Ինչպե՞ս երկիրը դուրս բերել ճգնաժամից և սկսել վերականգնման շրջան․ ՔՀԿ-ների ուղերձը՝ իշխանությանը․ բանավեճ

21.07.2021

Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխմանը՝ Պետրոսյանը շեշտել է, որ քաղաքացիական հասարակության մոտեցումը հեղափոխության առաջին օրերից սկսած եղել  է միանշանակորեն աջակցելը համակարգային վեթինգի գործընթացի նախաձեռնմանը, և սա գերկարևոր է ամբողջ լեգիտիմությունն ապահովելու համար․ «Լավագույն հնարավորությունը արդեն որոշակիորեն բաց է թողնվել․ կար թե՛ հանրային պահանջ, թե՛ վստահություն ժողովրդավարական ընտրության արդյունքում ձևավորված իշխանության նկատմամբ»։

Ըստ բանախոսի՝ շատ կարևոր է, որ հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում տրվող լուծումները լինեն հարատև՝ որևէ ձևով չփոխկապակցվելով այսօր իշխանության գտնվող քաղաքական ուժի հետ․ «Իմ կարծիքով՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած քաղաքական ուժը պետք է շահագրգռված լիներ ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որոնք հաջորդ իշխանության ժամանակ կապահովեն մեր ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացումը և գործունեությունը», - ասել է նա։

Մատնանշելով դատավորների  կարգապահական պատասխանատվության հարցը՝ Պետրոսյանն ասել է, որ այն տարիներ շարունակ գործածվել է որպես դատավորների նկատմամբ ճնշումներ կիրառելու գործիք թե՛ գործադիր իշխանության կողմից ապօրինի հրամանների կատարման համատեքստում, թե՛ առավել բարձր ատյանի դատավորների կողմից կոնկրետ ցուցումների կատարման տեսանկյունից։ «Եվ այս առումով, իմ կարծիքով, գերխնդիր է եղել կարգապահական պատասխանատվության թափանցիկ և հաշվետու մեխանիզմների ներդրումը, բայց ի՞նչ մենք տեսանք։ Ըստ էության, այս առումով որևէ արդյունավետ մեխանիզմ չներդրվեց․ այսինքն՝ ընդունվեց, որ առկա է խնդիր կարգապահական վարույթի հարուցման փուլում, որ ամբողջությամբ փակ է, չափազանց մեծ է կորպորատիվ շահերի ռիսկը։ Այնուամենայնիվ, փոխանակ այստեղ նախատեսենք հարուցման հնարավորինս թափանցիկ մեխանիզմներ, մենք գնացինք այլ ճանապարհով, որոնք կախված են լինելու այն կոնկրետ դերակատարներից, որ կզբաղեցնեն համապատասխան պաշտոնները»։ Եզրափակելով՝ իրավաբանը նշել է, որ հրապարակայնության ապահովումը կկանխարգելեր հնարավոր չարաշահումները։

Ֆոսֆորային զինատեսակների կիրառման համար միջազգային պատասխանատվության հիմքեր կան

24.02.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը 1in.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի առաջարկներին։

ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը․ փորձագիտական քննարկում

18.01.2022
Դավիթ Գյուրջյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը քննարկմանը, որը կազմակերպել էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Երկնքից թափվող կրակ, այրվող անտառներ․ ի՞նչ են պատմել 44-օրյա պատերազմի ականատեսները

17.12.2021
«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը հանրայնացնելու ընթացքում Իրավունքի զարգացման և պաշտանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և սեփականության իրավունքների խախտումների դեպքերին։

Բանավեճ․ ո՞ր մարմինը պետք է քննի պաշտոնյաների հանցագործությունները

02.12.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է «Պաշտոնյաների կատարած հանցագործությունները կքննի ԱԱԾ-ն․ ի՞նչ վտանգներ կան» թեմայով բանավեճին՝ Factor TV-ի եթերում։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները»․ քննարկում

30.11.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում ընթացող փորձագիտական քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները» խորագրով: Քննարկվել են ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքների կարգավորումների և կառուցակարգերի խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ։

Խնդիրներ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում

29.11.2021
Այս տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը երկու անգամ հանրային քննարկման ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հրապարակեց առաջարկներ, որոնք հիմնականում մերժվեցին։

Ի՞նչ խնդիրներ կան աշխատանքային իրավունքի ոլորտում․ նոր հետազոտություն է հրապարակվել

23.11.2021
Factor TV -ի ռեպորտաժում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադառնում է երեխաների աշխատելու իրավունքին առնչվող խնդիրներին և այն օրենսդրական ձևակերպումներին, որ խոչընդոտում են գործադուլի իրավունքի իրացումը։ Այս և այլ խնդիրներ բացահայտվել էին աշխատանքային իրավունքի վերաբերյալ ԻԶՊՀ հետազոտության ընթացքում։

Ճգնաժամային պայմաններում դատարանի անկախությունը չափազանց կարևոր է

31.08.2021
Հանրային լրագրության ակումբի «Արժեքավոր զրույցներ» հաղորդաշարի տաղավարում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատական համակարգի առանցքային խնդիրներին և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերին։

Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Ընտրական օրենսդրության բարեփոխում» թեմայով հերթական քննարկմանը՝ ներկայացնելով ընտրական հանձնաժողովների վերաբերյալ առկա որոշ խնդիրներ և առաջարկում լուծումներ: Մասնավորապես նա անդրադառնում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, լիազորություններին և անդամների համար նախատեսված սահմանափակումներին։

Դատաիրավական խորքային բարեփոխումների ուղիները. Գենյա Պետրոսյան

02.08.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Infocom-ի հետ զրուցել է դատական համակարգի առանցքային խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ ԻԶՊՀ-ի պատկերացումների և առաջարկների մասին։ Ըստ Պետրոսյանի՝ դատական համակարգում տարիներ շարունակ արձանագրված խնդիրներն այսօր էլ առկա են, քանի որ համակարգային բարեփոխման ուղղությամբ արմատական քայլեր չեն արվել։