«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները»․ քննարկում

30.11.2021

Պետրոսյանը շեշտել է, որ 2015 թ․-ի սահմանադրական փոփոխությունները չեն բխել հանրային պահանջից և չեն արտացոլել սահմանադրի կամքը․ «Ինքնին այս հանգամանքը բավարար էր հեղափոխությունից հետո սահմանադրական բարեփոխումների գործընթաց նախաձեռնելու համար, և այս առումով ձևավորված հանրային պահանջ եղել է»։

2015 թ․-ի սահմանադրական փոփոխություններով հետընթաց քայլ է կատարվել մարդու իրավունքների առնչությամբ։ Սահմանադրության երրորդ հոդվածը վերախմբագրվեց և էականորեն նվազեցվեց մարդու իրավունքների պաշտպանության շրջանակը․ «Մի խումբ իրավունքներ երկրորդ գլխից տեղափոխվեցին երրորդ գլուխ․ միևնույն ժամանակ, դրանք այլևս չեն կարող վիճարկվել ՍԴ-ում։ Օրինակ՝ ընդհանրապես հանվել է իր առողջությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, այլևս երկրորդ գլխում չեն սոցիալական ապահովության, բավարար կենսամակարդակի, բժշկական օգնություն, սպասարկում ստանալու, մշակութային կյանքին մասնակցելու, հանգստի իրավունքները։ Խնդրահարույց ենք համարում այս փոփոխությունը և կարծում ենք, որ թե՛ ՄԻՊ-ի, թե՛ քաղաքացու կողմից այս բոլոր իրավունքները նորմատիվ սահմանադրական գանգատի առարկա պետք է դառնան»։

Անդրադառնալով իրավունքների պաշտպանության մեխանիզմներին՝ Պետրոսյանն ասել է, որ առաջնահերթ պետք է նկատի ունենալ դատական համակարգը, որովհետև ցանկացած իրավունք ի վերջո խախտման դեպքում իր պաշտպանության հանգրվանը գտնում է դատական համակարգում։ Նա նաև ընդգծել է, որ ՀՀ-ի դեմ կայացված մի շարք վճիռներ կան, որ վերաբերում են ողջամիտ ժամկետի խախտմանը, դատական ակտի հարկադիր կատարման փուլում ժամանակին իր օգտին կայացված ակտի կատարման հասնելու հիմքով խախտումներին: Նման իրավիճակը խոսում է այն մասին, որ չենք կարողանում ապահելով արդյունավետ պաշտպանության միջոցը։

Օրակարգային է նաև տեղեկատվության ազատության արտադատական մարմնի ստեղծումը, քանի որ տարիներով քննվող գործերը այս իրավունքը դարձնում են իմաստազուրկ․ հետագայում այդ տեղեկատվությունն արդեն արդիական չէ․ «Այս իմաստով կարևորում եմ արտադատական մարմին ստեղծելու  անհրաժեշտությունը․ այս ինտիտուտը պետք է ամրագրվի Սահմանադրությամբ՝ որպես անկախ պետական մարմին, որը կձևավորվի ԱԺ-ի կողմից՝ առնվազն 3/5 ձայներով։ Այն պետք է ունենա իմպերատիվ լիազորություններ տվյալ ոլորտում օրինականության վերահսկողության հետ կապված, պետք է իրավասու լինի վերանայելու տեղեկատվության մերժման որոշումները, վերահսկելու պրոակտիվ տեղեկատվություն հրապարակելու պահանջների կատարումը, պատասխանատվության միջոցների կիրառումը։ Շատ կարևոր ենք համարում նաև պետական-ծառայողական գաղտնիքի ոլորտում այս մարմնին վերահսկողական գործառույթ տալը»։

Քննարկումը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության «Աջակցություն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկմանը» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ֆիրդուսի թաղամասի տների գործով՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները

16.04.2024
Ապրիլի 11-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանն ու Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի հետ մասնակցել են «Ֆիրդուսի թաղամասի տների գործով ՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները» խորագրով մամուլի ասուլիսին: Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի և այլ բնակիչների ներկայացուցիչներն են դատական ատյաններում և իրավապահ մարմիններում։ Բանախոսներն անդրադարձել են Ֆիրդուսի թաղամասի տների օտարման խնդրահարույց կողմերին։ Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատարանների հակասական որոշումներին և ոչ միասնական պրակտիկային, դրանց՝ քաղաքացիների՝ սեփականության իրավունքի պաշտպանության անհնարինությանը հանգեցնելուն և արդար դատաքննության իրավունքի խախտմանը։ Դավիթ Գյուրջյանը խոսել է հարուցված քրեական գործերի մասին, որոնց հիմքում եղած փաստերը խոսում են հողերը օտարելու ապօրինության և բազմաթիվ խախտումների մասին, որ համաձայնեցված գործողություններով կատարվել են գնահատման գործընթացում։

Պետությունը դեռ չի սպառել բոլոր միջոցները. ասուլիս ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման մասին

28.03.2024
ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «Ինչու՞չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով մամուլի ասուլիսին։ Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջյանը եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արայիկ Պապիկյանը և Զարուհի Մեջլումյանը։

Թեմա/ռեմա #14. «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»

15.01.2024
Բուն TV-ի «Թեմա/ռեմա» հաղորդման եթերում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և փոդքասթի համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը զրուցել են քաղաքականության փաստաթղթերի դերի մասին հատկապես պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության համատեքստում։

Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023
​​​​​​​Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Կապի օպերատորները տեղյակ չեն լինում՝ դատական թույլտվություն տրված է, թե ոչ

09.12.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Մեդիա կենտրոնում քննարկել են «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ու մարդու իրավունքները» թեման։

Ադրբեջանի ագրեսիան՝ ժողովրդավարության խոչընդոտ

06.10.2022
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ դատաիրավական համակարգի խնդիրներին և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվում է իր ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների պատճառով։

Անհրաժեշտ են մանրամասն կարգավորումներ՝ զենքի կիրառման համաչափության համար․ քննարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր լիազորությունների մասին

09.09.2022
Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։

Հակակոռուպցիոն դատարաններ․ բանավեճ Լուրերի եթերում

20.04.2022
Լուրերի եթերում «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման շրջանակներում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է հակակոռուպցիոն դատարանների թեմայով բանավեճ-քննարկմանը։

«Հայաստանի ժողովրդավար ուղին չունի այլընտրանք»․ քննարկում

14.03.2022
1in.am-ի եթերում Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման մասին քննարկմանը։