Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» զեկույցը, որը ներկայացնում է 2024 թվականին քաղաքացիական հասարակության միջավայրի տարբեր ոլորտներում առկա զարգացումները, խնդիրները և առաջարկությունները։ Հայաստանի քաղաքացիական հասարակության միջավայրի ընդհանուր գնահատականը մնացել է անփոփոխ՝ համեմատած 2023 թվականի հետ։ Առաջնահերթ խնդիրներն ու մարտահրավերները նույնպես շարունակում են արդիական մնալ։
Հիշեցնենք, որ զեկույցի նախագիծը ներկայացվել էր շաhագրգիռ կողմերին տարեվերջին, որի արդյունքում արձանագրված նկատառումներն ամփոփվել են վերջնական տարբերակում։
Այս հետազոտությունը մաս է կազմում «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ECNL-ի և Արևելյան գործընկերության երկրների գործընկերների մասնակցությամբ։
Զեկույցը հասանելի է ԹԻՀԿ կայքում։
----------------------------------------------
Ի՞նչ է ՔՀԿ չափիչը
«ՔՀԿ չափիչ» գործիքը գնահատում է ՔՀԿ-ների համար իրավական և գործնական միջավայրը՝ հիմնվելով 11 ոլորտների ստանդարտների և ցուցանիշների վրա։ Ուսումնասիրությունն իրականացվում է Արևելյան գործընկերության երկրներում տարեկան կտրվածքով՝ 2019 թվականից։
Մանրամասներին ծանոթանալու համար ներբեռնեք փաստաթուղթը։
Նյութի սկզնաղբյուրը՝ ԹԻՀԿ-ի կայք։