Ի՞նչ է փոխում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. ԻԶՊՀ առաջարկությունները

29.02.2024

Ազգային ժողովն այս օրերին քննարկում է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. նախագիծ, որ անկյունաքարային նշանակության նոր կարգավորումներ է ներդնում դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում։ 

Դեռևս 2022 թ.-ին ԻԶՊՀ-ն հետազոտություն էր կատարել այս բնագավառում՝ վեր հանելով օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները և ներկայացնելով թիրախային առաջարկներ: Զեկույցը քննարկվել էր ՀՀ Արդարադատության նախարարության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Այնուհետև 2023 թ.-ի մարտին ԻԶՊՀ-ն ներգրավվեց «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն իրականացնող Արդարադատության նախարարության աշխատանքային խմբում, որի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նախագծում ընդգրկել մի քանի առանցքային առաջարկություններ:

 

Ի՞նչ փոխվեց

Անժառանգ գույքի բռնագանձում

Նախագծով հնարավոր է դառնում անժառանգ գույքի բռնագանձումը։ Եթե ներկայում անժառանգ գույքը առանց որևէ պարտականության անցնում է համայնքին, իսկ դատական ակտը մնում է չկատարված, ապա այժմ հնարավոր է հօգուտ պարտապանի կայացված դատական ակտը կատարել պարտատիրոջ անժառանգ գույքի հաշվին։ Ստեղծվել են մեխանիզմներ, որոնց միջոցով գույքը կարող է օգտագործվել պարտքը մարելու համար։ ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը նշում է, որ այս կարգավորումը էական նշանակություն ունի անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով դատական ակտի կատարման անհնարինության հիմքով կատարողական վարույթների ավարտվելու և դատական ակտերի անկատար մնալու բարձր ցուցանիշները։

Պարտավորությունը կատարելու խրախուսում

Նախագծով մեծամասամբ լուծվել է նաև կատարողական ծախսերի հաշվարկման ոչ տարբերակված համակարգի և բռնագանձված գումարի բաշխման հերթականության իրավաչափության հետ կապված խնդիրների մեծ մասը. ԻԶՊՀ-ն դրանք արձանագրել էր դեռևս 2022 թ.-ին իրականացված հետազոտության ընթացքում: Այսպես, սահմանվել է կատարողական ծախսերի հաշվարկման տարբերակված համակարգ, որով ծախսերի չափը պայմանավորված է ակտի կատարման ժամկետով և իրականացված գործողություններով. սա խրախուսում է պարտապանին կամավոր և սեղմ ժամկետներում կատարել  դատական ակտով իր վրա  դրված պարտավորությունը: Այնուամենայնիվ, Նախագծով ի սկզբանե կար մի կարգավորում, որը, ըստ էության, զրկում էր անձին դատական ակտը կամավոր և առանց լրացուցիչ ծախսերի կատարելու հնարավորությունից, քանի որ առկա չէին բավարար իրազեկման մեխանիզմներ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու և կատարման ենթակա դառնալու վերաբերյալ. արդյունքում պարտապանը զրկվում էր դատական ակտը որոշակի սեղմ ժամկետում կամավոր կատարելու հնարավորությունից՝ առանց հարկադիր կատարման ծախսերի վճարման պարտականության:

Նախագծում հնարավոր է դարձել փոփոխել նշված կարգավորումը՝ սահմանելով մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման դիմում ներկայացնելը պարտապանին ծանուցելու պարտականություն և դատական ակտը կամովին կատարելու հնարավորություն՝ առանց կատարողական ծախսերի, վճարների կատարման:

Ամփոփելով՝ հայտնենք, որ ԻԶՊՀ-ն շարունակում է ոլորտի՝ դեռևս բաց մնացած որոշ թեմաների ուսումնասիրությունը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նոր նախագիծը, դառնալով օրենք, արդյունավետորեն կկիրարկվի և կփոխի դատական ակտերի կատարման որակը։ 

 

«Արդար դատաքննության իրավունք. Դատական ակտերի հարկադիր կատարում» հետազոտությունը կատարվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանումարդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia #Ջուրեմոնիա, www.juremonia.amծրագրի ենթադրամաշնորհի շրջանակումԲովանդակության համար պատասխանատվություն է կրում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամըև պարտադիր չէոր այն արտահայտի Եվրոպական միությանտեսակետները

 

ԻԶՊՀ-ի առաջարկությունները՝ Կառավարության որոշման մաս

22.02.2024
Արդեն տևական ժամանակ է, ինչ ԻԶՊՀ-ի գործունեության մաս է օրենսդրական նախագծերի մշտադիտարկումը, վերլուծությունը, խնդիրներ վեր հանելն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը։ Այս կերպ կազմակերպությունը փորձում է նպաստել մարդու իրավունքներից բխող օրենսդրության ստեղծմանը։ Վերջերս ՀՀ Կառավարությունն ամբողջությամբ ընդունեց դատարանների գործունեության վիճակագրության բովանդակային բարելավմանն ուղղված ԻԶՊՀ-ի առաջարկությունները՝ ընդգրկելով դրանք «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագրում։

Անձի իրավական վիճակը վատացնող դրույթները չպետք է հետադարձ ուժ ունենան

29.01.2024
Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն կարծիք են հրապարակել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանրային գերակա շահին առնչվող նախագծերը խնդրահարույց են. կարծիք

10.01.2024
ԻԶՊՀ-ն և գործընկեր կազմակերպությունները խնդրահարույց և մտահոգիչ են համարում ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերով առաջարկվող փոփոխությունները՝ համարելով, որ դրանց չհիմնավորվածությունն առնվազն հարցեր է առաջացնում փոփոխությունների նպատակների վերաբերյալ։ 

Շրջանառությունից հանել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծը

08.01.2024
19․12․2023 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ )։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանումները, որոնց հետևանքով Նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր առմամբ հետադիմական բնույթ է ստանում։ Միևնույն ժամանակ արժե նշել, որ գործող օրենքն ինքնին բավականին թերի է՝ հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձը։

Կարծիք պետական տուրքի մասին ՀՀ օրենքի նախագծի մասին

16.11.2023
31.10.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներառում է նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մասին ԻԶՊՀ-ն հրապարակում է իր կարծիքը։

Դիտարկումներ ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

06.11.2023
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։ ԻԶՊՀ-ն, ԹԻՀԿ-ը և ՀՔԱՎ-ը իրենց դիտարկումներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ։

Տեղեկատվության սահմանափակումը պետք է լինի ողջամիտ և կոնկրետ. կարծիք ԱԱԾ նախագծի մասին

24.10.2023
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ սահմանելով տեղեկատվության սահմանափակման նոր դրույթներ։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը կարծիք են հրապարակել նախագծի թերությունների մասին։

Խմբագրե՞լ, թե՞ ոչ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը. ԻԶՊՀ առաջարկը

11.10.2023
Արդարատադատության նախարարությունն առաջարկում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված այն հանցանքները, որոնք կատարվել են ոչ շահադի-տական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով՝ պատճառաբանելով, որ դրանք կոռուպցիոն հատկանիշներ չունեն։ Ըստ ԻԶՊՀ-ի՝ այդպես է միայն առաջին հայացքից։ Ավելին, Հիմնադրամն առաջարկում է հանել նախագծի հոդվածը։ Թե ինչու, կարդացեք։

Այլընտրանքային զեկույցներ՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին

10.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ մշակել և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե է ներկայացրել երկու այլընտրանքային զեկույց: Զեկույցները մշակվել են Կոմիտեի 74-րդ նստաշրջանին ընդառաջ, որտեղ քննարկվել են ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» դաշնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման առաջընթացը։ Դրանք անդրադառնում են ինչպես աշխատանքային իրավունքներին, այնպես էլ խտրականության արգելքին և առողջության իրավունքին։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։