Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

10.01.2022

Ընդունելով հանդերձ, որ դատավարական իրավունքների չարաշահման դեպքեր գործնականում բացառված չեն և իրականության մեջ տեղ ունեն, ինչի հետևանքով կարող
են էականորեն տուժել դատավարության մյուս մասնակիցների օրինական շահերն ու իրավունքները, հատկապես ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, այնուամենայնիվ, գտնում ենք, որ առաջարկվող սահմանափակման կիրառման չափազանց լայն շրջանակը խնդրահարույց է և պարունակում է դատավարական իրավունքների` գործնականում անհամաչափ և չարդարացված սահմանափակման ռիսկեր: 

Այսպիսով, Նախագծով (հոդված 3) առաջարկվում է սահմանափակման ենթակա իրավունքների շարքում ներառել միջնորդություն հարուցելու, բացարկ հայտնելու, քրեական գործին կցելու և հետազոտելու համար նյութեր ներկայացնելու, քրեական գործի նյութերին ծանոթանալու, ելույթ ունենալու, պաշտպանից հրաժարվելու և պաշտպանի լիազորությունները դադարեցնելու իրավունքները: Գտնում ենք, որ թվարկվածների շարքից հատկապես խնդրահարույց են հետևյալ իրավունքների սահմանափակումները։

 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիրքորոշում են հրապարակել նախագծի վերաբերյալ։

  • Կարծում ենք, որ դատավարական իրավունքների չարաշահման դեպքերի հետևանքով կարող են էականորեն տուժել դատավարության մյուս մասնակիցների օրինական շահերն ու իրավունքները, հատկապես ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։ Այնուամենայնիվ, առաջարկվող սահմանափակման կիրառման չափազանց լայն շրջանակը խնդրահարույց է և պարունակում է դատավարական իրավունքների` գործնականում անհամաչափ և չարդարացված սահմանափակման ռիսկեր:
  • Նախագծով (հոդված 3) առաջարկվում է սահմանափակման ենթակա իրավունքների շարքում ներառել միջնորդություն հարուցելու, բացարկ հայտնելու, քրեական գործին կցելու և հետազոտելու համար նյութեր ներկայացնելու, քրեական գործի նյութերին ծանոթանալու, ելույթ ունենալու, պաշտպանից հրաժարվելու և պաշտպանի լիազորությունները դադարեցնելու իրավունքները:

Կարծիքն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։ 

Ներբեռնել

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

22.10.2021
14.10.2021 թ. իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ներկայացնում են մի շարք դիտարկումներ և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրության, ներպետական ոլորտային օրենսդրության և միջազգային լավագույն փորձի վերլուծության վրա:

ՀԿ-ների հայտարարությունը՝ անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

21.10.2021
Իրավապաշտպան ՀԿ-ները հայտարարություն են տարածել ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ։

Կարծիք հանրային նշանանակության տեղեկությունների պրոակտիվ հրապարակման սահմանափակման մասին

21.07.2021
ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը edraft.am հարթակում հրապարակած նախագծերով առաջարկում է սահմանափակել հանրային նշանակություն ունեցող որոշ կարևոր տեղեկությունների պրոակտիվ հրապարակումը։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կարողությունների զարգացման ծրագիր

01.06.2021
Ծրագրի հիմնական նպատակը հիմնադրամի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է՝ դրա արդյունավետությունը և կայությունը երաշխավորելու միտմամբ և երկարաժամկետ հեռանկարում իրավական մտակենտրոնի վերածելու ցանկությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թ․-ի հունիսից Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

24.03.2021
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հետընթաց է գործող կարգավորումից, որը բխում է միջազգային չափորոշիչներից և լավագույն փորձից։ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված երաշխիքը պետք է պահպանվի, իսկ Ֆինանսների նախարարության նշած հնարավոր խնդիրը լուծվի գործող կարգավորմամբ բացառություն սահմանելով, այն է՝ ֆինանսական հատկացման նվազեցման միակ հնարավորությունը պայմանավորելով Պաշտպանի ներկայացրած հայտով առաջարկված չափով։

Համառոտագիր․ տեղեկատվություն ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում

10.09.2020
Սույն սեղմագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության ազատության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է եղել ուսումնասիրել և վեր հանել տեղեկատվության ազատության ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները և առաջարկել համապարփակ լուծումներ։

ՀՀ-ում կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ

08.09.2020
Հայաստանի աշխատաշուկայում, ի թիվս տարաբնույթ խնդիրների, առկա են նաև կամավորական գործունեության (աշխատանքի) կարգավորմանն առնչվող բացեր։ Թեև կամավորական գործունեությունը բովանդակային առումով նույն աշխատանքային գործունեությունն է՝ առանց փոխհատուցման, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում համապատասխան իրավահարաբերությունները։

Առաջարկներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

05.06.2020
ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ համատեղ առաջարկություններ ենք ներկայացրել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի- Վանաձորի գրասենյակի հետ։

Կարծիք-առաջարկ տեղեկատվության ազատությանն առնչվող փոփոխությունների վերաբերյալ

01.06.2020
Հանրային քննարկման դրված նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումները ողջունելի են: Ի լրումն ներկայացվում են ևս մի քանի դիտարկումներ, որոնց հիման վրա նպատակահարմար է լրացնել ներկայացված նախագծերը:

Կարծիք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

30.04.2020
ՀԿ-ները և անհատ փաստաբաններ առաջարկներ են հրապարակել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։