Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022

2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

Ակցիայի առաջին իսկ րոպեներից կազմակերպիչներին բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանի համազգեստ հագած մարդիկ։ Այնուհետև սկսեցին բերման ենթարկել նաև շարքային մասնակիցներին։ Փաստացի ՀՀ ոստիկանությունը առանց պարզաբանումների ձերբակալություններ է իրականացրել: Նախնական տվյալներով 20 անձ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Ձերբակալվածների մեջ է ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը:  ՀՀ ոստիկանությունը չի թույլատրել անգամ բացել բողոքի պաստառները: Այսպիսով ականատես ենք լինում հետադիմական եւ բռնատիրական երկրներում կիրառվող պրակտիկայի ներդրման մեր երկրում:

Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության գործողությունները: Մարդու իրավունքները, հավաքների ազատությունը և խոսքի ազատությունը գերագույն արժեք պետք է լինեն Հայաստանում: Ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին եւ հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար: 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Ազատ քաղաքացի»  քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ  

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Կալանավորված անձի՝ փաստաբանի տեսակցելու իրավունքի մասին

13.10.2022
Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ ԻԶՊՀ-ն առաջարկում է վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ:

44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

10.10.2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։

Ադրբեջանի ագրեսիան՝ ժողովրդավարության խոչընդոտ

06.10.2022
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ դատաիրավական համակարգի խնդիրներին և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվում է իր ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների պատճառով։

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

04.10.2022
Հայտարարությամբ դատապարտվում է իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջվում վերանայել առաջադրումը։

Քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություններն անընդունելի են

22.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12.09.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Անհրաժեշտ են մանրամասն կարգավորումներ՝ զենքի կիրառման համաչափության համար․ քննարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր լիազորությունների մասին

09.09.2022
Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում

30.08.2022
Արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որում առկա են ծառայողների համալրման կարգին առնչվող խնդրահարույց կետեր։ Փաստաթղթում ամփոփվում են հիմնական խնդիրները և ներկայացվում առաջարկություններ։