Ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնել ընտանեկան բռնության կանխարգելումը

09.12.2024

Դեկտեմբերի 4-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը մասնակցեց  Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ռաուլ Վալլենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կազմակերպած «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձեւավորվող հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովին՝ անցկացնելով «Ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության իրավական մեխանիզմների արդյունավետությունը» պանելային քննարկումը։  

Քննարկման մոդերատորը ԻԶՊՀ-ի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանն էր։ Բանախոսներն էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը,  Կանանց աջակցման կենտոնի հանրային կապերի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբան Սերգեյ Գրիգորյանը։

Պանելային քննարկման առիթը  ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների արդյունավետության բարձրացման վերաբերյալ ԻԶՊՀ-իհետազոտությունն է, որի  նախնական արդյունքները քննարկման ընթացքում ներկայացրեց կազմակերպության իրավաբան Սերգեյ Գրիգորյանը։

 «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը նախատեսում է բռնության ենթարկված անձանց պաշտպանության հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանական որոշում: Այսպես, եթե առաջին անգամ եղել է բռնություն, և չկա դրա շարունակման կամ կրկնման  վտանգ, ոստիկանությունը նախազգուշացում է կիրառում։ Սակայն եթե կա վտանգ, ապա ոստիկանությունը կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում, ինչը դառնում է բռնության ենթարկված անձին պաշտպանելու կարևոր գործիք։ Այս որոշման դեպքում բռնության գործադրած անձին կարող են արգելել վերադառնալ համատեղ բնակության վայր, հաղորդակցվել կամ այնպիսի հեռավորության վրա  լինել բռնության ենթարկված անձից, որը նրա մեջ վախ չի առաջացնի։ Խնդիրն այն է, որ երբ ենթադրյալ բռնություն գործադրած անձինք բողոքարկում են այս որոշումները, դատարանները մեծամասամբ բավարարում են նրանց բողոքը՝ այդպիսով չեղարկելով կիրառված պաշտպանության միջոցները։ 

ԻԶՊՀ իրավաբան Սերգեյ Գրիգորյանը պանելային քննարկման ժամանակ նշեց, որ 2018-2024 թթ․-ի դատական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 90 տոկոս դեպքերում դատարանները վերացրել են պաշտպանության միջոցները՝ հիմնականում պատճառաբանելով, որ ոստիկանության կայացրած այս միջոցները չեն համապատասխանում վարչական վարույթի պահանջներին, այլ կերպ ասած՝ բավարար ապացուցված և պատճառաբանված չեն։ 

Անդրադառնալով այս հարցին՝ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը շեշտեց, որ դժվար է, օրինակ, հավաքել բավարար ապացույցներ, քանի որ որոշումները պետք է կայացվեն անհապաղ։ Ըստ ԻԶՊՀ ներկայացուցչի՝ սա խոսում է օրենսդրական բացի մասին. «Օրենքը պետք է թույլ տա կայացնել անհետաձգելի միջամտության որոշում՝ միայն բռնության ենթարկված անձի ահազանգի կամ բողոքի հիման վրա, իսկ ապացույցների հավաքման համար կարող է սահմանվել լրացուցիչ ժամանակ»։ Չնայած նրան, որ ԻԶՊՀ-ն դեռևս չի ավարտել հետազոտությունը, Գրիգորյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում ևս կան նման կարգավորումներ։ Այնուամենայնիվ, մեկ այլ խնդիր է ոստիկանների բավարար պատրաստվածության հարցը։

Խոսելով կանանց բռնությունից զերծ պահելու փորձի դժվարությունների և խոչընդոտների մասին՝ Կանանց աջակցման կենտոնի հանրային կապերի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը քննադատեց դատարանների այս որոշումները՝ նշելով, որ շատ հաճախ կանայք դատարանում ներկայացրել են իրենց հետ տեղի ունեցածը, սակայն միևնույնն է, վճիռը եղել է հօգուտ բռնարարի։ 

Ամփոփելով՝ քննարկման մասնակիցները որոշեցին միմյանց տեղյակ պահել հետազոտության վերջնական արդյունքների և հետագա անելիքների մասին։

***

Ուսումնասիրությունը կատարվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

 

«Actio Popularis» ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում. Օրենսդրական զարգացումներ

07.04.2025
2025թ. մարտի 17-ին ոլորտային հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի, ՀՀ Վճռաբեկ դատարանի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Actio Popularis ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում. խնդիրներ և լուծումներ» հետազոտության ներկայացումը։

Դասընթաց հանրային ռեսուրսների չարաշահման վերաբերյալ

28.02.2025
Փետրվարի 20-ին և 21-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ը անցկացրին պիլոտային վերապատրաստում հանրային ռեսուրսների չարաշահման թեմայով։ Դասընթացավարներն էին ծրագրի փորձագետներ Գենյա Պետրոսյանը, Նատալյա Ադամյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։  Դասընթացի նպատակն է ամրապնդել ընտրությունների ժամանակ հանրային ծառայողների՝ հիմնական կանոնների և անաչառ վարքագծի առնչությամբ գիտելիքները։ Վերապատրաստման մոդուլը մշակվել է որպես տեղեկատվական արշավի նյութ՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:

Actio popularis կամ ինչպես ընդլայնել ՀԿ-ների`  հանրային շահի պաշտպանության նպատակով  դատարան դիմելու հնարավորությունները

29.12.2024
Դեկտեմբերի 13-ին ոլորտային հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ ««Actio Popularis» ինստիտուտի ընդլայնման հնարավորությունները Հայաստանում» խորագրով։  Քննարկման բանախոսներն էին ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը, Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փորձագետ Մարիամ Չիֆլիկյանը, ԻԶՊՀ իրավաբան Էլինա Գյուրջյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ տնօրեն Սոնա Այվազյանը և «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ-ի տնօրեն Արթուր Սաքունցը։

Ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնել ընտանեկան բռնության կանխարգելումը

09.12.2024
Դեկտեմբերի 4-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը մասնակցեց  Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ռաուլ Վալլենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կազմակերպած «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձեւավորվող հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովին՝ անցկացնելով «Ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության իրավական մեխանիզմների արդյունավետությունը» պանելային քննարկումը։  

Տեղի ունեցավ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը

22.12.2022
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը, որի նպատակն էր ամփոփել «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում վեր հանված խնդիրները և ուրվագծվող լուծումները։ Ազգային և միջազգային փորձագետները ներկայացրին ու քննարկեցին ոլորտի հիմնական խնդիրները և հնարավոր արդյունավետ լուծումները։

Քննարկում գաղտնի վերահսկողության միջոցների, դատական և արտաքին վերահսկողությանն առնչվող խնդիրների մասին

05.12.2022
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Գաղտնի վերահսկողության միջոցներ․ դատական և արտաքին վերահսկողությանն առնչվող խնդիրներ» խորագրով աշխատանքային քննարկումը, որի ընթացքում քննարկվեցին գաղտնի վերահսկողության միջոցները թուլատրելիս դատարանի իրավասության շրջանակը, դրա որոշման բովանդակությունը և հրատապ դեպքերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային փորձին և անկախ վերահսկողության հնարավորություններին։

44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

10.10.2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։

Մասնագիտական քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ

30.06.2022
Հունիսի 29-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Մեղադրյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման հիմնախնդիրները» մասնագիտական քննարկումը։

Տեղի ունեցավ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը

08.06.2022
Հունիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԻԶՊՀ աշխատաժողովը՝ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» թեմայով։