Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ Այս պահին Շուշի քաղաքից ռմբակոծվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Սույն հայտարարությամբ հայաստանյան ՔՀԿ-ները դիմում են բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին ու պետություններին, որոնց համար որևէ նշանակություն ունի մարդու իրավունքները և մարդու անվտանգությունը․ Ո՛չ միայն դատապարտել Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող հրեշավոր գործողությունը, այլև՛ հստակ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը։
Ս․թ․ օգոստոսի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft.am հարթակում հրապարակվել է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։ Սույն Նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային խորհրդին կից ստեղծել Փաստահավաք հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի 1991թ․ սեպտեմբերի 21-ից մինչև 2022թ․ ներառյալ ժամանակահատվածի իրադարձությունների և դեպքերի շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումները, նպաստի հնարավոր խախտումների կանխարգելմանը, կրկնության բացառմանը, հասարակության սոցիալական վերափոխմանը, սոցիալական արդարության վերականգնմանը, հաշտեցմանը, խախտումներից և իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետևանքները այլ կերպ կրած անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը և պաշտպանությանը:
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները կոչով դիմում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին` պայմանավորված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով։ Այս իրավիճակը ոչ այլ ինչ է, եթե ոչ էթնիկ զտման բացահայտ փորձ, քանի որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապող միակ փրկօղակն է։
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:
ՀԿ-ներն անդրադարձել են վերջերս տեղի ունեցած դեպքերի ընթացքում ոստիկանության վարքագծին` պատկան մարմիններից պահանջելով քննել դրանք «Պոլիգրաֆ» տեխնոակումբի և կինոռեժիսոր Կարեն Հակոբյանի բարձրաձայնած տեղեկությունների համատեքստում։
ՀԿ-ները խստորեն դատապարտում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը և պահանջում Ազգային Ժողովի պատգամավորներից և հատկապես քաղաքական մեծամասնությունից ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը:
Սույն թվականի մարտի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել մասշտաբային բողոքի խաղաղ ակցիա, որն անցկացվում էր, այսպես կոչված, «Ռուսական օրենքի» ընդունման դեմ։ Չնայած մի շարք միջազգային կազմակերպությունների և հարևան երկրի քաղաքացիական հասարակության այդ օրենքի վերաբերյալ բացասական գնահատականի՝ Վրաստանի խորհրդարանն, այդուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։
2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է ԲԴԽ-8-Ո-26 որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհրդի վերոնշյալ որոշումը անընդունելի է և Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը դատապարտելի: Պատճառների մասին կարդացեք ամբողջական տեքստում։
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։
Այս հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները դատապարտում են Բարձրագույն դատական խորհրդի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը։ Նա վճիռներ է կայացրել քաղաքական հնչեղ գործերով, ազատազրկման դատապարտել քաղաքական բանտարկյալների։
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից սահմանադրական մարմինների բարձրագույն պաշտոններում բարեվարքության նման հատկանիշներ դրսևորող քաղաքական պաշտոնյաների առաջադրումը և շահերի բախման պայմաններում պաշտոններում ընտրությունը: