Այս խնդիրը ծագել է շատ վաղուց և լուծում պետք է տրվեր շատ ավելի վաղ․ Դավիթ Գյուրջյան

25.05.2019

Ելույթի տեքստը՝ ստորև․

«Նախ, հարկ ենք համարում անդրադառնալ այն հարցին, թե անհրաժե՞շտ են ընդհանրապես նախատեսվող անցումային արդարադատության մեխանիզմները և հատկապես վեթինգը կիրառելու համար նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, թե՞ հնարավոր և անհրաժեշտ է այդ գործընթացքը համապատասխանեցնել գործող Սահմանադրությանը։

Կարծում ենք՝ Սահմանադրությունը այն իրավական ակտը չէ, որի փոփոխությունը կարելի է պայմանավորել բացառապես անցումային ինստիտուտների ներդրման անհրաժեշտությամբ։ Սա առաջին հայացքից ֆորմալիստական մոտեցում է, սակայն թելադրված իրավական պետությունում իրավական կայունության սկզբունքի և որպես հետևանք կանխատեսելի՝ հասարակական հարաբերությունների ապահովման անհրաժեշտությամբ։

Սահմանադրական բարեփոխումների հարցը արդիական է, բայց այն պետք է լուծվի համապարփակ փոփոխությունների միջոցով, որոնք չպետք է միտված լինեն որևէ առանձին անցումային խնդրի լուծմանը։ Այս առումով գտնում ենք, որ հատկապես վեթինգի գործընթացը հնարավոր կլինի իրականացնել բացառապես Դատական օրենսգրքում լրացումներ կատարելու, այդ թվում դատավորների համար պաշտոնի անհամատեղելիության նոր պայմաններ սահմանելով և վեթինգի վերաբերյալ հարակից օրենսդրություն ընդունելով։

Առաջին՝ ակնհայտ է, որ գնահատման գործընթացը պետք է իրականացվի օրենքի հիման վրա ստեղծված նոր՝ անկախ մարմին, հանձնաժողով, որը բաղկացած կլինի հանրային լայն վստահություն և մասնագիտական բարձր հեղինակություն վայելող իրավաբան գիտնականներից, փաստաբաններից, իրավապաշտպաններից, որոնց առաջադրման ընթացակարգը պետք է լինի առավելագույնս պարզեցված և ներառի ինքնաառաջադրման հնարավորություն։

Միևնույն ժամանակ այդ մարմինը չի կարող կայացնել դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում, քանի որ գործող Սահմանադրությամբ այդ բացառիկ իրավունքը ունի Բա։ Այս առումով հանձնաժողովի գործունեությունը պետք է եզրափակվի ստուգման արդյունքում տրվող եզրակացությամբ և համապատասխան դատավորի լիազորությունը դադարեցնելու միջնորդությամբ՝ ԲԴԽ դիմելով և ԲԽԴ հրավիրված նիստում մրցակցային պայմններում այդ միջնորդությունը պաշտպանելով, իսկ Դատական օրենսգրքի փոփոխությունների միջոցով հանձնաժողովի միջնորդության քննարկումը սահմանել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ դռնբաց նիստի կարգով, որը հնարավոր կլինի ապահովել հանրային լայն վերահսկողությունը նաև այս գործընթացի նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով որևէ չարաշահման ռիսկ։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի ձևավորմանը, ապա համոզված ենք՝ այն առավել բարձր լեգիտիմությամբ օժտելու համար պետք է անցկացվի ԱԺ կողմից, գոյություն ունեցող ցենզերից ավելի բարձր ցենզի հաղթահարմամբ , ընդհուպ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 4/5-ով, ինչն արդարացված է նաև ընդդիմության կողմից թեկնածությունների հաստատման անհրաժեշտությամբ։

Ստուգման չափանիշների ընտրության մասով կարծում ենք հնարավոր է օգտվել վերջերս շատ քննարկված Ալբանիայի Հանրապետությամբ՝ ստուգում իրականացնելով երեք հիմնական չափանիշներով՝ ունեցվածքի ծագումնաբանություն, հանցավոր կապեր և մասնագիտական որակներ։

Վերջին չափորոշչի առումով արդարացված ենք համարում որոշակի դրական խտրականության կիրառում, մասնավորապես՝ ստեղծել դատավորների մասնագիտական գնահատման միասնական հարթակ, որի միջոցով դատավորների գնահատման հնարավորոթյուն տալ փաստաբաններին, ինչի արդյունքում առավել բարձր միավորներով դատավորները կազատվեն վեթինգի երրորդ չափանիշից։

Վերջում ցանկանում եմ մեր քննադատական խոսքն ուղղել Կառավարությանը, ի դեմս՝ արդարադատության նախարարի, քանի որ այօր տեղին չէ խոսել պահի հասունացման և ավելի հասունացման մասին, որովհետև բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ այս խնդիրը ծագել է շատ վաղուց, և լուծում պետք է տրվեր շատ ավելի վաղ»։

Սահմանադրական բարեփոխումները գործընթացը պետք է վերսկսի արտահերթ ընտրություններից հետո

29.01.2021
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները շարունակելու վերաբերյալ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Գենյա Պետրոսյանը ներկայացրել է ԻԶՊՀ դիրքորոշումները՝ նշելով, որ գործընթացը շարունակելն այս պայմաններում արդյունավետ չի լինի՝ նկատի ունենալով գործող իշխանության հանդեպ հանրային վստահության պակասի խնդիրը․ այն պետք է փոխկապակցվի արտահերթ ընտրության արդյունքների հետ։

Պրոակտիվ հրապարակվող տեղեկությունների ցանկը պետք է ընդլայնվի

24.01.2021
«Ռադիո հայ»-ի եթերում «Հայաստանի եվրոպական ապագա» հաղորդման շրջանակում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է տեղեկատվության ազատության ոլորտի հիմնական խնդիրներին:

Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում

09.12.2020
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը մեր հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկմանը «Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով։

Վեթինգի դեպքում կարող են գործածվել կոշտ գործիքներ

21.04.2020
ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Վեթինգ՝ փակագծերում» հեռուստաբանավեճին և ներկայացրել կազմակերպության դիրքորոշումը վեթինգի և հարակից գործընթացների վերաբերյալ։

Նախագիծը չի փոխարինում վեթինգին․ Դավիթ Գյուրջյան

25.02.2020
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի փոփոխությունների շուրջ տեղի ունեցող հանրային լսումներին և ներկայացրել ԻԶՊՀ դիրքորոշումը փաստաթղթի առանցքային ուղղությունների վերաբերյալ։

Մարդու իրավունքների երաշխիքները պետք է վերականգնվեն․ Պետրոսյան

21.02.2020
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շրջանակում տեղի ունեցած «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղհասարակության դիրքորոշումները» թեմայով հանրային քննարկման ժամանակ Գենյա Պետրոսյանը խոսել է մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների մասին:

Ե՞րբ կմաքրվի դատական համակարգը. «Լուրերի» հյուրն է Գենյա Պետրոսյանը

20.02.2020
Հանրային հեռուստաընկերության եթերում մեր հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը խոսել է Սահմանադրական դատարանի 2019 թ. նոյեմբերի 15-ի որոշման մասին, որով վերջինս հակասահմանադրական էր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի` դատավորների լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու հնարավորություն սահմանող դրույթը:

Տեղեկատվության ազատության կարգավորումները պետք է բարելավվեն

09.12.2019
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ընթացքում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանն անդրադարձել է տեղեկատվության ազատության ոլորտի մի քանի էական խնդրի:

Դատական իշխանությունում առկա խնդիրները շարունակում են մնալ արդիական

05.12.2019
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» թեմայով ասուլիսի ընթացքում Գենյա Պետրոսյանն անդրադարձել է արդարադատության ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ անգամ հեղափոխությունից հետո դատական իշխանությունում առկա խնդիրները շարունակում են մնալ արդիական:

Արձանագրված խնդիրները կլուծվեն վեթինգի միջոցով․ Պետրոսյան

05.12.2019
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությամբ երեկ Երեւանում տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» հանրային քննարկմանը։