Կապի օպերատորները տեղյակ չեն լինում՝ դատական թույլտվություն տրված է, թե ոչ

09.12.2022

Դեկտեմբերի 9-իին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ու մարդու իրավունքները» քննարկումը, որի բանախոսներն են եղել Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։

 

Խնդիրներից մեկը, ըստ Գյուրջյանի, հետևյալն է «Օրենսդրությունը պահանջում է կապի օպերատորներից ապահովել բոլոր կապուղիներին անխոչընդոտ հասանելիություն ունենալու համար, սակայն չի սահմանում դրան հակակշռող որևէ երաշխիք առաջինը, որ կապի օպերատորը իմանա՝ երբ իրականացվեց միջամտությունը, որ հեռախոսահամարի նկատմամբ, և կա արդյոք տրված դատական թույլտվություն»։ Դատարանի թույլտվությունը տրամադրվում է ԱԱԾ կազմում գործող տեխնիկական վարչությանը, որ իրականացնում է գաղտնալսում, այլ ոչ թե կապի օպերատորներին։ Փաստորեն կա ապօրինի միջամտությունների տեխնիկական հնարավորություն։

 

Դավիթ Գյուրջյանը նաև մատնանշել է, որ ներկա օրենսդրությամբ հսկողություն կա դատարանների, դատախազի և վարչապետի կողմից։ «Դատախազների հսկողությունը չի կարող արդյունավետ լինել, քանի որ նրանք չեն կարող ծանոթանալ գաղտնի գործակալների տվյալներին։ Բացի սրանից՝ դատախազական հսկողոթյունը վերաբերում է միայն քրեական վարույթի շրջանակում կատարվող օպերատիվ միջոցառումներին, այսինքն՝ անարդյունավետ է։ Դատախազությանը հնարավոր չէ դիտարկել որպես անկախ հսկող մարմին, որովհետև ինքնին քրեական վարույթ իրականացնող մարմին է և շատ հաճախ իր իսկ ցուցմամբ կարող է իրականացվել այդ գաղտնի միջոցառումը։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։

45 հարց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

24.07.2023
Սույնով ներկայացվում են Երևան քաղաքի կառավարման հարցերով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարցերը 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Ակնկալում ենք, որ նշված հարցերին կստանանք լիարժեք պատասխաններ: Նաև հուսով ենք, որ հարցերի միջոցով ներկայացվող խնդիրներն ու դրանց համար առաջարկվող լուծումները կարտացոլվեն համապատասխան նախընտրական ծրագրերում։

Դատապարտում ենք քաղաքացիների հանդեպ ոստիկանության բռնությունները

03.07.2023
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները  ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:

Հայտարարություն՝ ի աջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների

09.03.2023
Սույն թվականի մարտի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել մասշտաբային բողոքի խաղաղ ակցիա, որն անցկացվում էր, այսպես կոչված, «Ռուսական օրենքի» ընդունման դեմ։ Չնայած մի շարք միջազգային կազմակերպությունների և հարևան երկրի քաղաքացիական հասարակության այդ օրենքի վերաբերյալ բացասական գնահատականի՝ Վրաստանի խորհրդարանն, այդուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։

ՄԻԵԴ վճիռների վերլուծություն. մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք. Հայաստան

25.01.2023
Հետազոտությունը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածից բխող՝ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման վիճակի գնահատմանը գաղտնի վերահսկողական միջոցների կիրառման բնագավառում՝ հատուկ շեշտադրելով լիազորությունների չարաշահումների դեմ բավարար երաշխիքների ապահովման խնդիրները։ Հետազոտության նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործմանը, քաղաքացիների անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի արդյունավետ իրացմանը, պետության կողմից գաղտնի վերահսկողական միջոցների կիրառման դեպքում չարաշահումներից պաշտպանող բավարար և արդյունավետ երաշխիքների և կառուցակարգերի ստեղծմանը:

Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023
​​​​​​​Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

Ռազմական դրության ժամանակ կարծիքի արտահայտման և տեղեկատվության ազատության իրավունքների սահմանափակման ռիսկերի մասին

10.01.2023
ԻԶՊՀ այս կարծիքն անդրադառնում է 22.12.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր:

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.01.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կարծիքն անդրադառնում է 04.11.2022 թ.-ին Ազգային ժողով ներկայացված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր: Ըստ այդմ, կազմակերպություններն առաջարկում են վերանայել դրանում տեղ գտած մի շարք իրավակարգավորումներ և ըստ այդմ վերախմբագրել իրավական դրույթները։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։