Ե՞րբ կմաքրվի դատական համակարգը. «Լուրերի» հյուրն է Գենյա Պետրոսյանը

20.02.2020

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ հակասահմանադրական է ճանաչվել դատավորին լիազորություններից զրկելու ԲԴԽ իրավունքը, Պետրոսյանը հստակեցրել է, որ ոչ թե իրավունքն է ճանաչվել հակասահմանադրական, այլ կարգապահական պատասխանատվության կամ ավելի ստույգ դատավորի լիազորությունների դադարեցման այն հիմքը, որը տվյալ դեպքում կիրառվել է կոնկրետ դատավորի նկատմամբ․ «Խոսքը էական կարգահական խախտում նախատեսող դրույթի մասին է, որը որպես այդպիսին որակում է դատավորի կատարած այն արարքը, որը անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»։

Ի պատասխան այն հարցի, թե արդյոք այդ գործիքի միջոցով չպետք է դատական համակարգում մաքրում իրականացվեր, Պետրոսյանը ներկայացրել է ԻԶՊՀ դիրքորոշումը, ըստ որի՝ վեթինգ հնարավոր է իրականացնել անգամ գործող Սահմանադրության պայմաններում․ «Ուղղակի պետք է ընդունվեն այն օրենսդրական ակտերը, չափորոշիչները և ընթացակարգերը, որոնց հիման վրա առանց խտրականության և օբյեկտիվ չափանիշներով հնարավոր կլինի իրականացնել վեթինգ»։

Ըստ Գենյա Պետրոսյանի՝ քննարկվող դրույթը որոշակի չէ, և կարիք կա, որ Դատական օրենսգրքում այն հստակեցվի։ Այնուամենայնիվ, արդյո՞ք սա ՍԴ կողմից հակասահմանադրական ճանաչվելու ենթակա դրույթ է․ «Ամեն օրենսդրական բաց և անորոշություն չէ, որ հանգեցնում է տվյալ դրույթի հակասահմանադրականության։ Անորոշ դրույթը միայն այն դեպքում կարող է ճանաչվել հակասահմանադրական, եթե, ըստ էության, չկա օրենսդրական բացը իրավական պրակտիկայում լրացնելու հնարավորություն, և դրա հետևանքով խախտվում է կոնկրետ անձի իրավունք»։ Շարունակելով՝ Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ եթե կոնկրետ դեպքում ԲԴԽ որոշմամբ հստակեցվում էայդ արարքի հասկացությունը, դա կարող է նաև համարվել բավարար տվյալ դրույթի պատշաճ կիրառման համար՝ այսպիսիով անմիջապես Սահմանադրության հետ հակասության խնդիր չառաջացնելով։  

Իրավաբանը շեշտել է, որ սա միակ գործիքը չէ․ Դատական օրենսգրքում կան այլ դրույթներ ևս, որոնք համակցությամբ հանգեցնում են էական կարգապահական խախտման։ Խոսելով կարգապահական պատասխանատվության հիմքերի մասին՝ Գենյա Պետրոսյանը նշել է, որ նախագծում ևս դրանք բավարար հստակ չեն։ Նա կարևորել է, որ նախագծում էական կարգապահական խախտման փոխկապակցումը կոնկրետ իրավունքի խախտման հետ շատ էական է, ինչը չկա մեր գործող դատական օրենսգրքում։

Ամփոփելով՝ Պետրոսյանը նշել է, որ դատական համակարգի բարեփոխումները շատ դանդաղ են ընթանում։

Սահմանադրական բարեփոխումները գործընթացը պետք է վերսկսի արտահերթ ընտրություններից հետո

29.01.2021
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները շարունակելու վերաբերյալ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Գենյա Պետրոսյանը ներկայացրել է ԻԶՊՀ դիրքորոշումները՝ նշելով, որ գործընթացը շարունակելն այս պայմաններում արդյունավետ չի լինի՝ նկատի ունենալով գործող իշխանության հանդեպ հանրային վստահության պակասի խնդիրը․ այն պետք է փոխկապակցվի արտահերթ ընտրության արդյունքների հետ։

Պրոակտիվ հրապարակվող տեղեկությունների ցանկը պետք է ընդլայնվի

24.01.2021
«Ռադիո հայ»-ի եթերում «Հայաստանի եվրոպական ապագա» հաղորդման շրջանակում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է տեղեկատվության ազատության ոլորտի հիմնական խնդիրներին:

Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում

09.12.2020
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը մեր հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկմանը «Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով։

Վեթինգի դեպքում կարող են գործածվել կոշտ գործիքներ

21.04.2020
ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Վեթինգ՝ փակագծերում» հեռուստաբանավեճին և ներկայացրել կազմակերպության դիրքորոշումը վեթինգի և հարակից գործընթացների վերաբերյալ։

Նախագիծը չի փոխարինում վեթինգին․ Դավիթ Գյուրջյան

25.02.2020
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի փոփոխությունների շուրջ տեղի ունեցող հանրային լսումներին և ներկայացրել ԻԶՊՀ դիրքորոշումը փաստաթղթի առանցքային ուղղությունների վերաբերյալ։

Մարդու իրավունքների երաշխիքները պետք է վերականգնվեն․ Պետրոսյան

21.02.2020
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շրջանակում տեղի ունեցած «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղհասարակության դիրքորոշումները» թեմայով հանրային քննարկման ժամանակ Գենյա Պետրոսյանը խոսել է մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների մասին:

Ե՞րբ կմաքրվի դատական համակարգը. «Լուրերի» հյուրն է Գենյա Պետրոսյանը

20.02.2020
Հանրային հեռուստաընկերության եթերում մեր հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը խոսել է Սահմանադրական դատարանի 2019 թ. նոյեմբերի 15-ի որոշման մասին, որով վերջինս հակասահմանադրական էր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի` դատավորների լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու հնարավորություն սահմանող դրույթը:

Տեղեկատվության ազատության կարգավորումները պետք է բարելավվեն

09.12.2019
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ընթացքում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանն անդրադարձել է տեղեկատվության ազատության ոլորտի մի քանի էական խնդրի:

Դատական իշխանությունում առկա խնդիրները շարունակում են մնալ արդիական

05.12.2019
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» թեմայով ասուլիսի ընթացքում Գենյա Պետրոսյանն անդրադարձել է արդարադատության ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ անգամ հեղափոխությունից հետո դատական իշխանությունում առկա խնդիրները շարունակում են մնալ արդիական:

Արձանագրված խնդիրները կլուծվեն վեթինգի միջոցով․ Պետրոսյան

05.12.2019
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությամբ երեկ Երեւանում տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» հանրային քննարկմանը։