Ի՞նչ խնդիրներ կան աշխատանքային իրավունքի ոլորտում․ նոր հետազոտություն է հրապարակվել

23.11.2021

«Եթե հաշվի առնենք, որ փաստացի այս երեխաները շատ հաճախ ներգրավված են նման բնույթի  աշխատանքներում, նրանց իրավունքների չսահմանումը պարզապես բերելու է աշխատանքային իրավունքների երաշխիքներից զրկման»,- ասում է Պետրոսյանը։

Նախատեսվող կետերից որոշները վատացնում են արդեն իսկ գործող կարգավորումը։ Խոսքը մասնավորապես գործադուլ հայտարարելու մասին է․ ընթացակարգեր են նախատեսված, որոնք անիրատեսական են դարձնում օրինական գործադուլի իրականացումը։

Գործադուլ կարող է հայտարարվել ոչ միայն արհմիության, այլև աշխատողների ժողովի կողմից, սակայն գործատուին հասցված վնասները պետք է փոխհատուցեն գործադուլին մասնակցած աշխատակիցները։ Նաև կարող է աշխատավարձ չվճարվել։ Հարց է առաջանում՝ կարգավորման նպատակը գործադուլ հայտարարելու հնարավորությունը բարդացնե՞լն է, թե՞ բարելավելը։ Նույն հարցը վերաբերում է նաև խտրականության հիմքով աշխատանքից ազատելու իրավակարգավորման դեպքում։ Բանն այն է, որ անօրինական կերպով աշխատանքից ազատված անձին, երբ այլևս հնարավոր չէ աշխատանքի վերականգնել, փոխհատուցում է տրամադրվում․ առավելագույն շեմ է սահմանված միջին աշխատավարձի տասներկուսապատիկը։ Նախատեսվող փոփոխությամբ այդ շեմը սահմանվում է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։ Անդրադառնալով այս հարցին՝ Գենյա Պետրոսյանը նշում է․ «Կարող ենք նույնիսկ վիճել այն հարցի շուրջ՝ արդյոք շեմը բարձրացվել, թե իջեցվել է․ կախված է, իհարկե, տվյալ աշխատողի աշխատավարձի չափից։ Բնականաբար, առավելագույն շեմ սահմանված չպետք է լինի, այսինքն՝ դատարանը կոնկրետ հանգամանքներից ելնելով պետք է հնարավորություն ունենա ազատորեն որոշելու այդ վնասի և փոխհատուցման չափը։ Նաև ասեմ, որ օրենսգիրքը այդ լուծման հնարավորությունը նախատեսում է միայն ապօրինի ազատման և աշխատանքի վերականգնման բացակայության հնարավորության դեպքում, մինչդեռ խտրականությունը կարող է աշխատանքային հարաբերություններում մի շարք այլ ձևերով դրսևորվել»։

Հետազոտական թիմի փորձագետ, Կրթություն և համերաշխություն արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը կարևորում է արհմիությունների կայացումը և տեսչական մարմնի գործունեությունը։ Ըստ Թոքմաջյանի՝ մեզանում դեռևս չկա արհմիությունների այն մշակույթը, որ առկա է Եվրոպայում, հետևաբար ֆինանսական դժվարություններ ունեցող մարդը չի կարող իրեն թույլ տալ մտածել իրավունքի մասին և զրկվել ապրուստի վերջին միջոցից։ Կարևոր է նաև տեսչական մարմնի գործունեությունը, որն արդեն սկսել է այն։

ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը․ փորձագիտական քննարկում

18.01.2022
Դավիթ Գյուրջյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը քննարկմանը, որը կազմակերպել էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Երկնքից թափվող կրակ, այրվող անտառներ․ ի՞նչ են պատմել 44-օրյա պատերազմի ականատեսները

17.12.2021
«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը հանրայնացնելու ընթացքում Իրավունքի զարգացման և պաշտանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և սեփականության իրավունքների խախտումների դեպքերին։

Բանավեճ․ ո՞ր մարմինը պետք է քննի պաշտոնյաների հանցագործությունները

02.12.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է «Պաշտոնյաների կատարած հանցագործությունները կքննի ԱԱԾ-ն․ ի՞նչ վտանգներ կան» թեմայով բանավեճին՝ Factor TV-ի եթերում։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները»․ քննարկում

30.11.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում ընթացող փորձագիտական քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները» խորագրով: Քննարկվել են ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքների կարգավորումների և կառուցակարգերի խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ։

Խնդիրներ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում

29.11.2021
Այս տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը երկու անգամ հանրային քննարկման ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հրապարակեց առաջարկներ, որոնք հիմնականում մերժվեցին։

Ի՞նչ խնդիրներ կան աշխատանքային իրավունքի ոլորտում․ նոր հետազոտություն է հրապարակվել

23.11.2021
Factor TV -ի ռեպորտաժում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադառնում է երեխաների աշխատելու իրավունքին առնչվող խնդիրներին և այն օրենսդրական ձևակերպումներին, որ խոչընդոտում են գործադուլի իրավունքի իրացումը։ Այս և այլ խնդիրներ բացահայտվել էին աշխատանքային իրավունքի վերաբերյալ ԻԶՊՀ հետազոտության ընթացքում։

Ճգնաժամային պայմաններում դատարանի անկախությունը չափազանց կարևոր է

31.08.2021
Հանրային լրագրության ակումբի «Արժեքավոր զրույցներ» հաղորդաշարի տաղավարում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատական համակարգի առանցքային խնդիրներին և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերին։

Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Ընտրական օրենսդրության բարեփոխում» թեմայով հերթական քննարկմանը՝ ներկայացնելով ընտրական հանձնաժողովների վերաբերյալ առկա որոշ խնդիրներ և առաջարկում լուծումներ: Մասնավորապես նա անդրադառնում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, լիազորություններին և անդամների համար նախատեսված սահմանափակումներին։

Դատաիրավական խորքային բարեփոխումների ուղիները. Գենյա Պետրոսյան

02.08.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Infocom-ի հետ զրուցել է դատական համակարգի առանցքային խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ ԻԶՊՀ-ի պատկերացումների և առաջարկների մասին։ Ըստ Պետրոսյանի՝ դատական համակարգում տարիներ շարունակ արձանագրված խնդիրներն այսօր էլ առկա են, քանի որ համակարգային բարեփոխման ուղղությամբ արմատական քայլեր չեն արվել։

Ինչպե՞ս երկիրը դուրս բերել ճգնաժամից և սկսել վերականգնման շրջան․ ՔՀԿ-ների ուղերձը՝ իշխանությանը․ բանավեճ

21.07.2021
Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունից հետո քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ուղերձ էին հղել իշխանությանը՝ ներկայացնելով կոնկրետ քայլեր՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։ Այս թեմայով բանավեճի մասնակցել է ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը։