«Դատարանների ծանրաբեռնվածությունը գործերը ողջամիտ ժամկետում չքննելու արդարացում չէ»․ քննարկում

01.04.2021

Անդրադառնալով ողջամիտ ժամկետների խախտման հարցին և այս առնչությամբ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներին՝ Պետրոսյանն ասել է․ «Երբ ՄԻԵԴ-ը ճանաչում է որևէ հոդվածի խախտում, պետությունը պարտավորվում է ոչ միայն դիմումատուի հետ կապված իրականացնել անհատական պաշտպանության միջոց, այլ առաջին հերթին պետք է ձեռնարկի ընդհանուր միջոցներ, որոնց պետք է կանխարգելվեն հետագայում համանման խախտումները»։ Բանախոսը նշել է, որ պետության այս պարտականությունը ուղղակիորեն բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներից։ Այս տեսանկյունից Կառավարությունը պարբերաբար ներկայացնում է գործողությունների ծրագրեր և զեկույցներ Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում վճիռների կատարման նկատմամբ՝ ցույց տալով այն քայլերը, որ ձեռնարկում է այս դեպքում գործի ողջամիտ ժամկետի քննության խախտումները կանխարգելելու համար։

 

Պետրոսյանն անդրադարձել է նաև ԻԶՊՀ հետազոտությամբ հայտնաբերված խնդիրներին․ «Մենք իրականացրել ենք հետազոտություն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումների մասով ընդհանուր միջոցների կիրառման վերաբերյալ։ Ողջամկիտ ժամկետների խախտման մասով արձանագրել ենք, որ թե՛ օրենսդրական, թե՛ իրավակիրառ պրակտիկայում այս խնդիրը շարունակում է կրել համակարգային բնույթ։ Օրենսդրական մակարդակում արձանագրել ենք մի քանի խնդիրներ, որոնք այսպես թե այնպես խոչընդոտում են ողջամիտ ժամկետում գործի արդյունավետ քննության իրականացումը։ Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ փաստացի տարիներով քննվող գործերով արդեն իսկ առկա է ողջամիտ ժամկետի խախտման խնդիր։ ՄԻԵԴ ներկայացնելու դեպքում ամենայն հավանականությամբ կճանաչվի նույն խախտումը պետության նկատմամբ»։

Հարցին, թե արդյոք Նախարարների կոմիտեն չի անդրադարձել կատարման բավարար կամ ոչ բավարար լինելու, Պետրոսյանն ասել է․ «Կան գործեր, որ այս պահին էլ ընթացքում է կատարման նկատմամբ վերահսկողությունը, ներկայացվում է այդ մասով հետևողականորեն ձեռնարկվող քայլերի վերաբերյալ ինֆորմացիա, այդ թվում՝ այդ ընթացքում ընդունվող օրենսդրական փոփոխություններ, դատական պրակտիկայիում զարգացումներ»։ Ակնհայտ է, սակայն, որ այդ բոլոր քայլերը բավարար չեն, քանի որ անկախ նրանից, թե ինչ պատճառով է խախտվում անձի արդար դատաքննության իրավունքը ողջամիտ ժամկետի մասով, պետության պարտավորությունն է կազմակերպել իր դատական համակարգն այնպես, որ այդ իրավունքը չխախտվի։

Պետրոսյանն էական է համարել այն դեպքերը, երբ նիստերի միջակայքը կարող է լինել վեց ամսից մինչև մեկ տարի։ «Գործի քննության ժամկետների վիճակագրություն ունենալը կարևոր գործոն է խախտումներն արձանագրելու տեսանկյունից․ թեպետ Դատական օրենսգրքով կա նման պահանջ, սակայն այն չի վարվում և հրապարակվում», - ասել է փաստաբանը՝ հավելելով, որ օրենսդրությունը ևս խնդրահարույց է ձևակերպում պահանջը՝ վիճակագրությունը սահմանելով ըստ նիստերի քանակի և տեղության՝ բաց թողնելով նիստերի միջև ընկած ժամանակահատվածը, ինչը թույլ չի երբևէ իրական պատկեր ստանալ։

Անդրադարձ է կատարվել նաև արդյունավետ պաշտպանության միջոցների հարցին։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը չի կարող համարվել այդպիսին․ «ՄԻԵԴ տեսանկյունցից ևս դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը չի համարվում այս տեսանկյունից արդյունավետ պաշտպանության միջոց․ այդպիսին կհամարվեր, եթե հանգեցներ անձի իրավունքի վերականգնմանը»։

Ինչպե՞ս երկիրը դուրս բերել ճգնաժամից և սկսել վերականգնման շրջան․ ՔՀԿ-ների ուղերձը՝ իշխանությանը․ բանավեճ

21.07.2021
Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունից հետո քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ուղերձ էին հղել իշխանությանը՝ ներկայացնելով կոնկրետ քայլեր՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։ Այս թեմայով բանավեճի մասնակցել է ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը։

այնուամենայնիվ, Գենյա Պետրոսյան | Անահիտ Չիլինգարյան

02.07.2021
ԻԶՊՀ տնօրեն, փաստաբան Գենյա Պետրոսյանը և իրավաբան Անահիտ Չիլինգարյանը Բուն TV -ի եթերում զրուցել են հետպատերազմյան համատեքստում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին։ Հետպատերազմական իրողությունները հաշվի առնելով՝ առաջին հայացքից դժվար է խոսակցություն սկսել ժողովրդավարական արժեքների մասին, և կարծես դա բնական է՝ հաշվի առնելով հետպատերազմական իրողությունները և այն մթնոլորտը, որ ձևավորվեց դրա արդյունքում։

«Ձեր փաստաբանը»․ Ընտրախախտումների բողոքարկման կարգը

25.06.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման ժամանակ անդրադարձել է ընտրական խախտումների բողոքարկման կարգին և վերջին ընտրության ժամանակ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների հայտնաբերած խախտումներին։

Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում. «Ազատություն»

24.06.2021
«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանն ասում է՝ 21 հաղորդում են ուղարկել դատախազություն։

Խստացումներ քրեական օրենսգրքում․ ընտրական խախտումներ

10.06.2021
Հանրային ռադիոյի եթերում փաստաբան Դավիթ Գյուրջյանը խոսել է քրեական օրենսգրքում կատարված այն փոփոխությունների մասին, որ առնչվում են ընտրական գործընթացին։ Անդրադառնալով կատարված փոփոխությունների բնույթին ու բովանդակությանը՝ Գյուրջյանը նշել է, որ դրանց նպատակն ավելի շատ խախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորություն ստեղծելն է։

«Հայաստանի մարտահրավերները ԱԺ ընտրությունների նախօրեին». մարզային քննարկումների շարքը մեկնարկել է

03.06.2021
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսել է մարզային քննարկումների շարք։

Օրենքը հնարավորություն չի տալիս գաղտնագրել տեղեկատվութունը կոնկրետ պայմանով. Գենյա Պետրոսյան

19.05.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրավիրած քննարկմանը և անդրադարձել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի շրջանակում տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող երաշխիքներին։

«Քրեական պատասխանատվություն՝ ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար». քննարկում

04.05.2021
ԻԶՊՀ ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը մասնակցել է CivilNet-ի եթերում ընթացած «Քրեական պատասխանատվություն՝ ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար» քննարկմանը։

Նախատեսվել է առաջադեմ մեխանիզմ անգործունակ ճանաչված անձանց իրավունքների ապահովման մասով

30.04.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն» թեմայով քննարկմանը։

«Դատարանների ծանրաբեռնվածությունը գործերը ողջամիտ ժամկետում չքննելու արդարացում չէ»․ քննարկում

01.04.2021
«Հետք»-ի եթերում տեղի է ունեցել դատական գործերի քննության ողջամիտ ժամկետին առնչվող խնդիրների քննարկում, որին մասնակցել է ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը: Նա նշել է, որ, ուսումնասիրելով ողջամիտ ժամկետների խախտման հարցը, պարզ է դարձել, որ թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ իրավակիրառ պրակտիկայում այս խնդիրը շարունակում է համակարգային բնույթ ունենալ: