Հայաստանում նախատեսվում է ընդլայնել ՔՀԿ-ների դերը դատարանում հանրային շահերի ներկայացման գործում

23.05.2025

Չնայած օրենքով սահմանված իրավունքների առկայությանը՝ ՀԿ-ները գործնականում հանդիպում են ընթացակարգային խոչընդոտների

2017 թ. փետրվարի 4-ից ուժի մեջ մտած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը իրավունք է տալիս ՀԿ-ներին ներգրավվելու հանրային շահերի պաշտպանությանը վերաբերող դատական գործերում, սակայն այս իրավունքը սահմանափակվում էր միայն բնապահպանական ոլորտով։ 2021 թ. մայիսի 5-ին ընդունված օրենսդրական փոփոխություններով այս իրավունքը վերաբերում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Սակայն պահանջվող նախապայմանները լուրջ խոչընդոտ են հանդիսանում այս իրավունքի գործնական իրացման համար։ Մասնավորապես, բնապահպանական գործերի դեպքում կազմակերպություններից պահանջվում է ներկայացնել տվյալ հարցի հետ կապված հանրային քննարկումներին մասնակցելու կամ մասնակցության անհնարինության վերաբերյալ հիմքեր։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում հայց ներկայացնելու համար անհրաժեշտ է, որ կազմակերպության անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք լինեն։

Կառավարությունը և Ազգային ժողովի պատգամավորներն արձագանքել են ՔՀԿ-ների մտահոգություններին՝ առաջարկելով ընդլայնել դատարանում հանրային շահերի պաշտպանության նրանց իրավունքները

Քաղաքացիական հասարակության երկարատև ջատագովության արդյունքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023–2025թթ․ գործողությունների ծրագրում ներառվել է նոր դրույթ, համաձայն որի՝ ՀԿ-ները իրավունք կունենան դատարան դիմելու հանրային նշանակության գործերով՝ ներառյալ վարչական և քրեական գործերը՝ ելնելով «actio popularis» սկզբունքից, որը թույլ է տալիս ցանկացած անձի հանդես գալ հանրային շահերի պաշտպանությամբ։

Այս ռազմավարական ուղղությանը համահունչ և ՔՀԿ-ների առաջարկությունների հիման վրա մի շարք պատգամավորներ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել ՀԿ-ների դատական ներկայացուցչության վերաբերյալ։ Նախագծի սկզբնական տարբերակը ներառում էր մի դրույթ, որով պահանջվում էր շահառուների համաձայնությունը՝ դատարան դիմելու համար։ ՔՀԿ-ները խստորեն քննադատեցին այս դրույթը՝ ընդգծելով, որ նման սահմանափակումները հակասում են ՀԿ-ների հանրային շահերի ներկայացուցչական դերին։

Այս մտահոգությունները հաշվի առնելով՝ 2025թ․ մարտի 7-ին ԱԺ պատգամավորները ներկայացրեցին «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի և Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերամշակված տարբերակը։ Այս փոփոխությունների համաձայն՝

  • Վերանում է շահառուների համաձայնության պահանջը,
  • Օրենքից հանվում է բնապահպանական հարցերի վերաբերյալ հանրային լսումներին մասնակցած լինելու նախապայմանը,
  • Ընդլայնվում է ՀԿ-ների հանրային շահերի ներկայացման իրավունքը՝ ներառելով խտրականության դեմ պայքարի գործեր, որոնք հաշմանդամությունից բացի կարող են լինել սեռի, ռասայի, մաշկի գույնի, ծագման, լեզվի, կրոնի և այլ սոցիալական հատկանիշների հիմքով։ Կազմակերպության անդամների մեծամասնության՝ հաշմանդամություն ունեցող անձ լինելու պահանջը պահպանվում է միայն հաշմանդամության հիմքով խտրականության անհատական դեպքեր ներկայացնելու դեպքում։

ՔՀԿ-ներն առաջարկում են ավելի համապարփակ մոտեցում կիրառել դատարանում իրենց ներկայացուցչության շրջանակի նկատմամբ

«ՔՀԿ չափիչ» ծրագրի շրջանակներում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը (ԻԶՊՀ) մի շարք այլ ՔՀԿ-ների հետ համատեղ ակտիվ մասնակցություն է ունեցել օրենսդրական բարեփոխումների գործընթացին՝ շարունակական երկխոսություն ծավալելով օրենսդիր և գործադիր մարմինների հետ։ Ողջունելով նախագծերի վերանայման դրական միտումը՝ ՔՀԿ-ները կոչ են անում ավելի համապարփակ և ներառական մոտեցում կիրառել հանրային շահերի ներկայացման նպաստավոր միջավայր ապահովելու ուղղությամբ։

ԻԶՊՀ կողմից ՔՀԿ-ների հետ համատեղ մշակված հիմնական առաջարկները հետևյալն են․

  • Չսահմանափակել հանրային շահերի ոլորտների ցանկը՝ ճկունությունը ապահովելով նոր խնդիրների առաջացման դեպքում։
  • Իրավասություն տալ ՔՀԿ-ներին ներկայացնելու հանրային շահերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը, հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումների իրավաչափությունը, քաղաքաշինական ծրագրերի իրականացումը, հանրային ռեսուրսների օգտագործումը, ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, ընտրությունների խախտումների վիճարկումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, պետական ու տեղական կառավարման մարմինների վերահսկողությունը։
  • Դատարանում հանրային շահերը ներկայացնելու իրավունք տալ նաև հիմնադրամներին և այլ ոչ առևտրային կազմակերպություններին։
  • Փոփոխել Վարչական դատավարության օրենսգիրքը՝ հստակ ամրագրելով ՔՀԿ-ների կողմից նորմատիվ ակտերը վիճարկելու իրավունքը՝ այդպիսով ամրապնդելով հանրային վերահսկողության գործիքները։
  • Փոփոխել Քրեական դատավարության օրենսգիրքը՝ հնարավորություն տալով ՔՀԿ-ներին ներկայացնել տուժողի շահերը նաև փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների միջոցով։

Հաջորդ քայլերը

ԱԺ պատգամավորների կողմից առաջարկված օրենսդրական փաթեթը ներկայումս ուսումնասիրվում է կառավարության կողմից։ Եթե այն հավանության արժանանա, ապա կներկայացվի Ազգային ժողովի քվեարկությանը։ ՔՀԿ-ները լիահույս են, որ իրենց առանցքային առաջարկները ի վերջո կներառվեն նախագծի վերջնական տարբերակում՝ ամրապնդելով Հայաստանի հանձնառությունը հանրային շահերի պաշտպանության և ժողովրդավարական հաշվետվողականության ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ՔՀԿ-ների համար ընդունելի է նաև քայլ առ քայլ մոտեցման տարբերակը, ուստի ներկայումս քննարկվում է հանրային շահին առնչվող ոլորտների ավելի նեղ շրջանակ առաջարկելու հնարավորությունը։

Հրապարակման սկզբնաղբյուրը՝ ՔՀԿ չափիչ ծրագրի կայք:

Հայաստանում նախատեսվում է ընդլայնել ՔՀԿ-ների դերը դատարանում հանրային շահերի ներկայացման գործում

23.05.2025
Հայաստանում քաղաքացիական հասարակության համար զգալի առաջընթաց է ակնկալվում․ ԱԺ պատգամավորները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսում է ընդլայնել ՔՀԿ-ների ՝ դատարանում իրենց շահառուների կոլեկտիվ շահերը ներկայացնելու իրավունքը։ ՔՀԿ-ների առաջարկությունների հիման վրա մշակված այս փոփոխություններով ՔՀԿ-ների դատական ներկայացուցչության շրջանակը կընդլայնվի՝ ի տարբերություն ներկայումս գործող դրույթների, որոնք հնարավորություն են տալիս հասարակական կազմակերպություններին (ՀԿ) դատարան ներկայացնել միայն շրջակա միջավայրի պահպանությանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հայցեր։ Եթե առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, ՔՀԿ-ներին հնարավորություն կտրվի դատարանում վիճարկել նաև խտրականության հետ կապված դեպքերը, իսկ դատարան դիմելու համար անհրաժեշտ պայմանները կմեղմացվեն։

Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահումը կանխարգելելու բնագավառում ներպետական օրենսդրության բացերի վերլուծություն

02.04.2025
Սույն վերլուծությունն իրականացվել է ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահումը կարգավորող Հայաստանի Հանրապետության իրավական և ինստիտուցիոնալ դաշտը գնահատելու նպատակով: Այս ուսումնասիրությամբ վերլուծվել է նյութերի, կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի լայն շրջանակ՝ ներառելով նաև համապատասխան շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքները:

Դիտարկումներ և առաջարկություններ ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

15.11.2024
«Ականատես» և «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքները հանդես են եկել համատեղ առաջարկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի մասին։ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք 24.10.2024 թ. ընդունվել են ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ: Թե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը և թե առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվող մի շարք կարգավորումներ, մեր գնահատմամբ, խնդրահարույց են և ոչ բավարար հիմնավորված:

Պահանջում ենք քննարկել շահերի բախման պահանջների խախտման հարցը

10.10.2022
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից սահմանադրական մարմինների բարձրագույն պաշտոններում բարեվարքության նման հատկանիշներ դրսևորող քաղաքական պաշտոնյաների առաջադրումը և շահերի բախման պայմաններում պաշտոններում ընտրությունը:

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

04.10.2022
Հայտարարությամբ դատապարտվում է իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջվում վերանայել առաջադրումը։

Համատեղ հայտարարություն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

24.06.2022
2022 թ․ գարնանը ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց 2021թ․ ընտրական գործընթացներում բացահայտված խնդիրների գույքագրում, որի արդյունքում հետագայում պիտի մշակվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նոր փաթեթ։ Այս գույքագրումը ենթադրում էր թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների զեկույցների ու առաջարկությունների ուսումնասիրություն։

Առաջարկներ Ընտրական օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ

09.04.2022
Փաստաթղթում ներկայացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի որոշ խնդրահարույց իրավակարգավորումներ, որոնց մեծ մասն արձանագրվել է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական, ինչպես նաև դրան նախորդած ժամանակահատվածում ՀՀ-ում անցկացված այլ ընտրությունների ընթացքում: Միևնույն ժամանակ ներկայացվում են բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների նախագծի մշակման շրջանակներում դրանք ներառելու նպատակով:

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

16.12.2021
Ներածություն 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում անցկացվել են մի շարք համապետական ընտրություններ, իսկ 1996թ.-ից ՀՀ-ում անցկացված բոլոր համապետական ընտրությունները, ինչպես նաև 2015թ. անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունների կողմից:

Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Ընտրական օրենսդրության բարեփոխում» թեմայով հերթական քննարկմանը՝ ներկայացնելով ընտրական հանձնաժողովների վերաբերյալ առկա որոշ խնդիրներ և առաջարկում լուծումներ: Մասնավորապես նա անդրադառնում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, լիազորություններին և անդամների համար նախատեսված սահմանափակումներին։