Հուլիսի 2-ին դատարանը կես տարի տևած գանգատարկման գործընթացների արդյունքում բավարարել էմեր շահառուի բողոքը (գործի համար՝ ԵԴ1/0517/15/24)՝ պարտավորեցնելով քրեակատարողական հիմնարկին վերացնել դատապարտյալի՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով մեկնում տրամադրելու իրավունքի խախտումը, ինչը նշանակում է, որ հիմնարկը պարտավոր է անձին տրամադրել օրենքով նախատեսված ժամկետով (մինչև 10 օր) մեկնում մշտական բնակության վայր՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով:
Ըստ գործը վարող փաստաբան Դավիթ Գյուրջյանի՝ գործը կարևոր նշանակություն ունի իրավակիրառ պրակտիկայի փոփոխման և զարգացման առումով, քանի որ անչափահաս երեխաների ծնող հանդիսացող դատապարտյալներին ՔԿՀ-ից դուրս տեսակցելու նպատակով մինչև 10 օր մեկնում նախատես օրենքի կարգավորումը գործնականում չի կիրառվում, և դատապարտյալներին կարճատև մեկնման հնարավորություն գործնականում տրվում է այլ՝ խիստ բացառիկ դեպքերում (մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության դեպքերում)։