Դատաիրավական խորքային բարեփոխումների ուղիները. Գենյա Պետրոսյան

02.08.2021

Հարցին, թե ինչու իրավապահները չեն զբաղվում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թ․-ի արտահերթ զեկույցով, Գենյա Պետրոսյանն ասել է․ «Այս խնդիրներին պետք է ավելի համակարգային և հավասարակշռված մոտեցում ցուցաբերել։ Ոչ թե անհատական որոշումներ կայացնել առանձին դատավորների նկատմամբ, որ կարող են լինել կամայական և խնդիրներ առաջացնել նաև մեր ստանձնած միջազգային պարտավորությունների տեսանկյունից, այլ առավել համակարգային, թափանցիկ հավասարակշռված և միջազգային չափանիշներին համապատասխան գործընթաց պետք է նախաձեռնվի։ Դա վեթինգն է, որի միջոցով պետք է կատարվի ամբողջ դատական համակարգի վերագնահատումը»։

Ներկայացնելով ԻԶՊՀ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ՝ Պետրոսյանը ասել է, որ վեթինգ հնարավոր է անել նաև գործող Սահմանադրության պայմաններում, և պատմել առաջարկվող մոդելի մասին։ Ըստ իրավաբանի՝ այս գործընթացը պետք է տարածվի ողջ իրավապահ համակարգի վրա։

Արձագանքելով Վենետիկի հանձնաժողով դիմելու վերաբերյալ տարբեր մոտեցումներին՝ Պետրոսյանն ասել է, որ դեմ չէ, որ կարևոր փոփոխություն ենթարկվող նախագծերը համաձայնեցվեն հանձնաժողովի հետ, սակայն այնպես չէ, որ միշտ հաշվի են առնվում այդ առաջարկները․ «Նույն կարգապահական պատասխանատվության մասով մենք ունեցանք փոփոխություններ, որոնք, սակայն, ինչ-որ տեղ նույնիսկ վատթարացրին գործող կարգավորումը, օրինակ՝ արդյունքում հանվեց ակնհայտության չափանիշը՝ որպես կարգապահական պատասխանատվության հիմք, ինչը նույն Վենետիկի հանձնաժողովի կարծիքում արձանագրվել էր որպես բացասական զարգացում»։

Քննարկվել են նաև կարգապահական պատասխանատվությանն առնչվող խնդիրները։ Ըստ Պետրոսյանի՝ առաջին հերթին օրենսդրությամբ պետք է հնարավորինս նախատեսել այն երաշխիքները, որոնք կապահովեն առավելագույն հանրային վերահսկողություն թե՛ կարգապահական պատասխանատվության, թե՛ դատավորների նշանակման, առաջխաղացման գործընթացների նկատմամբ։ Իրավաբանը կարևորել է, որ դատավորների գործունեության գնահատման և որակավորման ստուգման չափանիշները լինեն բավարար հստակեցված, որովհետև, անկախ նրանից, թե ով է քաղաքական իշխանությունը, այս լուծումները պետք է հարատև լինեն և ապահովեն դատավորների ու դատական իշխանության անկախությունը։

Ամփոփելով՝ Գենյա Պետրոսյանը նշել է․ «Վեթինգի գործընթացը մեր պայմաններում անհրաժեշտություն է, քանի որ առաջարկված լուծումները արդյունք կտան երկար տարիներ հետո միայն, իսկ դրա ժամանակը մենք չունենք»։

Ֆոսֆորային զինատեսակների կիրառման համար միջազգային պատասխանատվության հիմքեր կան

24.02.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը 1in.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի առաջարկներին։

ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը․ փորձագիտական քննարկում

18.01.2022
Դավիթ Գյուրջյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը քննարկմանը, որը կազմակերպել էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Երկնքից թափվող կրակ, այրվող անտառներ․ ի՞նչ են պատմել 44-օրյա պատերազմի ականատեսները

17.12.2021
«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը հանրայնացնելու ընթացքում Իրավունքի զարգացման և պաշտանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և սեփականության իրավունքների խախտումների դեպքերին։

Բանավեճ․ ո՞ր մարմինը պետք է քննի պաշտոնյաների հանցագործությունները

02.12.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է «Պաշտոնյաների կատարած հանցագործությունները կքննի ԱԱԾ-ն․ ի՞նչ վտանգներ կան» թեմայով բանավեճին՝ Factor TV-ի եթերում։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները»․ քննարկում

30.11.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում ընթացող փորձագիտական քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները» խորագրով: Քննարկվել են ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքների կարգավորումների և կառուցակարգերի խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ։

Խնդիրներ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում

29.11.2021
Այս տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը երկու անգամ հանրային քննարկման ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հրապարակեց առաջարկներ, որոնք հիմնականում մերժվեցին։

Ի՞նչ խնդիրներ կան աշխատանքային իրավունքի ոլորտում․ նոր հետազոտություն է հրապարակվել

23.11.2021
Factor TV -ի ռեպորտաժում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադառնում է երեխաների աշխատելու իրավունքին առնչվող խնդիրներին և այն օրենսդրական ձևակերպումներին, որ խոչընդոտում են գործադուլի իրավունքի իրացումը։ Այս և այլ խնդիրներ բացահայտվել էին աշխատանքային իրավունքի վերաբերյալ ԻԶՊՀ հետազոտության ընթացքում։

Ճգնաժամային պայմաններում դատարանի անկախությունը չափազանց կարևոր է

31.08.2021
Հանրային լրագրության ակումբի «Արժեքավոր զրույցներ» հաղորդաշարի տաղավարում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատական համակարգի առանցքային խնդիրներին և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերին։

Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Ընտրական օրենսդրության բարեփոխում» թեմայով հերթական քննարկմանը՝ ներկայացնելով ընտրական հանձնաժողովների վերաբերյալ առկա որոշ խնդիրներ և առաջարկում լուծումներ: Մասնավորապես նա անդրադառնում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, լիազորություններին և անդամների համար նախատեսված սահմանափակումներին։

Դատաիրավական խորքային բարեփոխումների ուղիները. Գենյա Պետրոսյան

02.08.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Infocom-ի հետ զրուցել է դատական համակարգի առանցքային խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ ԻԶՊՀ-ի պատկերացումների և առաջարկների մասին։ Ըստ Պետրոսյանի՝ դատական համակարգում տարիներ շարունակ արձանագրված խնդիրներն այսօր էլ առկա են, քանի որ համակարգային բարեփոխման ուղղությամբ արմատական քայլեր չեն արվել։