Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

28.09.2020

Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում արդեն հարյուրից ավելի վիրավոր և տասնյակ զոհեր կա, այդ թվում առնվազն մեկ երեխա։ Այս հարձակումն աննախադեպ է իր ծավալով և ռազմական տեխնիկայի ներգրավման տեսանկյունից։ Կան հստակ ապացույցներ, որ գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։

Մենք վստահ ենք, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի, ռազմական գործողությունները կարող են ընդլայնվել տարածաշրջանում հակամարտության գոտուց այն կողմ, ինչը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի, որն ավելի կսրվի կորոնավիրուսի համավարակի բռնկումների հետ կապված իրավիճակի պատճառով: Մենք հաստատակամ ենք աջակցելու բոլոր ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության պահպանման դեմ ուղղված բոլոր մարտահրավերների դիմագրավմանը։ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռեժիմի սանձազերծած ագրեսիան և դիմում է միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու և հակամարտության խաղաղ լուծման համար ճանապարհ գտնելու ուղղությամբ բանակցությունները վերսկսելու համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
«Երիտասարդական ավանգարդ» ՀԿ

«Սինեմարթ» ԵՀԿ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ բարեգործական հիմնադրամ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Վելես» իրավապաշտպան ՀԿ
Կանանց իրավունքների տուն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Խաղաղության երկխոսություն
Քալրֆուլ Հաուս սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Հայկական երիտասարդական լիգա ՀԿ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հկ
«Տաթևիկ» ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Երիտասարդ Տավուշ ՀԿ
Երեխայի և ընտանիքի զարգացման Կենտրոն բարեգործական ՀԿ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա
«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հկ
Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ
Տարածաշրջանային մոնիտորինգային և գնահատման կենտրոն ՀԿ
ՕքսԵՋեն հիմնադրամ
" Սոսե Կանանց Հիմնահարցեր" ՀԿ
Շամս մարդասիրական ՀԿ
Մարտունու համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
Ռեստարտ
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
«Դալմա-Սոնա» Հիմնադրամ
Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ
Առաքելություն Օգնության և Զարգացման ՀԿ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն
Անվտանգ երթևեկություն ՀԿ
Թումանյան փաստաբանական գրասենյակ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիր
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ
Քայլ առաջ ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Սոցիալական արդարություն ՀԿ
Սորս հիմնադրամ
«Ուղի դեպի» մշակութային բարեգործական ՀԿ
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն ՀԿ
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ
Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն ՀԿ
Ունիսոն ՀԿ
Վարորդի ընկեր
«ԼԱՄՊ» հիմնադրամ
«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն
ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ
«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն
Իրավունքի Եվրոպա միավորում
«Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքի անդամների շահերի պաշտպանության ՀԿ
Աստղացոլք ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
Լռության ձայն
«Գոյ» բնապահպանա-իրավական հկ
«Յանուս» իրավական հկ
ՏԺԳ հիմնադրամ
«Լիարժեք կյանք» ՀԿ
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
«ՍԿԱՐՊ »ներառական առողջական կենտրոն ՀԿ
Ընտանիք և համայնք
Հասարակություն առանց բռնության
Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Հույսի Մեծամոր» ՀԿ
«ՏԱՆԻՔ» ՀԿ
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ
«Կանանց Ֆորում» ՀԿ
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
«Սատար» Հաշմանդամների ՀԿ
«ԱՍՏՂԻԿ» Հաշմանդամ երեխաների Ծնողների Ասոցիացիա” հկ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն-ՀԿ
Վորլդ Վիժն Հայաստան
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ հաշմանդամ երեխաների և երիտսարդների կենտրոն
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Ազգային ջրային համագործակցություն
Խոսքի և մամուլի ազատության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
«Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ
«Շիրակի ուսւոցիչների միություն» գիտակրթական կենտրոն ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Երիտասարդները հանուն Արարատի քաղաքացիական֊կրթական ՀԿ
Երեխաների պաշտպանության ցանց

Ներբեռնել

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022
2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։

Այլընտրանքային զեկույց՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին

19.07.2022
Մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Հատիս լեռան գագաթի օտարման և որպես պետության պահպանության ներքո գտնվող բնության հուշարձանի նկատմամբ պարտավորությունների խախտման վերաբերյալ

18.07.2022
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022
44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին

08.02.2022
Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։

Ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց

06.01.2022
2022 թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: