ՀԿ-ների հայտարարությունը տեսահսկման համակարգերի տեղադրման ՆԳՆ-ի նախաձեռնության մասին

12.11.2024

Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծեր, որոնցով  պարտավորվելու էին տեղադրել և ոստիկանության համար 24/7 ռեժիմով մուտքապահովել տեսահսկման համակարգեր։ Հանրային հեռուստաընկերության եթերումիրականացված հանրային քննարկման ընթացքում Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ տեսահսկման համակարգի շրջանակում կիրառվելու է արհեստական բանականություն:

Նախագծերի փաթեթը ներկայացվել էր Ազգային Ժողովին եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացվել էին մտահոգություններ, բովանդակային դիտողություններ եւ առաջարկություններ՝ որպես հետեւանք ակնկալելով, որ նախագծերը չեն ընդունվի ԱԺ-ի կողմից:

2024 թվականի նոյեմբերի 11-ին ՆԳՆ հայտարարություն է տարածել նախագծերի փաթեթը ԱԺերկրորդ ընթերցմանը ներկայացնելուց ձեռնպահ մնալու եւ նախագծեր հետագա ընթացքը սառեցնելու վերաբերյալ, ինչը ըստ էության համապատասխանում է նախագծերը ընդունելու վերաբերյալ քաղաքացիական հասարակության ակնկալիքին:

Միաժամանակ, ՆԳՆ-ն նույն հայտարարությամբ որպես խնդրի փուլային լուծման տարբերակ առաջարկել է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։

Հաշվի առնելով Հայաստանում տվյալների պաշտպանության եւ կիբեռանվտանգության խնդիրները եւ մարտահրավերները սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպություններս գտնում ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տեխնոլոգիաների կիրառման օրենսդրական կարգավորման նման նախաձեռնությունները պետք է իրականացվեն հանրային լայն ներգրավվածությամբ, հատկապես քաղաքացիական հասարակության եւ մասնագիտական հանրույթի ներգրավմամբ եւ ոլորտային հարակից օրենսդրության եւ պրակիկայի պատշաճ ուսումնասիրությամբ:

Սույն հայտարարությամբ նաեւ պատրաստակամություն ենք հայտնում ակտիվորեն ներգրավվելու ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք հանրային եւ աշխատանքային քննարկումներին՝ տրամադրելով մեր մասնագիտական աջակցությունը:

ՔՀԿ-ների հայտարարությունը ՀՀ - ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

20.01.2025
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենքՀայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։ Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջտարածաշրջանի համար՝  նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվհամակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապեսկնպաստի Հայաստանի զարգացմանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Հայտարարություն. չհրաժարվե'լ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից

14.01.2025
2025 թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն ևԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլառաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նմանառաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույնհայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից ևվարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմմիջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։ 

Աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ

09.01.2025
Մենք` ներքոստորագրյալներս, հայտնում ենք մեր աջակցությունը օրենսդրական նախագծին, որով նախատեսվում է աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ, իսկ շաբաթական` 40-ից 35 ժամ։ Այս նախաձեռնությունը կարեւոր է որպես աշխատողների արժանապատիվ աշխատանքի իրավունքի ամրապնդում, առաջնահերթություն տալով աշխատողների առողջությանն ու բարեկեցությանը։

ԲԴԽ ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

29.11.2024
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ ՔՀԿ-ները խստորեն դատապարտում են մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ա․ Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը, Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել և ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽանդամ ընտրելուց։

ՀԿ-ների հայտարարությունը տեսահսկման համակարգերի տեղադրման ՆԳՆ-ի նախաձեռնության մասին

12.11.2024
ԻԶՊՀ-ն միացել է ՀԿ-ների հայտարարությանը, որով ստորագրողները անդրադառնում են տեսահսկման համակարգերի տեղադրմանն առնչվող ՆԳՆ նախագծին, այն օրակարգից հանելուն և փուլային լուծման տարբերակին։ Ողջունելով նախագծի սառեցումը՝ ՀԿ-ները կարծում են, որ առաջարկվող փուլային լուծումը ևս խնդրահարույց է՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության մարտահրավերները։ ՀԿ-ները նաև պատրակաստակամություն են հայտնել մասնակցելու կատարվելիք աշխատանքներին՝ կարևորելով նման նախաձեռնություններին լայն հանրության մասնակցությունը։

Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան - ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

30.09.2024
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները:

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

14.06.2024
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի չի ենթարկվել։

Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ

29.05.2024
2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։

Համատեղ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերի մասին

02.05.2024
Ապրիլի 30-ին ԻԶՊՀ-ն միացել է ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ուղարկած համատեղ զեկույցին, որում ներկայացվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերը:

Հայաստանի քաղհասարակության աջակցության նամակը վրացի գործընկերներին

05.04.2024
Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։ Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։