Արցախի Հանրապետությունում (ԱՀ) 2020թ․ մարտի 31-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների համատեքստում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունն իրականացրել է կուսակցությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման ուսումնասիրություն:
«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ընթացել է մասամբ լարված մթնոլորտում։ Գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։
Դիտորդական առաքելության մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից: Արցախի Հանրապետությունում դիտորդական առաքելության գործընկերը «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունն է։
Iravaban.net-ի եթերում Իրավունքի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ Երանուհի Թումանյանցը և Գենյա Պետրոսյանն անդրադարձել են Ազգային ժողովի ընտրության ընթացքում արձանագրված խախտումներին և Կառավարության ձևավորման կարգին։
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից 2018 թվականին։ «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը: «Ականատես»-ն իրականացնում է միջազգային և տեղական փորձի հիման վրա մշակված մեթոդաբանությամբ ընտրությունների դիտորդություն՝ գնահատելով ընտրական գործընթացների համապատասխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այնպես էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային ստանդարտներին:
Դիտորդական առաքելության մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից: Առաքելության գործընկերն է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:
2018թ․ սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանում երկու տասնյակ տարիների ընթացքում կազմակերպվող առաջին ընտրություններն են, որ տեղի են ունենում ազատ և մրցակցային պայմաններում, որտեղ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը և ընտրությունների արդյունքներն ի սկզբանե հայտնի չեն։