Դատական իշխանությունում առկա խնդիրները շարունակում են մնալ արդիական

05.12.2019

Գենյա Պետրոսյանը նշել է, որ դատական համակարգում էական առաջընթաց դեռևս չի արձանագրվել, թեպետ ընդունված են բավական առաջադեմ ռազմավարություն և օրենսդրական նախաձեռնություններ«Անգամ հեղափոխությունից հետո դատական համակարգի խնդիրները շարունակում են մնալ արդիական, և էական առաջընթաց դեռևս չի արձանագրվել, թեև արդեն իսկ ընդունված է դատական բարեփոխումների ռազմավարությունը, կան օրենսդրական նախագծեր, որոնք բավական առաջադեմ կարգավորումներ են նախատեսում այս ոլորտում։ Այնուամենայնիվ, այն հիմնական խնդիրների , որ առկա են եղել և նախանշված՝ հանձնարարականում, դեռևս առաջընթաց չկա։ Պետրոսյանն առանձնացրել է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ցածր մակարդակը, կոռուպցիոն դրսևորումները, ցածր հաշվետվողականությունը»,-ասել է Պետրոսյանը։ 

Էական խնդիրներից Պետրոսյանն առանձնացրել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ենթակա չլինելը և կարգապահական քննությունների դռնփակությունը: Այնուամենայնիվ, Պետրոսյանն այն կարծիքին է, որ զեկույցի առաջարկների կիրարկման փուլում կարձանագրվի դրական փոփոխություն. «Հատկապես մենք փոփոխություն ենք արձանագրելու այս զեկույցի ներկայացման արդյունքում տրված հանձնարարականի իմպլեմենտացիայի փուլում, որովհետև համենայն դեպս այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ կա ակնհայտ քաղաքական կամք, և քաղաքացիական հասարակության ներկայացրած համատեղ զեկույցի և այս հանդիպումների մասնակցությունը նպատակ ունի մասնավորապես հստակեցնելու և կոնկրետացնելու այն առաջարկները, որոնք շատ հաճախ չափից դուրս ընդհանրական լինելու պատճառով անգամ հնարավոր չէ իրականացնել և գնահատել դրանց կատարման արդյունքը: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը կոնկրետացման և հստակեցման տեսանկյունից և քաղաքական կամքի առկայությունը համակցաբար իրապես կարող են շոշափելի արդյունք բերել այս մեխանիզմի գործարկման առումով»:

Սահմանադրական բարեփոխումները գործընթացը պետք է վերսկսի արտահերթ ընտրություններից հետո

29.01.2021
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները շարունակելու վերաբերյալ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Գենյա Պետրոսյանը ներկայացրել է ԻԶՊՀ դիրքորոշումները՝ նշելով, որ գործընթացը շարունակելն այս պայմաններում արդյունավետ չի լինի՝ նկատի ունենալով գործող իշխանության հանդեպ հանրային վստահության պակասի խնդիրը․ այն պետք է փոխկապակցվի արտահերթ ընտրության արդյունքների հետ։

Պրոակտիվ հրապարակվող տեղեկությունների ցանկը պետք է ընդլայնվի

24.01.2021
«Ռադիո հայ»-ի եթերում «Հայաստանի եվրոպական ապագա» հաղորդման շրջանակում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է տեղեկատվության ազատության ոլորտի հիմնական խնդիրներին:

Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում

09.12.2020
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը մեր հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկմանը «Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով։

Վեթինգի դեպքում կարող են գործածվել կոշտ գործիքներ

21.04.2020
ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Վեթինգ՝ փակագծերում» հեռուստաբանավեճին և ներկայացրել կազմակերպության դիրքորոշումը վեթինգի և հարակից գործընթացների վերաբերյալ։

Նախագիծը չի փոխարինում վեթինգին․ Դավիթ Գյուրջյան

25.02.2020
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի փոփոխությունների շուրջ տեղի ունեցող հանրային լսումներին և ներկայացրել ԻԶՊՀ դիրքորոշումը փաստաթղթի առանցքային ուղղությունների վերաբերյալ։

Մարդու իրավունքների երաշխիքները պետք է վերականգնվեն․ Պետրոսյան

21.02.2020
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շրջանակում տեղի ունեցած «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղհասարակության դիրքորոշումները» թեմայով հանրային քննարկման ժամանակ Գենյա Պետրոսյանը խոսել է մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների մասին:

Ե՞րբ կմաքրվի դատական համակարգը. «Լուրերի» հյուրն է Գենյա Պետրոսյանը

20.02.2020
Հանրային հեռուստաընկերության եթերում մեր հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը խոսել է Սահմանադրական դատարանի 2019 թ. նոյեմբերի 15-ի որոշման մասին, որով վերջինս հակասահմանադրական էր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի` դատավորների լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու հնարավորություն սահմանող դրույթը:

Տեղեկատվության ազատության կարգավորումները պետք է բարելավվեն

09.12.2019
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ընթացքում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանն անդրադարձել է տեղեկատվության ազատության ոլորտի մի քանի էական խնդրի:

Դատական իշխանությունում առկա խնդիրները շարունակում են մնալ արդիական

05.12.2019
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» թեմայով ասուլիսի ընթացքում Գենյա Պետրոսյանն անդրադարձել է արդարադատության ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ անգամ հեղափոխությունից հետո դատական իշխանությունում առկա խնդիրները շարունակում են մնալ արդիական:

Արձանագրված խնդիրները կլուծվեն վեթինգի միջոցով․ Պետրոսյան

05.12.2019
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությամբ երեկ Երեւանում տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» հանրային քննարկմանը։