Իրավունքը բոլորի համար

15.08.2024

«Իրավունքը բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի նպատակն է  մշակել նորարարական կրթական գործիք՝ սեղանի խաղ, որը հանրամատչելի, պարզ և ժամանցային եղանակով կբարձրացնի քաղաքացիների, այդ թվում՝ ավագ դպրոցի աշակերտների և ոչ մասնագիտական/իրավաբանական բուհերի ուսանողների իրավագիտակցությունը և քաղաքացիական գիտակցությունը, փոխանցել անհրաժեշտ նվազագույն ծավալի գիտելիքներ անձի իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների, ինչպես նաև քաղաքացիական կյանքում ներագրավվելու ուղիների վերաբերյալ։

«Իրավունքը բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիանախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:                                                 

Այս հրապարակումը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Հասցեագրելով վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրները

21.02.2025
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը Ընտրական համակարգերիմիջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ (IFES))  հայաստանյան գրասենյակի հետ համատեղիրականացնում է Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության ՄԹ Միջազգային զարգացմանգրասենյակի ֆինանսական աջակցությամբ «Աջակցություն ժողովրդավարության կայացմանըՀայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի հանրային ռեսուրսի չարաշահման վերահսկողությանն առնչվող բաղադրիչը։

Ընտանիքում բռնության ենթարկվող անձի պաշտպանության միջոցների արդյունավետության բարձրացում

17.09.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամն իրականացնում է «Ընտանիքում բռնության ենթարկվող անձի պաշտպանության միջոցների արդյունավետության բարձրացում» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել ընտանիքում բռնության ենթարկվող անձի պաշտպանության արդյունավետությունը՝ անհետաձգելի միջամտությանն առնչվող գործերով համակարգային խնդիրների վերհանման և լուծման միջոցով։

Նպաստելով ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրության արդյունավետ իրագործմանը

11.09.2024
«Նպաստելով ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրության արդյունավետ իրագործմանը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ընտանեկան բռնության և խտրականության բոլոր ձևերի կանխարգելման համակարգի բարելավմանը, ինչպես նաև ընտանեկան բռնության զոհերի աջակցությանը: Հիմնադրամը այս նպատակը կկարողանա իրագործել՝ աջակցելով օրենսդրական կարգավորումների վերանայման գործընթացին ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի արդյունավետությունը և ընտանեկան բռնության ենթարկվածների ապաստարանների կողմից տրամադրվող ծառայությունների որակը բարձրացնելու համար։ 

Իրավունքը բոլորի համար

15.08.2024
Ծրագրի նպատակն է մշակել նորարարական կրթական գործիք՝ սեղանի խաղ, որի նպատակն է հանրամատչելի, պարզ և ժամանցային եղանակով բարձրացնել քաղաքացիների, այդ թվում՝ ավագ դպրոցի աշակերտների և ոչ մասնագիտական/իրավաբանական/ բուհերի ուսանողների իրավագիտակցությունը և քաղաքացիական գիտակցությունը, փոխանցել անհրաժեշտ նվազագույն ծավալի գիտելիքներ անձի իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների, ինչպես նաև քաղաքացիական կյանքում ներագրավվելու ուղիների վերաբերյալ։

Actio popularis-ի ընդլայնման հնարավորությունները Հայաստանում

31.07.2024
Ծրագրի նպատակն է կատարել ՔՀԿ միջավայրի բարելավմանն ուղղված հետազոտական և ջատագովական աշխատանք։ Այլ խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի հասնելու ՀԿ-ների՝ հանրային շահերը պաշտպանելու լիազորությունների ընդլայնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների։ Ծրագիրը վեր կհանի լավագույն միջազգային փորձն ու չափանիշները՝ ըստ այդմ հիմնավորելու և ջատագովելու հանրային շահերի պաշտպանության շրջանակի ընդլայնումը՝ համահունչ Հայաստանի միջազգային պարտավորություններին։

Ինստիտուցիոնալ աջակցություն ԻԶՊՀ- ին

01.05.2023
«Ինստիտուցիոնալ աջակցություն ԻԶՊՀ»-ին ծրագիրը սկսել է 2023 թ.-ի ապրիլի 1-ին՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է ուժեղացնել քաղաքացիական հասարակության համայնքի վերահսկողական ջանքերը՝ իրավական փորձագիտության, ինչպես նաև դատական համակարգի բարեփոխումները ջատագովելու միջոցով։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը ծրագրի շրջանակներում կշարունակի  իրավական-փորձագիտական կարծիքներ ներկայացնել տարբեր օրենսդրական նախագծերի վերաբերյալ և առաջ մղել դրանք՝ ուշադրություն կենտրոնում պահելով հատկապես մարդու իրավունքները, կառավարության հաշվետվողականությունը, ընտրությունները, դատական համակարգը, հակակոռուպցիոն միջոցները, տեղեկատվության ազատությունը և այլ հարակից ոլորտներ

ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում

15.04.2022
«ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում` քրեական և քրեական դատավարության օրենսդրության, ընտրական օրենսդրության բարեփոխումների, հավաքների ազատության, ԶԼՄ-ի, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության ոլորտներում» ծրագրի նպատակն է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի, ինչպես նաև ընտրական օրենսդրության բարեփոխման, հավաքների ազատության, ԶԼՄ-ների, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության խթանումը` նշված համաձայնագրի կիրարկման մշտադիտարկման միջոցով:

44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների փաստահավաք աշխատանք

15.04.2022
Ծրագրի նպատակն է իրականացնել փաստահավաք առաքելություն Արցախի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող թիրախային հարձակումների, մարդու իրավունքների և մարդասիրական միջազգային իրավունքի նորմերի խախտումների արձանագրման, վերլուծության, ինչպես նաև դրանց վերաբերյալ զեկույցների կազմման համար։

Տեղեկատվության ազատության խթանումը Հայաստանի Հանրապետությունում

15.04.2022
2020 թ․-ին ԻԶՊՀ-ն իրականացրեց տեղեկատվության ազատության խթանմանն ուղղված ծրագիրը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ։

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում

25.10.2021
2021 թ․-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամն իրականացրեց «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։