COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է բոլոր անձանց և երկրների առողջապահական համակարգերի համար։ Թեև այն կարող է ծանր հետևանքներ առաջացնել անխտիր բոլորի կյանքում, դրա հաղթահարումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում խոցելի խմբերի համար` առավել մեծ վտանգ ներկայացնելով նրանց բարեկեցությանը, առողջությանը և կյանքին։
Ավելի քան յոթ ամիս Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) հայաստանյան գրասենյակը ենթարկվում է տարբեր բնույթի հարձակումների մի խումբ անձանց կողմից: Վերջին երկու շաբաթվա ընթացքում, այսպես կոչված «Վետո» խմբակը, շրջափակելով ԲՀՀ-Հայաստանի գրասենյակը, հետևողաբար ատելության խոսք օգտագործելով և հոգեբանական ճնշման ենթարկելով հիմնադրամի աշխատակիցներին և գործընկերներին, սպառնալիքներ հասցեագրելով գրասենյակի այցելուներին, խոչընդոտում է տվյալ կառույցի բնականոն գործունեությունը:
2019 թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018 թ.-ի հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան։
Սույն փաստաթղթով ներկայացված են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիտարկումներն ու առաջարկությունները ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանև դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ։
Սույն փաստաթղթով ներկայացված են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիտարկումներն ու առաջարկությունները ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ: