ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը քննարկման ընթացքում անդրադարձել է դատական համակարգի բարեփոխումներին՝ նշելով, որ էական առաջընթաց չի գրանցվել․«Մենք այսօր ունենք չբարեփոխված և նույնիսկ հետընթաց ապրած դատական համակարգ, որը, ըստ էության, որպես օրգանիզմ չի գործում։ Ամեն ինչ կախված է դատավորի անձից։ Նույնիսկ տեսնում ենք հակառակը՝ ճնշումներ դատական համակարգի նկատմամբ ոչ իշխանական շրջանակներից»։