ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը ենթակա քրեական գործերի շրջանակի սահմանափակման մասին

21.12.2021

06.12.2021 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշված նախագծով առաջարկվում է սահմանափակել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը ենթակա քրեական գործերի շրջանակը՝ այս պահին դրա քննչական ենթակայության տակ գտնվող գործերի մեծ մասի քննությունը պատվիրակելով այլ քննչական մարմիններին: Ըստ այդմ առաջարկվող փոփոխությունների համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին է պատվիրակվում նախաքննությունը. 1. քրեական օրենսգրքի 1542, 1549, 15410, 1612, 1615 և 352 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով. 2. քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով և 3-րդ մասով (եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), 189.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 190 հոդվածով, 1901 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 1902 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 195 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 201, 308 (եթե կատարվել է շահադիտական շարժառիթով), 309 (եթե կատարվել է շահադիտական շարժառիթով), 310, 310.1, 311, 311.2, 312, 313, 314, 314.2, 314.3, 332 հոդվածի 3-րդ մասով, 375 (եթե կատարվել է շահադիտական շարժառիթով) նախատեսված հանցագործություններով, եթե դրանք. 2.1. կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից` իրենց աշտոնեական դիրքի հետ կապված, 2.2. դրանց առարկան կամ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը գերազանցում են հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափը, 3. քրեական օրենսգրքի 311.2, 312 և 313 հոդվածներով նախատեսված հանցագործությունները, որոնք կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու կամ նրանց կաշառք տալու կապակցությամբ. 4. քրեական օրենսգրքի 200, 214, 3111, 3121, 3122 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով, եթե հանցագործության առարկայի կամ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափը։ Այդպիսով, քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի հիմնական մասի քննչական ենթակայությունը նախագծով առաջարկվում է տարանջատել երկու հիմքերով. ա/ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված լինելու. բ/ հանցագործության առարկայի կամ պատճառված վնասի չափը՝ նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափը գերազանցելու:

Հեղինակը նախագիծը հիմնավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի սահմանափակ մարդկային ռեսուրսի հանգամանքով և արդեն իսկ աճող ծանրաբեռնվածությամբ՝ նշելով, որ գործունեության առաջին ամսվա կտրվածքով յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինում ունեցել է 6-7 քրեական գործ և նախորդ ժամանակահատվածի կոռուպցիոն հանցագործությունների թվային տվյալներից ելնելով հնարավոր է 1 քննիչի ծանրաբեռնվածությունը կարող է գերազանցել տարեկան 58 գործը: Քննիչների ծանրաբեռնվածությունը և նախաքննության որակն ու արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունը միանշանակ առանցքային խնդիրներ են, սակայն նախագծի առանցքային հիմնավորումները՝ քննիչների առկա և ակնկալվող ծանրաբեռնվածության, ինչպես նաև նախկինում քննված կոռուպցիոն բնույթի գործերի վիճակագրության առումով ներառում են բացառապես ընդհանրական քանակական տվյալներ: Մասնավորապես, հեղինակը նշում է, որ 2021թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է կոռուպցիոն բնույթի 167 քրեական գործ, նախապատրաստվել է 71 նյութ, 2021թ. ութ ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում ընդհանուր առմամբ քննվել է 308, իսկ 2020 թվականին՝ 395 կոռուպցիոն բնույթի գործ: Անհասկանալի է, սակայն, թե նշված գործերի քանակի մեջ ինչ մաս են կազմում հատկապես այն հանցագործությունները, որոնք նախագծով առաջարկվում է թողնել Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը՝ արդյոք դրանց քանակն այնչափ մեծ է, որ ինքնին կապահովի կոմիտեի ծանրաբեռնվածությունը: Այս հանգամանքը խիստ խնդրահարույց է, քանի որ նախատեսվող փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարում կենտրոնական դեր ունեցող՝ հատուկ այդ առաքելությամբ ստեղծված քննչական մարմնի իրավասությունից առերևույթ դուրս են մնում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ճնշող մեծամասնությունը (ակնհայտ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված կամ հանցագործության առարկան՝ 20 միլիոն ՀՀ դրամը գերազանցող դեպքերը կոռուպցիոն բնույթի հանցոգործությունների ընդհանուր քանակի մեջ կարող են կազմել ոչ մեծ տոկոս): Անհասկանալի է, թե արդյունքում միջինում ինչ քանակությամբ գործեր կմնան Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայության տակ և որքանով դա կարող է նպաստել կամ ձախողել այս մարմնի կողմից իր վրա դրված առաքելության կատարումը, հատկապես՝ պետական կառավարման միջին և ցածր օղակներում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից:

Արդյունքում փաստում ենք, որ նախագծով առաջարկվող՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայությանը հանձնված գործերի շրջանակի նեղացումը հեղինակի կողմից չի հիմնավորվել կոնկրետ և վերաբերելի՝ ծանրաբեռնվածության քանակական տվյալներով (կոմետեի քննչական ենթակայությանը թողնվող գործերի և կոռուպցիոն բնույթի գործերի ընդհանուր թվի հարաբերակցության տեսանկյունից): Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք. Նախագիծը հանել շրջանառությունից:

Ներբեռնել

Կարծիք «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի մասին

29.05.2022
2022 թ․-ի մայիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ է անդրադառնալ պաշտոն զբաղեցնող անձի` «իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվելու» հարցին։

Դիրքորոշում աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

01.05.2022
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը, որի ժամանակ մենք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ներկայացրինք դիրքորոշում նախագծով չլուծված որոշ հարցերի վերաբերյալ։

Աշխատանքային օրենսգրքի որոշ փոփոխությունների մասին

06.04.2022
Վերլուծությունն անդրադառնում է Աշխատանքային օրենսգրքի նախագծի 65-րդ հոդվածով կատարվող փոփոխություններին, որոնք առնչվում են երեխաների աշխատանքի իրավունքին։

Կարծիք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.03.2022
ՀՀ քննչական կոմիտեն վերջերս «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկել էր քրեական պատասխանատվություն նախատեսել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ հետևանք կառաջացնի այն։

Խստացնել տեղեկատվության ազատության խախտման համար պատասխանատվությունը

08.02.2022
Արդարադատության նախարարությունը հրապարակել է նախագիծ՝ առաջարկելով էապես մեծացնել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը։ Ներկայացնում ենք Հիմնադրամի փորձագետների կարծիքը Նախագծում տեղ չգտած, սակայն տեղեկատվության ազատության իրավունքի խախտման այլ դրսեւորումների կանխարգելման տեսանկյունից անհրաժեշտ մի շարք կարգավորումներով Նախագիծը լրամշակելու վերաբերյալ։ Այսպես.

Ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի մասին

20.01.2022
Նախագծով սահմանվում է ՀՀ ոստիկանության համակարգում գործող՝ ձերբակալվածներին պահելու վայրերի (ՁՊՎ) ներքին կանոնակարգը: Տեքստում ամփոփված է ԻԶՊՀ փորձագետների կարծիքը կանոնակարգում տեղ գտած մի շարք կարգավորումների կամ դրանց բացակայության իրավաչափության վերաբերյալ:

«Oտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

20.01.2022
Նախագծում սահմանվել են դրույթներ, որոնցով ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի եզրակացության հիման վրա հնարավոր կլինի անձին արտաքսել` առանց դատական պաշտպանության իրավունքի ապահովման։ Հիմնադրամի փորձագետներն անդրադարձել են նշված կարգավորումների իրավաչափությանը։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

10.01.2022
30.11.2021 թ.-ին շրջանառության մեջ է դրվել պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակությամբ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է որպես քրեական դատավարության նոր սկզբունք ամրագրել ոչ իրավաչափ վարքագծի արգելքը, ինչպես նաև սահմանել իրավունքի իրականացման սահմանափակումը՝ որպես նոր դատական սանկցիայի տեսակ:

Կարծիք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

21.12.2021
Դեկտեմբերի 1-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման դրված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով խմբագրվում են քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները։ Համակողմանիորեն դիտարկելով խնդիրը՝ կարծում ենք, որ քննչական ենթակայության փոփոխությունները պետք է ընդգրկեն ավելի լայն շրջանակ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը ենթակա քրեական գործերի շրջանակի սահմանափակման մասին

21.12.2021
Նախագծով առաջարկվում է սահմանափակել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը ենթակա քրեական գործերի շրջանակը՝ այս պահին դրա քննչական ենթակայության տակ գտնվող գործերի մեծ մասի քննությունը պատվիրակելով այլ քննչական մարմիններին: Տեքստում հարցեր են բարձրացվում նախագծի հիմնավորվածության վերաբերյալ։