ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

20.07.2019

Ռազմավարության նախագիծն ընդհանուր առմամբ ներկայացնում է Հայաստանում կոռուպցիային առնչվող հիմնահարցերը, սակայն արծարծվող խնդիրների և հետագայում ներկայացվող միջոցառումների բազմազանության մեջ անհստակ է ռազմավարության հիմնական նպատակն ու ակնկալվող վերջնարդյունքը, որը թույլ կտա 2022 թվականի վերջին գնահատել փաստաթղթի իրականացման ընդհանուր արդյունավետությունը: Նպատակի ու ակնկալվող վերջնարդյունքի հստակեցումն անհրաժեշտ է համահունչ և կուռ միջոցառումների համակարգ ունենալու, ինչպես նաև փաստաթղթով նախատեսված գործողություններն առավել թիրախային դարձնելու համար:

Տասնյակ տարիներով բարգավաճող կոռուպցիան Հայաստանում տեղ է գտել իր առավել «զարգացած» ու վտանգավոր դրսևորմամբ, որը միջազգային գրականության մեջ հայտնի է «պետության զավթում» եզրույթով:1 Ըստ այդմ, հետհեղափոխական Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության առաջնահերթ նպատակը պետք է լինի պետության զավթման սխեմաների վերացումը և պետական կառավարման օրինավորության երաշխիքների ձևավորումը՝ հետագայում նման երևույթը կանխարգելելու նպատակով:

Փաստաթուղթն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։

Ներբեռնել

ՔՀԿ-ների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

28.03.2024
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ

18.03.2024
Միջպետական գանգատներից հրաժարվելու վերաբերյալ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները խիստ մտահոգիչ են, որևէ պայմաններում անընդունելի, և ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։

ՔՀԿ-ները պահանջում են ոստիկանական բարեփոխումներին ուղղված խորհրդարանական լսումներ՝ ՆԳ նախարարի մասնակցությամբ

14.02.2024
Հայաստանյան մի շարք ՔՀԿ-ներ նախատեսում են կոչ-պահանջագիր ներկայացնել ՀՀ Ազգային ժողով՝ Ներքին գործերի նախարարի մասնակցությամբ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով։ Հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում ոստիկանության բարեփոխումների վիճակի և առանցքային խնդիրների լուծման բավարար առաջընթացի բացակայության վերաբերյալ։

Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի ձերբակալած հայերին. ՀԿ-ների հայտարարությունը

13.10.2023
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Այնուհետեւ, հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 600 անձ ստիպված եղավ լքել իր տունը եւ ապաստանել Հայաստանում, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։

Կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ցեղասպանությունը․ ՔՀԿ-ների հայտարարությունը

19.09.2023
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ Այս պահին Շուշի քաղաքից ռմբակոծվում է Լեռնային Ղարաբաղի  մայրաքաղաք Ստեփանակերտը։ Սույն հայտարարությամբ հայաստանյան ՔՀԿ-ները դիմում են բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին ու պետություններին, որոնց համար  որևէ նշանակություն ունի մարդու իրավունքները և մարդու անվտանգությունը․  Ո՛չ միայն դատապարտել Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող հրեշավոր գործողությունը, այլև՛ հստակ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը։

ՀԿ-ՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

11.09.2023
Ս․թ․ օգոստոսի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft.am հարթակում հրապարակվել է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։ Սույն Նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային խորհրդին կից ստեղծել Փաստահավաք հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի 1991թ․ սեպտեմբերի 21-ից մինչև 2022թ․ ներառյալ ժամանակահատվածի իրադարձությունների և դեպքերի շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումները, նպաստի հնարավոր խախտումների կանխարգելմանը, կրկնության բացառմանը, հասարակության սոցիալական վերափոխմանը, սոցիալական արդարության վերականգնմանը, հաշտեցմանը, խախտումներից և իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետևանքները այլ կերպ կրած անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը և պաշտպանությանը:

Անհապաղ միջամտության մասին դիմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

26.07.2023
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները կոչով դիմում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին` պայմանավորված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով։ Այս իրավիճակը ոչ այլ ինչ է, եթե ոչ էթնիկ զտման բացահայտ փորձ, քանի որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապող միակ փրկօղակն է։

Դատապարտում ենք քաղաքացիների հանդեպ ոստիկանության բռնությունները

03.07.2023
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները  ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:

Ոստիկանության գործողությունները պետք է քննվեն

29.04.2023
ՀԿ-ներն անդրադարձել են վերջերս տեղի ունեցած դեպքերի ընթացքում ոստիկանության վարքագծին` պատկան մարմիններից պահանջելով քննել դրանք «Պոլիգրաֆ» տեխնոակումբի և կինոռեժիսոր Կարեն Հակոբյանի բարձրաձայնած տեղեկությունների համատեքստում։

ՀԿ-ները դատապարտում են Ալեն Սիմոնյանի պահվածքը

05.04.2023
ՀԿ-ները խստորեն դատապարտում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը և պահանջում Ազգային Ժողովի պատգամավորներից և հատկապես քաղաքական մեծամասնությունից ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը: