ԲԴԽ ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

29.11.2024

ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունից անկախություն՝ ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը։ 

Մինչդեռ Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Քաղաքական մեծամասնությունը հանդիսացող կուսակցության անդամի ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում չի կարող ապահովել և երաշխավորել դատական իշխանության անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից։

Այս թեկնածուի քաղաքական չեզոքության և զսպվածության բացակայության, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և գործադիր իշխանության ղեկավարին հավատարմության ապացույց է վերջինս սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված Նիկոլ Փաշինյանի լուսանկարները:

Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության և հանրային վստահելիության վրա։

Այսպես, դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել է Ա․ Սիրունյանի  կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Փաստաբանների պալատի խորհուրդը փաստել է, որ նման արտահայտչաձևի և բառապաշարի օգտագործումը հարիր չէ ոչ միայն փաստաբանի հանրային կարգավիճակ ունեցող անձին, այլև քաղաքավարության և հասարակական համակեցության ընդունված նորմերը պահպանող ցանկացած քաղաքացու և արատավորում է իր վարկանիշը թե՛ որպես փաստաբան և թե՛ որպես քաղաքացի:

Այս թեկնածուի ոչ պատշաճ վարքագիծը և բառապաշարը հանրային տիրույթում կրում է մշտական և շարունակական բնույթ և անհամատեղելի է բարեկրթության սկզբունքներին։ Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորում ըստ անձանց ծագման՝ իր հանրային խոսքով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով վիրավորական արտահայտություններ կատարելով և ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ։

Այս թեկնածուի առաջադրումը վերստին հիմնավորում է դատական իշխանության պաշտոններում ընտրությունների և նշանակումների իրականացումը քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնելու՝ քաղաքական իշխանության միտումը՝ վտանգելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի, այլև ողջ դատական իշխանության ապաքաղաքական լինելու կարևորագույն սկզբունքը, հեղինակությունն ու վստահելիությունը, ինչպես նաև գործունեության արդյունավետությունը:

Խնդիրն էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական թիմի ձայները բավարար են Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների պաշտոնում ցանկացած թեկնածուի ընտրության համար՝ առանց ընդդիմության որոշիչ մասնակցության:

Խստորեն դատապարտում ենք մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում ենք․

  • Չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ա․ Սիրունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության որոշումը,
  • Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել և ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելուց։

 

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան ասոցացիա իրավապաշտպան ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Փոփոխություն ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

ԲԴԽ ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

29.11.2024
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ ՔՀԿ-ները խստորեն դատապարտում են մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ա․ Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը, Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել և ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽանդամ ընտրելուց։

ՀԿ-ների հայտարարությունը տեսահսկման համակարգերի տեղադրման ՆԳՆ-ի նախաձեռնության մասին

12.11.2024
ԻԶՊՀ-ն միացել է ՀԿ-ների հայտարարությանը, որով ստորագրողները անդրադառնում են տեսահսկման համակարգերի տեղադրմանն առնչվող ՆԳՆ նախագծին, այն օրակարգից հանելուն և փուլային լուծման տարբերակին։ Ողջունելով նախագծի սառեցումը՝ ՀԿ-ները կարծում են, որ առաջարկվող փուլային լուծումը ևս խնդրահարույց է՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության մարտահրավերները։ ՀԿ-ները նաև պատրակաստակամություն են հայտնել մասնակցելու կատարվելիք աշխատանքներին՝ կարևորելով նման նախաձեռնություններին լայն հանրության մասնակցությունը։

Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան - ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

30.09.2024
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները:

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

14.06.2024
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի չի ենթարկվել։

Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ

29.05.2024
2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։

Համատեղ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերի մասին

02.05.2024
Ապրիլի 30-ին ԻԶՊՀ-ն միացել է ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ուղարկած համատեղ զեկույցին, որում ներկայացվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերը:

Հայաստանի քաղհասարակության աջակցության նամակը վրացի գործընկերներին

05.04.2024
Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։ Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։

Ոստիկանության շարունակական բռնությունների վերաբերյալ

03.04.2024
Թեև Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական բռնությունները և խոշտանգումները:

ՔՀԿ-ների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

28.03.2024
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ

18.03.2024
Միջպետական գանգատներից հրաժարվելու վերաբերյալ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները խիստ մտահոգիչ են, որևէ պայմաններում անընդունելի, և ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։