Խտրականության դեմ օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

02.08.2024

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հասցեագրում է խտրականությունից արդյունավետ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերը: Այն սահմանում է խտրականության հասկացությունն ու տեսակները և նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից Խտրականության հարցերով խորհրդի ստեղծում, որտեղ կընդգրկվեն ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Օրենքի նախագծով սահմանվում են պաշտպանության մի քանի հատկանիշներ, սակայն նշված չէ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկված անձանց իրավական պաշտպանությանը, որն ամենազգայուն խնդիրներից մեկն է: Բացի այդ, նախագիծը չի սահմանում ՔՀԿ-ների՝ դատարաններում հանրային շահի հարցով («actio popularis») իրավական գործողություններ ձեռնարկելու հնարավորություն՝ խտրականությունից տուժած անձանց իրավունքները պաշտպանելու համար։

Խտրականության դեմ օրենքը կառավարության օրակարգում է ավելի քան մեկ տասնամյակ։ Թեև խտրականության արգելքը նախատեսված է Սահմանադրությամբ, ինչպես նաև մի շարք օրենսդրական ակտերով, ինչպիսիք են Աշխատանքային օրենսգիրքը, «Կրթության մասին» ՀՀ օրենքը, Քրեական օրենսգիրքը, վերջիններս խտրականության հարցերի միայն նեղ շրջանակ են ներառում:

2014թ. ընդունված Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրում ընդգծվեց խտրականության դեմ պայքարի միջազգային նորմերին Հայաստանի օրենսդրության համապատասխանությունը ուսումնասիրելու և խտրականության դեմ առանձին օրենքի ընդունման նպատակահարմարությունը հասկանալու անհրաժեշտությունը: Տարիների ընթացքում մի քանի նախագծեր մշակվեցին, սակայն հետագայում չընդունվեցին կառավարության կողմից: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրովնախատեսվեց լրամշակել խտրականության դեմ օրենքի նախագիծը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, և մինչև 2024 թվականի վերջը ներկայացնել Ազգային ժողովի ընդունմանը։

Տարիներ շարունակ ՔՀԿ-ները պարբերաբար ընդգծում էին ոտնձգությունների և խտրականության դեմ պատշաճ իրավական և գործնական երաշխիքների անհրաժեշտությունը: Մասնավորապես, ազգային օրենսդրական դաշտում բացակայում են ասոցիատիվ խտրականության, ոտնձգության, վիկտիմիզացիայի, դրական միջոցների և անուղղակի խտրականության վերաբերյալ կարգավորումները: Բացի այդ, գործող օրենսդրական ակտերը չեն ապահովում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ և մեխանիզմներ: «ՔՀԿ չափիչ Հայաստան» 2023 թվականի զեկույցում առաջարկվել է համարժեք պաշտպանություն ապահովել ՔՀԿ-ների դեմ ոտնձգություններից և հարձակումներից, այդ թվում՝ խտրականության դեմ մարմնի ստեղծման, հրապարակային հայտարարությունների և ողջամիտ ժամկետում ՔՀԿ-ների ու ակտիվիստների դեմ հարձակումների պատշաճ քննության միջոցով:

Ներկայիս նախագիծը ներառում է խտրականության սահմանումը, տեսակները և իրավական ու դատական պաշտպանության կառուցակարգերի։ Ըստ նախագծի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին (ՄԻՊ) լրացուցիչ լիազորություններ են տրվելու՝ հակախտրական միջոցառումների ոլորտում: Մասնավորապես, կստեղծվի Խտրականության հարցերով խորհուրդը՝ որպես ՄԻՊ-ի խորհրդատվական մարմին, որը կներառի ոլորտային ՔՀԿ-ների տասը ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Խտրականության հարցերով խորհուրդը խորհրդատվական աջակցություն կտրամադրի ՄԻՊ-ին հավասարության պաշտպանության և խթանման և խտրականությունից պաշտպանվելու վերաբերյալ:

Նախագծի վերաբերյալ մի քանի քննարկումներ են կազմակերպվել ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի կողմից, որտեղ ՔՀԿ-ներն ընդգծել են մի շարք բացեր: Մասնավորապես, ՔՀԿ-ները և միջազգային կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ օրենքի նախագիծը պաշտպանված հատկանիշների սահմանափակ ցանկ է ներկայացնում: Ի թիվս այլ պաշտպանված հատկանիշների, նախագծում հիշատակվում են «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները», ինչը ընդլայնում է խտրականության արգելման շրջանակը։ Սակայն պաշտպանության մի շարք հիմքերի բացահայտ չնշելը կարող է խոչընդոտել, օրինակ՝ «սեռական կողմնորոշման», «գենդերային ինքնության», «առողջական վիճակի» և «ընտանեկան կարգավիճակի» հիման վրա խտրականության ենթարկված անձի կամ անձանց խմբերի արդյունավետ իրավական պաշտպանությանը: Այս հիմքերի ընդգրկումն առաջարկվում է, մասնավորապես, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովի կողմից: Մյուս խնդիրն այն է, որ Խտրականության հարցերով խորհուրդը չունի առանձին գործերով պարտադիր որոշումներ կայացնելու լիազորություն: Թեև ՄԻՊ-ն իրավասու է ուսումնասիրել բողոքները և որոշումներ կայացնել, այդ որոշումները խորհրդատվական բնույթ են կրում, և չկան դրանց կատարումն ապահովող իրավական երաշխիքներ: Բացի այդ, ՄԻՊ-ը չի կարող դիտարկել անհատների դեմ ուղղված բողոքները: Այնուհետև, օրենքի նախագիծը կամ այլ օրենսդրության համապատասխան փոփոխությունները չեն տարածվում ոչ նյութական վնասների փոխհատուցման վրա։ Անհրաժեշտություն կա հստակեցնելու խտրականության դեպքերում կիրառվող պատժամիջոցների բնույթն ու մակարդակը:

Նախագծում բացակայում է «actio popularis»-ի մասին դրույթը՝ որպես նման դեպքերում պաշտպանության հաստատված մեխանիզմ, որը թույլ կտա երրորդ կողմին միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու այլոց իրավունքները կամ հավասարության սկզբունքը։ Ներկայումս Հայաստանի ՔՀԿ-ները զրկված են հանրային նշանակության հարցերով դատարան դիմելու իրավունքից, բացառությամբ շրջակա միջավայրի պահպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտների։ Քննարկումների ընթացքում կառավարության ներկայացուցիչները նշեցին, որ նախատեսում են ոչ նյութական վնասի և «actio popularis» վերաբերյալ հարցերը հասցեագրել այլ օրենսդրական փոփոխությունների միջոցով։

ՔՀԿ-ները ողջունում են խտրականության վերաբերյալ առանձին օրենք ընդունելու կառավարության նախաձեռնությունը։ Նրանք ակնկալում են, որ իրենց առաջարկները հաշվի կառնվեն օրենքի նախագծի հետագա լրամշակման ժամանակ և օրենքը կընդունվի մինչև 2024 թվականի ավարտը: Այս օրենքի ընդունումը նշանակալի քայլ կլինի խտրականությունից պաշտպանության ուղղությամբ և կնպաստի ՔՀԿ-ների միջավայրի բարելավմանը, հատկապես այն կազմակերպությունների համար, որոնց նպատակները ներառում են անձանց խտրականությունից պաշտպանելը:

Աղբյուրը՝ ԹԻՀԿ կայք

Աղբյուրը՝ ՔՀԿ Չափիչ կայք

Դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

24.02.2025
Մի խումբ համախոհ կազմակերպություններով հանդես ենք եկել առաջարկություններով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի վերաբերյալ։ Ըստ նրանց՝ օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են, հատկապես անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։ ՀԿ-ները առաջարկում են դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը, տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նարարության հետ և հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական տվյալների պաշտպանության հարցում։

Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» զեկույցը

12.02.2025
Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» զեկույցը, որը ներկայացնում է 2024 թվականին քաղաքացիական հասարակության միջավայրի տարբեր ոլորտներում առկա զարգացումները, խնդիրները և առաջարկությունները։ Հայաստանի քաղաքացիական հասարակության միջավայրի ընդհանուր գնահատականը մնացել է անփոփոխ՝ համեմատած 2023 թվականի հետ։ Առաջնահերթ խնդիրներն ու մարտահրավերները նույնպես շարունակում են արդիական մնալ։

2-րդ տեղեկատու, 2024

30.12.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը շնորհավորում է ձեր Ամանորը, մաղթում խաղաղ և ստեղծարար տարի։ Միաժամանակ ձեզ ենք ներկայացնում և ամփոփում 2024-ի երկրորդ կեսին մեր կատարած աշխատանքի տեսանելի մասը։

Իրավունքը բոլորի համար. սեղանի ուսուցողական խաղ

26.12.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը մշակել է «Իրավունքը բոլորի համար» խաղը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը, հաղորդել գիտելիքներ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների, ինչպես նաև քաղաքացիական կյանքում ներագրավվելու ուղիների վերաբերյալ։ Խաղն ունի հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ իրավունքի իմաստն ու դերը, ժողովրդավարության հիմնարար արժեքները,  մարդու իրավունքները և դրանց պաշտպանության մեխանիզմները, պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, կուսակցությունների, շահերի խմբերի, հասարակական շարժումների գործառույթները մարդու իրավունքների ոլորտում, ընտրությունները, պետական իշխանության ճյուղերը և վարչական, քաղաքացիական (ընտանեկան և աշխատանքային իրավունք) և քրեական վարույթներ։

ԻԶՊՀ-ի հանրագրի առաջարկն ընդգրկվել է օրենսդրական նախագծերում

04.10.2024
Ամիսներ առաջ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնություն ապահովելու պահանջով էլեկտրոնային հանրագիր էր ներկայացրել։ Ինչպես տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից, Հանրագրով կատարված առաջարկն ընդգրկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Ըստ ԻԶՊՀ-ի՝ այս փոփոխությունը կարևոր է նաև դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից. «Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վարույթի հրապարակային բնույթըդատավարության մասնակիցներին պաշտպանում է արդարադատության գաղտնի իրականացումից՝առանց հանրության կողմից հսկողության. այն նաև այն միջոցներից մեկն է, որոնց միջոցով կարող էպահպանվել դատարանների հանդեպ վստահությունը»: 

Խտրականության դեմ օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

02.08.2024
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հասցեագրում է խտրականությունից արդյունավետ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերը: Այն սահմանում է խտրականության հասկացությունն ու տեսակները և նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից Խտրականության հարցերով խորհրդի ստեղծում, որտեղ կընդգրկվեն ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Օրենքի նախագծով սահմանվում են պաշտպանության մի քանի հատկանիշներ, սակայն նշված չէ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկված անձանց իրավական պաշտպանությանը, որն ամենազգայուն խնդիրներից մեկն է: Բացի այդ, նախագիծը չի սահմանում ՔՀԿ-ների՝ դատարաններում հանրային շահի հարցով («actio popularis») իրավական գործողություններ ձեռնարկելու հնարավորություն՝ խտրականությունից տուժած անձանց իրավունքները պաշտպանելու համար։

Դատարանը ճանաչել է դատապարտյալի ՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով բնակության վայր մեկնելու իրավունքը

12.07.2024
Հուլիսի 2-ին դատարանը կես տարի տևած գանգատարկման գործընթացների արդյունքում բավարարել էմեր շահառուի բողոքը (գործի համար՝ ԵԴ1/0517/15/24)՝ պարտավորեցնելով քրեակատարողականհիմնարկին վերացնել դատապարտյալի՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով մեկնումտրամադրելու իրավունքի խախտումը, ինչը նշանակում է, որ հիմնարկը պարտավոր է անձին տրամադրելօրենքով նախատեսված ժամկետով (մինչև 10 օր) մեկնում մշտական բնակության վայր՝ անչափահասերեխային տեսակցելու նպատակով: 

ՏԵՂԵԿԱՏՈՒ

11.07.2024
Այս տեղեկատուի միջոցով ամփոփում ենք 2024-ի առաջին ամիսներին մեր կատարած աշխատանքի մի մասը՝ օրենսդրության ուսումնասիրություն, հայտարարություններ, ռազմավարական դատավարություններ, հանրային քննարկումներ և հարցազրույցներ, հաջողության պատմություններ։

«Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծը կոչված է բարելավել բաց տվյալների կառավարումը և հասանելիությունը

10.04.2024
Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումը կնպաստի բաց տվյալների քաղաքականության իրականացմանը՝ տվյալների թվային շտեմարանների միջոցով հնարավորություն ստեղծելով ավելի արդյունավետ հանրային վերահսկողության համար: Նախագծով մասնավորապես սահմանվում է հետևյալը` հանրային տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը, հանրային տեղեկությունների հասանելիության ապահովման և կառավարման մեթոդները, տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, տվյալների շտեմարանների ստեղծումը և կառավարումը:

Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի

09.04.2024
Ապրիլի 5-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: ԹԻՀԿ-ը իր հայցում պնդել էր, որ մերժմամբ խախտվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, քանի որ սահմանափակվել է նշված մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իր իրավունքը: ԹԻՀԿ-ի շահերը դատարանում ներկայացնում էին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։