Կարգապահական պատասխանատվության որոշումների բողոքարկման մասին

30.08.2022

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 12.08.2022թ.-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակվել է նախագիծ՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։

Նախագծով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության  ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է,

  • Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի չորս անդամ ընդգրկող կազմով: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող Բարձրագույն դատական խորհրդի կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ:
  • Նախատեսվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցի քննության արդյունքով կայացվող որոշումների, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների բողոքարկման կարգ, այն է՝ բողոքի քննությունն իրականացնելու է Բարձագույն դատական խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի որոշման կայացմանը չմասնակցած անդամների կազմով,
  • Բողոքի քննության համար նախատեսվում է մեկամսյա ժամկետ և դատավորին կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների դեմ բողոքի քննությունը իրականացնելու է նույն ընթացակարգով և երաշխիքների պահպանմամբ, ինչ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը:

Չնայած Նախագծի նպատակը ողջունելի է, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումից ի վեր դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումների բողոքարկման մեխանիզմի բացակայության հարցը եղել է խնդրահարույց և հանդիսացել է միջազգային կառույցների կողմից կարգապահական պատասխանատվության վերաբերյալ տրվող հանձնարարականների ու առաջարկների կենտրոնական հարցերից մեկը[1], այդուամենայնիվ Նախագծով առաջարկվող բողոքարկման մեխանիզմը խնդրահարույց է:

Պատճառների և առաջարկների մասին կարող եք կարդալ՝ ներբեռնելով փաստաթուղթը։

Ներբեռնել