«ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում` քրեական և քրեական դատավարության օրենսդրության, ընտրական օրենսդրության բարեփոխումների, հավաքների ազատության, ԶԼՄ-ի, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության ոլորտներում» ծրագրի նպատակն է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի, ինչպես նաև ընտրական օրենսդրության բարեփոխման, հավաքների ազատության, ԶԼՄ-ների, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության խթանումը` նշված համաձայնագրի կիրարկման մշտադիտարկման միջոցով:
Հիմնադրամը մշակել է հասցեական առաջարկություններ բոլոր վերոգրյալ բնագավառներում, որոնք, ընդունման դեպքում, պետք է հանգեցնեն տեղեկատվության ազատության ապահովման գործնական երաշխիքների ստեղծմանը, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բարեփոխմանը, ընտրական վարչարարության բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում` նախապես որոշված բնագավառներում սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին հետևելու միջոցով, մասնավորապես Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզում սահմանված միջոցառումների կատարման գնահատում` նախատեսված ժամկետների պահպանման և նպատակների իրականացման տեսանկյունից: Բացի այդ, իրականացվել է նաև նախանշված ոլորտներում քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման ճանապարհային քարտեզով ամրագրված առաջարկությունների ներկայացում իրավասու մարմիններին և դրանց ընդունման խթանում:
Ծրագիրն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ։