Հայաստանը կզարգացնի նաեւ արժանապատիվ աշխատանքային մշակույթ, որն առաջնահերթություն է տալիս արդյունավետությանը, արժանապատիվ աշխատանքային պայմաններին, անձնական առաջնահերթությունները հարգելուն։

Առողջություն եւ բարեկեցություն՝ որպես առաջընթացի հիմք


Առողջ աշխատուժը ավելի դիմացկուն և նորարար է։ Աշխատանքային ժամերի կրճատումը կապված է ֆիզիկական եւ հոգեկան առողջության բարելավման, առողջապահական ծախսերի նվազեցման եւ ավելի ներգրավված ու բավարարված աշխատուժի հետ։ Այս նախագիծը երկարաժամկետ ներդրում է հայաստանցի
աշխատողների բարեկեցության համար եւ ստեղծում է հիմքեր ավելի բարենպաստ աշխատանքային պայմանների համար։

Աշխատանք-կյանք հավասարակշռություն
 

Աշխատանքի եւ անձնական կյանքի հավասարակշռությունը կենսական նշանակություն ունի բարեկեցիկ ընտանիքների համար։ Այս նախաձեռնությունը կտրամադրի աշխատողներին ավելի շատ ժամանակ՝ ընտանիքի, կրթության եւ անձնական զարգացման համար՝ ամրապնդելով սոցիալական համախմբվածությունն ու կյանքի որակը։

«Կրթություն եւ համերաշխություն» արհմիություն
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
ՀՔԱՎ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

ՔՀԿ-ների հայտարարությունը ՀՀ - ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

20.01.2025
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենքՀայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։ Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջտարածաշրջանի համար՝  նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվհամակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապեսկնպաստի Հայաստանի զարգացմանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Հայտարարություն. չհրաժարվե'լ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից

14.01.2025
2025 թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն ևԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլառաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նմանառաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույնհայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից ևվարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմմիջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։ 

Աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ

09.01.2025
Մենք` ներքոստորագրյալներս, հայտնում ենք մեր աջակցությունը օրենսդրական նախագծին, որով նախատեսվում է աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ, իսկ շաբաթական` 40-ից 35 ժամ։ Այս նախաձեռնությունը կարեւոր է որպես աշխատողների արժանապատիվ աշխատանքի իրավունքի ամրապնդում, առաջնահերթություն տալով աշխատողների առողջությանն ու բարեկեցությանը։

ԲԴԽ ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

29.11.2024
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ ՔՀԿ-ները խստորեն դատապարտում են մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ա․ Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը, Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել և ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽանդամ ընտրելուց։

ՀԿ-ների հայտարարությունը տեսահսկման համակարգերի տեղադրման ՆԳՆ-ի նախաձեռնության մասին

12.11.2024
ԻԶՊՀ-ն միացել է ՀԿ-ների հայտարարությանը, որով ստորագրողները անդրադառնում են տեսահսկման համակարգերի տեղադրմանն առնչվող ՆԳՆ նախագծին, այն օրակարգից հանելուն և փուլային լուծման տարբերակին։ Ողջունելով նախագծի սառեցումը՝ ՀԿ-ները կարծում են, որ առաջարկվող փուլային լուծումը ևս խնդրահարույց է՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության մարտահրավերները։ ՀԿ-ները նաև պատրակաստակամություն են հայտնել մասնակցելու կատարվելիք աշխատանքներին՝ կարևորելով նման նախաձեռնություններին լայն հանրության մասնակցությունը։

Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան - ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

30.09.2024
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները:

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

14.06.2024
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի չի ենթարկվել։

Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ

29.05.2024
2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։

Համատեղ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերի մասին

02.05.2024
Ապրիլի 30-ին ԻԶՊՀ-ն միացել է ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ուղարկած համատեղ զեկույցին, որում ներկայացվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերը:

Հայաստանի քաղհասարակության աջակցության նամակը վրացի գործընկերներին

05.04.2024
Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։ Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։