Բժշկական գաղտնիք համարվող տվյալների՝ ՄԻՊ-ին հասանելի լինելու մասին

22.05.2023

05.05.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։  

Ի թիվս այլ կարգավորումների, Նախագծով առաջարկվում է վերախմբագրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետը, ինչի արդյունքում բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, այլևս տրամադրման ենթակա չեն լինելու Մարդու իրավունքների պաշտպանին։

Նախագծի հիմնավորման մեջ նման փոփոխությունը հեղինակի կողմից պատճառաբանվում է ոլորտային և մնացյալ օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությամբ, մասնավորապես նրանով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` պաշտպանին ներկայացված բողոքն ինքնին համարվում է բողոք ներկայացրած անձի համաձայնություն և հիմք է անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու համար, մինչդեռ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով սահմանվում է բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման դեպքերը առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության։

 

Այս համատեքստում, հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ վկայակոչված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը մարդու իրավունքների պաշտպանին լիազորում է իրականացնել խախտման քննարկում ոչ միայն անձի՝ իր իսկ իրավունքների խախտման կապակցությամբ ներկայացված բողոքների հիմքով, այլ նաև այլ անձանց (օրինակ՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների, ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների) բողոքների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ (տե'ս օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածները)։ 

Նշված դեպքերում որևէ մեկնաբանության պարագայում հնարավոր չի լինելու համարել, որ անձը, որի իրավունքների խախտման մասով ՄԻՊ-ը իրականացնում է քննարկում, տվել է իր համաձայնությունը համապատասխան բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները ձեռք բերելու համար, ուստի առաջարկում ենք պահպանել Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի գործող իրավակարգավորումը՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնության ստանալու Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության մասով։


Oրենսդրական նախագծերի շուրջ աշխատանքն ԻԶՊՀ-ն իրականացնում է  Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։

Ներբեռնել

Դիտարկումներ ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

06.11.2023
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։ ԻԶՊՀ-ն, ԹԻՀԿ-ը և ՀՔԱՎ-ը իրենց դիտարկումներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ։

Տեղեկատվության սահմանափակումը պետք է լինի ողջամիտ և կոնկրետ. կարծիք ԱԱԾ նախագծի մասին

24.10.2023
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ սահմանելով տեղեկատվության սահմանափակման նոր դրույթներ։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը կարծիք են հրապարակել նախագծի թերությունների մասին։

Խմբագրե՞լ, թե՞ ոչ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը. ԻԶՊՀ առաջարկը

11.10.2023
Արդարատադատության նախարարությունն առաջարկում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված այն հանցանքները, որոնք կատարվել են ոչ շահադի-տական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով՝ պատճառաբանելով, որ դրանք կոռուպցիոն հատկանիշներ չունեն։ Ըստ ԻԶՊՀ-ի՝ այդպես է միայն առաջին հայացքից։ Ավելին, Հիմնադրամն առաջարկում է հանել նախագծի հոդվածը։ Թե ինչու, կարդացեք։

Այլընտրանքային զեկույցներ՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին

10.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ մշակել և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե է ներկայացրել երկու այլընտրանքային զեկույց: Զեկույցները մշակվել են Կոմիտեի 74-րդ նստաշրջանին ընդառաջ, որտեղ քննարկվել են ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» դաշնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման առաջընթացը։ Դրանք անդրադառնում են ինչպես աշխատանքային իրավունքներին, այնպես էլ խտրականության արգելքին և առողջության իրավունքին։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։

Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի կարգավորման մասին

22.09.2023
ԻԶՊՀ-ն անդրադառնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու աշխատանքային պայմանագրերը։ Կազմակերպությունն առաջարկում է նախատեսել մեխանիզմներ, որոնք ըստ անհրաժեշտության կմեղմեն աշխատողների ֆինանսական բեռը։

Առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

15.09.2023
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, առանցքային նշանակության առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քր․ պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը

28.07.2023
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։