Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում

09.12.2020

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը մեր հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկմանը «Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով։

Գյուրջյանը նշել է, որ ցանկացած լավ նախաձեռնություն կարող է տապալվել՝ հաշվի առնելով այն, որ դատական համակարգի խնդիրներն այդպես էլ չեն լուծվել։ «Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նոր դատարանից կան նոր սպասելիքներ հատկապես հասարակական այնպիսի նշանակություն ունեցող գործերով, ինչպիսիք են կոռուպցիոն բնույթի գործերը»:

Գյուրջյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անգամ լավագույն համակարգերի դեպքում, երբ նախաքննությունը հավուր պատշաճի է իրականացվում, արդարացման ակտերի թիվը բավական մեծ է։ «Եթե մենք ունենք ոչ պատշաճ նախաքննություն և բազմաթիվ խախտումներով քննված գործը գալու է դատարան, օբյեկտիվորեն պետք է ենթադրենք, որ արդարացման ակտերի թիվը ևս կարող է մեծ լինել։ Սա արդեն չի արդարացնի հանրության սպասումները, և հիասթափություն կառաջանա այս նոր դատարանի հանդեպ։ Գյուրջյանի կարծիքով՝ նախընտրելի տարբերակ կլիներ, որ ստեղծվեր ոչ թե նոր դատարան, այլ մասնագիտացված դատավորներ գործեին քրեական ընդհանուր իրավասության կամ վերաքննիչ քրեական դատարանում։ Բացի դրանից՝ մասնագիտացված դատարան տարանջատումը ևս ձևական է՝ հաշվի առնելով այն, որ նույն քրեական օրենսդրությունն է։

Մյուս հարցը, որը կարևոր է բանախոսը, հավակնորդների ընտրության թափանցիկությունն է․ «Նույնիսկ ներկայիս կարգավորումներով հավակնորդների ընտրության թափանցիկությունը պետք է բարձրացվի՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր։ Ողջունելի է, որ փորձագետները իրենց խորհրդատվական եզրակացությամբ պետք է մասնակցեն ընտրության, սակայն ըստ գործող նախագծի դա պարտադիր պայման չէ։ Մեր կարծիքով՝ ցանկալի է, որ ներառվեն միջազգային կամ միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված փորձագետներ»։

 

Խնդիրներ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում

29.11.2021
Այս տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը երկու անգամ հանրային քննարկման ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հրապարակեց առաջարկներ, որոնք հիմնականում մերժվեցին։

Ի՞նչ խնդիրներ կան աշխատանքային իրավունքի ոլորտում․ նոր հետազոտություն է հրապարակվել

23.11.2021
Factor TV -ի ռեպորտաժում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադառնում է երեխաների աշխատելու իրավունքին առնչվող խնդիրներին և այն օրենսդրական ձևակերպումներին, որ խոչընդոտում են գործադուլի իրավունքի իրացումը։ Այս և այլ խնդիրներ բացահայտվել էին աշխատանքային իրավունքի վերաբերյալ ԻԶՊՀ հետազոտության ընթացքում։

Ճգնաժամային պայմաններում դատարանի անկախությունը չափազանց կարևոր է

31.08.2021
Հանրային լրագրության ակումբի «Արժեքավոր զրույցներ» հաղորդաշարի տաղավարում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատական համակարգի առանցքային խնդիրներին և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերին։

Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Ընտրական օրենսդրության բարեփոխում» թեմայով հերթական քննարկմանը՝ ներկայացնելով ընտրական հանձնաժողովների վերաբերյալ առկա որոշ խնդիրներ և առաջարկում լուծումներ: Մասնավորապես նա անդրադառնում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, լիազորություններին և անդամների համար նախատեսված սահմանափակումներին։

Դատաիրավական խորքային բարեփոխումների ուղիները. Գենյա Պետրոսյան

02.08.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Infocom-ի հետ զրուցել է դատական համակարգի առանցքային խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ ԻԶՊՀ-ի պատկերացումների և առաջարկների մասին։ Ըստ Պետրոսյանի՝ դատական համակարգում տարիներ շարունակ արձանագրված խնդիրներն այսօր էլ առկա են, քանի որ համակարգային բարեփոխման ուղղությամբ արմատական քայլեր չեն արվել։

Ինչպե՞ս երկիրը դուրս բերել ճգնաժամից և սկսել վերականգնման շրջան․ ՔՀԿ-ների ուղերձը՝ իշխանությանը․ բանավեճ

21.07.2021
Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունից հետո քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ուղերձ էին հղել իշխանությանը՝ ներկայացնելով կոնկրետ քայլեր՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։ Այս թեմայով բանավեճի մասնակցել է ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը։

այնուամենայնիվ, Գենյա Պետրոսյան | Անահիտ Չիլինգարյան

02.07.2021
ԻԶՊՀ տնօրեն, փաստաբան Գենյա Պետրոսյանը և իրավաբան Անահիտ Չիլինգարյանը Բուն TV -ի եթերում զրուցել են հետպատերազմյան համատեքստում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին։ Հետպատերազմական իրողությունները հաշվի առնելով՝ առաջին հայացքից դժվար է խոսակցություն սկսել ժողովրդավարական արժեքների մասին, և կարծես դա բնական է՝ հաշվի առնելով հետպատերազմական իրողությունները և այն մթնոլորտը, որ ձևավորվեց դրա արդյունքում։

«Ձեր փաստաբանը»․ Ընտրախախտումների բողոքարկման կարգը

25.06.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման ժամանակ անդրադարձել է ընտրական խախտումների բողոքարկման կարգին և վերջին ընտրության ժամանակ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների հայտնաբերած խախտումներին։

Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում. «Ազատություն»

24.06.2021
«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանն ասում է՝ 21 հաղորդում են ուղարկել դատախազություն։

Խստացումներ քրեական օրենսգրքում․ ընտրական խախտումներ

10.06.2021
Հանրային ռադիոյի եթերում փաստաբան Դավիթ Գյուրջյանը խոսել է քրեական օրենսգրքում կատարված այն փոփոխությունների մասին, որ առնչվում են ընտրական գործընթացին։ Անդրադառնալով կատարված փոփոխությունների բնույթին ու բովանդակությանը՝ Գյուրջյանը նշել է, որ դրանց նպատակն ավելի շատ խախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորություն ստեղծելն է։