ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022

Կառավարության՝ 21072022թ նիստում ընդունվել է  ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումները և առաջարկությունները։ ՀՀ արդարադատության նախարարությունն այդպես էլ չի տրամադրել պատասխան կամ պատճառաբանություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիրքորոշումների և առաջարկությունների ընդունման կամ մերժման վերաբերյալ, ինչը չի համապատասխանում իրավական ակտերի նախագծերի մշակման մասնակցայնության և բովանդակային հանրային քննարկման սկզբունքներին։

Նախկինում գործող՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրականացրել են համապարփակ մշտադիտարկում և հրապարակել զեկույցներ[1]։ Զեկույցները վկայում են նախորդ ռազմավարության կատարման շուրջ մի շարք խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացնում ռազմավարության բարելավմանն ուղղված փոփոխություններ կատարելու բազմաթիվ առաջարկություններ։ Տվյալ առաջարկները ներկայացվել են Արդարադատության նախարարություն ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ առձեռն՝ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային խմբի հանդիպումներին։ Նոր ռազմավարության նախագծի վերաբերյալ ներքոնշյալ կազմակերպությունները ներկայացրել են առաջարկներ նաև հանրային քննարկումների փուլում։

Հայտարարության տեքստն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։

Ներբեռնել