«Ձեր փաստաբանը» հաղորդման եթերում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը խոսել է վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի որոշ խնդիրների վերաբերյալ հետազոտությամբ վեր հանված խնդիրներից և առաջարկվող լուծումներից։
«Մենք այս հետազոտությամբ անդրադարձել ենք նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթին առնչվող խնդրահարույց կետերին, որոնք անհամաչափ սահմանափակում են քաղաքացիների իրավունքները, և հարկադիր կատարման ոլորտի որոշ խնդիրներից, որոնք արդիական են ինչպես գործող, այնպես էլ նոր ընդունված օրենսդրության շրջանակներում»,- նշել է Պետրոսյանը։
Պետրոսյանն անդրադարձել է կատարողական ծախսերի անհամաչափության խնդրի լուծմանը, գանձվող գումարի բաշխման հերթականության, անժառանգ գույքի բռնագանձման, պարտապանի իրական շահառու լինելու, անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերին։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև նորմատիվ ակտի վիճարկման վարույթի խնդիրները, որոնք հաճախ բովանդակազրկում են քաղաքացու՝ իր իրավունքների պաշտպանությանն ուղղված բողոքները։
Հիշեցնենք, որ ԻԶՊՀ-ն եղել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի շուրջ ստեղծված աշխատանքային խմբի անդամ։