Փետրվարի 20-ին և 21-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ը անցկացրին պիլոտային վերապատրաստում հանրային ռեսուրսների չարաշահման թեմայով։ Դասընթացավարներն էին ծրագրի փորձագետներ Գենյա Պետրոսյանը, Նատալյա Ադամյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։
Դասընթացի նպատակն է ամրապնդել ընտրությունների ժամանակ հանրային ծառայողների՝ հիմնական կանոնների և անաչառ վարքագծի առնչությամբ գիտելիքները։ Վերապատրաստման մոդուլը մշակվել է որպես տեղեկատվական արշավի նյութ՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:
Դասընթացին մասնակցեցին Միասնական սոցիալական ծառայության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության' ՄԹ Միջազգային զարգացման աջակցությամբ ֆինանսավորվող և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում (ԱԺԿՀ)» ծրագրի միջոցով։