ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին

10.09.2020

ՀՀ արտգործնախարարը նույն առիթով հայտարարեց. «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը»: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Բելառուսի ժողովուրդը ոտքի է ելել ընդդեմ բռնապետության և ընտրակեղծարարության: Ի պատասխան խաղաղ հավաքների՝ ցուցարարների նկատմամբ կիրառվում են բռնություններ, առևանգումներ, խոշտանգումներ, հալածանքներ և սպանություններ: Բելառուսի վարչախումբն արհամարհում ու մերժում է միջազգային կառույցների կոչերը՝ դադարեցնելու բռնությունը և իրականացնելու մարդու իրավունքների ոտնահարումների պատշաճ քննություն:

Բելառուսի քաղաքացիական հասարակությունը և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ կոչ են անում հրավիրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ՝ քննության առնելու երկրում ստեղծված վիճակը: Բելառուսի քաղաքացիների ընդվզումը նման է Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին, երբ ժողովուրդը, երկու տասնամյակից ավել առերեսվելով ահագնացող ու անպատիժ ընտրակեղծարարությանը և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներին, ունենալով բազմաթիվ զոհեր, քաղաքական բանտարկյալներ, խոշտանգվածներ և բռնադատվածներ, դուրս եկավ փողոց՝ մերժելու բռնատիրական ռեժիմը: Համարում ենք, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած կառավարությունը չի կարող անհաղորդ մնալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանի դերը ստեղծված իրավիճակում վճռորոշ է: Հորդորում ենք Հայաստանի կառավարությանը անսալ միջազգային հանրության կոչին և սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու և Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու վերաբերյալ պահանջը:


Հայաստանի իշխանությունները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամի բարձր կարգավիճակում պարտավոր են վերահաստատել իրենց նվիրումը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեհամակարգին՝ ազատ ընտրություններին, բռնություններից և հալածանքներից զերծ լինելու իրավունքին, մարդու այլ հիմնարար ազատությունների անբեկանելիությանը:


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն
Իրավունքի Զարգացման և Պաշտպանության Հիմնադրամ
Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ
Գլոբալիզացիայի և Տարածաշրջանային Համագործակցության Վերլուծական Կենտրոն ՀԿ
Հելսինկյան Ասոցիացիա Իրավապաշտպան ՀԿ
Իրավունքի եւ Ազատության Կենտրոն
Բոլորը Հանուն Հավասար Իրավունքների Հիմնադրամ
Համայնքային Համախմբման և Աջակցության կենտրոն ՀԿ
Ընդդեմ Խոշտանգումների Համաշխարհային Կազմակերպություն
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ
Մեղրու Կանանց Ռեսուրս Կենտրոն ՀԿ
Մարտունու Կանանց Համայնքային Խորհուրդ ՀԿ
Մտավոր Սեփականության Ազգային Խորհուրդ ՀԿ
Քաղաքականության Հետազոտական Կենտրոն
Մարդու Իրավունքների Հետազոտությունների Կենտրոն
Հանրային Լրագրության Ակումբ


ՀՀ քաղաքացիներ

Կարեն Թումանյան, Լոռա Մելիքյան, Լիզա Ճաղարյան, Սերգեյ Աբրահամյան, Մարիամ Հակոբյան, Արփինե Պետրոսյան, Գեւորգ Գիլանց, Անուշ Աղաջանյան, Լուսինե Խաչատրյան, Զարեհ Սաֆարյան, Էդգար Մանուչարյան, Արմեն Գրիգորյան, Կարինե Յարալյան, Արմինե Միսակյան, Քնարիկ Ազատյան

Ներբեռնել

Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022
2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։

Այլընտրանքային զեկույց՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին

19.07.2022
Մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Հատիս լեռան գագաթի օտարման և որպես պետության պահպանության ներքո գտնվող բնության հուշարձանի նկատմամբ պարտավորությունների խախտման վերաբերյալ

18.07.2022
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022
44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին

08.02.2022
Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։

Ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց

06.01.2022
2022 թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ

29.07.2021
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։