Հայտարարություն ԲՀՀ-Հայաստանի դեմ իրականացվող հարձակումների մասին

30.09.2019

ԲՀՀ – Հայաստանը՝ 1997թ. ձևավորման օրվանից սատարել է իրավապաշտպան և ժողովրդավարական գործընթացները Հայաստանում՝ աջակցելով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, ազատ և արդար ընտրությունների կայացմանը, մատչելի կրթությանը, առողջապահությանը, իրավունքի գերակայությանը, կոռուպցիայի և անպատժելիության դեմ պայքարին: Եվ ակնհայտ է, որ ներկայում ԲՀՀ-Հայաստանին թիրախավորած անձինք փաստացի հրապարակային հարձակում են իրականացնում ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքների դեմ՝ բացի ԲՀԻ Հայաստանի գրասենյակից, թիրախավորելով նաև այդ արժեքներին դավանող քաղաքացիական հասարակության մյուս միավորումներին:

Նաև աներկբա է, որ հարձակումները կազմակերպված հրահրվում և իրականացվում են այն մարդկանց կողմից, ում պաշտոնավարման ժամանակ ոտնահարվել են հազարավոր քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը, տասնյակ հազարավոր երեխաների կրթության իրավունքը, հարյուր հազարավոր աշխատավորների աշխատանքային իրավունքը, իսկ հիմա նրանք պայքար են ծավալում ժողովրդավարական հեղափոխության արժեքների և հեղափոխական իշխանությունների դեմ՝ վերջիններիս վերաբերյալ տարածելով խեղաթյուրված ու սուտ տեղեկություններ և պիտակավորելով իբր «միջազգային գործակալներ»՝ օգտվելով հանրության շրջանում իրենց իսկ կողմից արմատավորվող նախապաշարմունքներից:

Ցավով արձանագրում ենք, որ «Վետո» խմբակի ակցիաներին զուգահեռ ՀՀ ոստիկանության ներկայությունը տարածքում ապահովելուց բացի Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն ձեռնարկում որևէ քայլ՝ ապահովելու Հայաստանում գրանցված և օրինական գործունեություն ծավալող կազմակերպության գործունությունը: Իր դրսևորած անգործությամբ այն փաստացի ձախողում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը (հոդված 3, մաս 2) և, այդպիսով, խրախուսելով ատելության հիմքով բռնության հետագա տարածումը և անպատժելիության մթնոլորտի ձևավորումը: Հետագա անգործությունը անթույլատրելի է և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:

 

Հարկ ենք համարում նկատել, որ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի գրասենյակն արգելափակվում և հարձակումների են ենթարկվում աշխարհի միայն հատուկենտ երկրներում, որտեղ տիրում կամ հաստատվում է բռնապետական կամ ավտորիտար ռեժիմները:

Հուսով ենք, որ ՀՀ կառավարության կողմից դրսևորվող անտարբերությունը և գնահատականի բացակայությունը չի նշանակում դեպի բռնապետություն գնալու միտում:

«Վետո» խմբակի գործողությունները չեն կարող պաշտպանված լինել ժողովրդավարական պետության չափանիշներով, քանի որ դրանք իրենց բովանդակությամբ ոտնահարում են ժողովրդավարական պետության կողմից պաշտպանվող արժեքները, խրախուսում են խտրականությունը, հանգեցնում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավունքների ոտնահարման, մասնավորապես՝

արժանապատվությունը, որը մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է (hոդված 3), հոգեկան անձեռնմխելության իրավունքը (hոդված 25), մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը (hոդված 31), ազատ գործելու իրավունքը (hոդված 39), ազատ տեղաշարժվելու իրավունքը (hոդված 40),միավորումների ազատությունը (hոդված 45):

Պահանջում ենք՝

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու ԲՀՀ-Հայաստանի գրասենյակի և նրա աշխատակիցների դեմ ոտնձգությունները, ապահովելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը,

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանից՝ անհապաղ հանդես գալ «Վետո» խմբակի գործունեության արդյունքում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմամբ,

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարից՝ ներկայացնել իր գնահատականը 2019թ. սեպտեմբերի 25-ին ուսուցիչների վերը նշված իրավունքների ոտնահարումների վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովից՝ հանդես գալ միավորումների ազատության պաշտպանության առնչությամբ պետության պարտավորության իրականացման վերաբերյալ գնահատականով և հանդես գալ ատելության խոսքի տարածումը սահմանափակող և պատժամիջոցներ նախատեսող իրավակարգավորումների մասին օրենսդրական նախաձեռնությամբ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ

«Վելես» իրավապաշտպան ՀԿ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ

Անմեղության հայկական ծրագիր

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Հանրային քաղաքականության ինստիտուտ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ

Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա ՍԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Ներբեռնել

Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին

19.07.2021
ՀՀ Ազգային ժողովը 2021 թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում:

Քաղաքացիական հասարակության ուղերձը իշխանությանը

02.07.2021
Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը:

ՈւԵՖԱ-ի Եվրո 2020-ի՝ Բաքվում նախատեսված խաղերն ընդունելու իրավունքից Ադրբեջանին զրկելու մասին

11.06.2021
Սույնով կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին՝ Ադրբեջանին զրկել Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու իրավունքներից, նախատեսված խաղերը տեղափոխել այլ վայր, և միանալով միջազգային հանրությանը՝ պահանջել, որ Ադրբեջանն անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի վերցված քաղաքացիական անձանց:

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

27.05.2021
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային: 2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։

Հայտարարություն եռակողմ բանակցությունների մասին

20.05.2021
2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»:

Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները

06.04.2021
Արցախում են գտնվում ժառանգության կարևորագույն օբյեկտներ և հնագիտական նշանակալից ռեսուրսներ: Հայկական մշակույթի մոտ 4,000 նմուշներ կան Արցախում՝ ներառյալ 370 եկեղեցիներ, 119 ամրոցներ և պատմական և մշակութային այլ հուշարձաններ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կախված են քաղաքական կամքից

21.03.2021
2021թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։

Նախագահի առարկությունները հակասում են Սահմանադրությանը

28.02.2021
2021 թվականի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով ետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը:

Հետպատերազմյան իրավիճակի մասին

12.11.2020
Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը։ Բոլորիս պատած վիշտն ու արդարացի ցավը չպետք է մթագնի առողջ բանականությունը:

Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները

05.10.2020
Հորդորում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և անմիջական ներգրավվածությունը։