Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը

01.07.2024

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը:


Զեկույցը փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են` զրկելով վերջինիս տարրական կենսապայմաններից: 

Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից:

Փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված խորքային վկայությունների և բաց աղբյուրներում առկա տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը միտումնավոր և հաշվարկված գործողությունների միջոցով ենթարկել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնի տեղահանման և էթնիկ զտման:

Վկաների հետ երեք հարյուր երեսունից ավել խորքային հարցազրույցների ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ։

Փաստահավաք առաքելությունը պարզել է՝ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հանդիսանում են հանցագործություններ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածի (մարդկության դեմ հանցագործություններ) և 8-րդ հոդվածի (պատերազմական հանցագործություններ), և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։

Զեկույցի ամփոփագրի շնորհանդես-քննարկումը տեղի է ունեցել ս․թ․ հուլիսի 1-ին, Freedom House-ի կողմից համակազմակերպվող երրորդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի»-ի շրջանակում:

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2024 թ․ սեպտեմբերին:

Ներբեռնել

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը

01.07.2024
Զեկույցը փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են` զրկելով վերջինիս տարրական կենսապայմաններից: Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից:

Հատուկ զեկույց Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ

20.04.2023
2023 թվականի ապրիլի 18-ին ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հատուկ զեկույց են հրապարակել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։

Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում

11.07.2022
Փաստահավաք զեկույցում հիմնավոր ներկայացվում են պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել հիմնականում Արցախի բնակչության դեմ 2020 թվականի աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով: Ներկայացված ապացույցները հիմնվում են տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների տվյալների բծախնդիր հավաքագրման և վերլուծության վրա:

Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում

17.12.2021
Սույն փաստահավաք զեկույցում հիմնավոր ներկայացվում են պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքիև մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում

Աշխատանքային իրավահարաբերություններ և օրենսդրություն. խնդիրներ և լուծումներ

25.10.2021
Այս հետազոտությունն ուղղված է աշխատանքային իրավունքի ոլորտի բազմաթիվ խնդիրների բացահայտմանը թե՛ օրենսդրության, թե՛ իրավակիրառ պրակտիկայի մակարդակում՝օրենսդրական դաշտը զարգացնելու, տվյալ իրավունքի իրացմանը նպաստելու և այդպիսով քաղաքացիների համապատասխան իրավունքի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Համառոտագիր․ տեղեկատվություն ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում

10.09.2020
Սույն սեղմագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության ազատության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է եղել ուսումնասիրել և վեր հանել տեղեկատվության ազատության ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները և առաջարկել համապարփակ լուծումներ։

Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում

10.09.2020
Զեկույցում ըստ ոլորտների և թեմաների ներկայացնում են բացահայտված խնդիրները, միջազգային չափանիշները, լավագույն միջազգային փորձը և վերլուծության հիման վրա առաջարկում լուծումներ։Բացի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից՝ ուսումնասիրվել են այն հարակից ոլորտները և իրավական ակտերը, որոնցում տեղեկատվության մատչելիության հարցն առանցքային դեր ունի։