Բացառել հաշմանդամության կամ տարիքի հիմքով խտրականությունը COVID-19-ի դեմ պայքարում

29.05.2020

Վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի արձանագրված դեպքերի թիվը, ներառյալ պետական վերահսկողնության ներքո գտնվող հատուկ հաստատություններում, կտրուկ բարձրացնում է ռիսկը, որ ՀՀ առողջապահության համակարգի միջոցները բավարար չեն լինի քաղաքացիներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Սույն թվականի մայիսի 22-ին Հանրային խորհրդի հետ քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ծանրաբեռնվածության աճի արդյունքում հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի։

Նման մոտեցումն արդեն իսկ կիրառվել է մի շարք երկրներում՝ սահմանափակ ռեսուրսների թիրախային օգտագործում ապահովելու նպատակով, երբ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թվի անկանխատեսելի աճը բերել է նրան, որ առողջապահական հիմնարկները ստիպված են եղել բժշկական ծառայությունների մատուցման նախապատվությունը տալ ողջ մնալու առավել բարձր հավանականություն ունեցող մարդկանց։

Ողջ մնալու հավանականության մասին դատելիս հարկ է հիշել, որ որևէ ընդհանուր հատկանիշ դեռևս չի կանխորոշում հիվանդության ելքը։ Այսպես՝ եթե մահվան դեպքերը հիմնականում արձանագրվում են առավել տարեց պացիենտների շրջանում, դա չի ենթադրում, որ բոլոր տարեց պացիենտների համար հիվանդության ելքը կանխորոշված է։ Ավելին՝ նաև Հայաստանում արդեն հայտնի են դեպքեր, երբ առողջացել են տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, կամ առավել ծանր վիճակում են գտնվել կամ մահացել որևէ քրոնիկ հիվանդություն չունեցող մարդիկ։

Գիտակցելով մարտահրավերների ծավալը և որոշումների բարդությունը, որոնք ՀՀ Կառավարությունը և մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարությունը ստիպված են կայացնել այս դժվար իրավիճակում և հաշվի առնելով այլ երկրներում արդեն իսկ արձանագրված փորձը՝ կարևոր ենք համարում վերահաստատել մտահոգությունները, որոնք արձանագրվել են տարբեր երկրներում բժշկական տեսակավորման (տրիաժի) կիրառման շուրջ և իրականացման ընթացակարգում և կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը

✅բուժօգնության տրամադրման հիմքում չդնել պացիենտի կյանքի ենթադրյալ տևողության և որակի մասին կարծրատիպային ընկալումը, որը նվազ արժեք է վերագրում ծեր կամ հաշմանդամություն ունեցող անձի կյանքին;

✅զերծ մնալ բժշկական տեսակավորման կիրառումից՝ առավել հզորացնելով առողջապահական համակարգի ներուժը և ուժեղացնելով վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները և ինչն ամենակարևորն է՝ դրանց կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը;

✅յուրաքանչյուրին, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, տարեցներին բուժօգնություն տրամադրելիս նրանց համար մատչելի եղանակով ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել իրենց հիվանդության, բուժման եղանակների, հետևանքների և ակնկալվող արդյունքների մասին, անհրաժեշտության դեպքում ապահովել խելամիտ հարմարեցումներ;

✅պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատություններում ապահովել բոլոր միջոցառումների անխափան կատարումը, անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով զինվածությունը, աշխատակիցների և բնակիչների (ներառյալ հաշնամդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների և դատապարտյալների) հրատապ և պարբերական թեստավորում և առողջական վիճակի հետևողական հսկողությունը;

✅այնուամենայնիվ, եթե որոշում կայացվի կիրառել բժշկական տեսակավորում, դրա ցուցումները մշակելիս և դրանք կիրառելիս զերծ մնալ հաշմանդամության կամ այլ հիմքով խտրականությունից և հետևողական լինել, որ անձի մոտ որևէ հաշմանդամության առկայությունն ինքնին հիմք չհանդիսանա պատշաճ բուժօգնություն չտրամադրելու համար։ Հաշմանդամության առկայությունը չի ենթադրում, որ տվյալ անձի կյանքը նվազ կարևոր է, ըստ այդմ՝ որևէ հաշմանդամություն ինքնին չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով դառնա բացառման հիմք, իսկ անհրաժեշտ աջակցության աստիճանը չպետք է նպաստի բացառմանը;

✅բժշկական տեսակավորման կիրառման արդյունքում բուժօգնության չտրամադրման կամ դադարեցման յուրաքանչյուր դեպքում ապահովել մանրամասն փաստագրում ու դրա կիրառման հիմնավորվածությունը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Տաթևիկ ՀԿ

Իրավունքի ուժ ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Մարդու իրավունքների տուն Երևան

Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

Սոցիոսկոպ ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 

Ներբեռնել

Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին

19.07.2021
ՀՀ Ազգային ժողովը 2021 թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում:

Քաղաքացիական հասարակության ուղերձը իշխանությանը

02.07.2021
Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը:

ՈւԵՖԱ-ի Եվրո 2020-ի՝ Բաքվում նախատեսված խաղերն ընդունելու իրավունքից Ադրբեջանին զրկելու մասին

11.06.2021
Սույնով կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին՝ Ադրբեջանին զրկել Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու իրավունքներից, նախատեսված խաղերը տեղափոխել այլ վայր, և միանալով միջազգային հանրությանը՝ պահանջել, որ Ադրբեջանն անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի վերցված քաղաքացիական անձանց:

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

27.05.2021
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային: 2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։

Հայտարարություն եռակողմ բանակցությունների մասին

20.05.2021
2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»:

Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները

06.04.2021
Արցախում են գտնվում ժառանգության կարևորագույն օբյեկտներ և հնագիտական նշանակալից ռեսուրսներ: Հայկական մշակույթի մոտ 4,000 նմուշներ կան Արցախում՝ ներառյալ 370 եկեղեցիներ, 119 ամրոցներ և պատմական և մշակութային այլ հուշարձաններ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կախված են քաղաքական կամքից

21.03.2021
2021թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։

Նախագահի առարկությունները հակասում են Սահմանադրությանը

28.02.2021
2021 թվականի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով ետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը:

Հետպատերազմյան իրավիճակի մասին

12.11.2020
Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը։ Բոլորիս պատած վիշտն ու արդարացի ցավը չպետք է մթագնի առողջ բանականությունը:

Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները

05.10.2020
Հորդորում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և անմիջական ներգրավվածությունը։