Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում ս.թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ սահմանելով 2 տարի ժամկետով:
Քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հետ առաջարկում ենք հանել նախագիծը շրջանառությունից, քանի որ․
այն բավարար հիմնավորված չէ,
խոչընդոտելու է քաղաքացիների մի շարք իրավունքների իրացումը։
Մյուս հիմնավորումներին և հայտարարության ամբողջական տեքստին ծանոթանալու համար ներբեռնե՛ք տեքստը։
2021թ. հուլիսի 2-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության կողմից հրապարակվել է ՀՀ Կառավարության որոշման փոփոխության նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի N 1104-Ն և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվակաի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին»։Համաձայն նախագծով առաջարկվող փոփոխությունների Նախարարությունը նախաձեռնել է վերհանել e-gov.am և govtravel.am կայքում առկա զգայուն և ռիսկային տեղեկատվությունը1։ Ըստ նախագծի՝ տեղեկատվության վերհանումից և հստակեցումից հետո իրականացվել է ՀՀ Կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի 1104-Ն և ՀՀ Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումներում համապատասխան փոփոխություններ վերոնշյալ տեղեկատվությունը արգելափակելու համար։
Առաջարկում ենք նախագիծը դիտարկել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների շրջանակներում, ինչը հնարավորություն կտա կանխատեսելիության և իրավական որոշակիության շրջանակներում կարգավորել տեղեկատվության այն տեսակները, որոնց սահմանափակումը չի կարող որակվել որպես տեղեկատվության ազատության իրավունքի խախտում:
Ծրագրի հիմնական նպատակը հիմնադրամի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է՝ դրա արդյունավետությունը և կայությունը երաշխավորելու միտմամբ և երկարաժամկետ հեռանկարում իրավական մտակենտրոնի վերածելու ցանկությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թ․-ի հունիսից Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։
Կարողությունների զարգացումը և ֆինանսական կայունությունը, բովանդակային մասնակցությունը արդարադատության, ընտրական, սահմանադրական և այլ ընթացիկ բարեփոխումներին։ Ծրագրի շրջանակում նաև իրականացվում է հետազոտություն՝ ուղղված դատական ակտերի արդյունավետ և ժամանակին կատարմանը նպաստելուն։ Մշտադիտարկվում են Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայության գործողությունները, ուսումնասիրվում օրենսդրական և գործնական խնդիրները։
ՀՀ կառավարության կողմից 2021 թ. մարտի 11-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է, որ «յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից»:
Գործող օրենսդրական երաշխիքը արտացոլում է միջազգային լավագույն փորձն ու չափանիշները՝ երաշխավորելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսական կայունությունը և անկախությունը՝ որպես վերջինիս գործունեության արդյունավետության էական նախապայման:
Նման փոփոխությունն ակնհայտ հետընթաց է սահմանված չափանիշից և ենթադրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման կայունության սկզբունքից հրաժարում՝ ՄԻՊ գրասենյակի բնուջետային հատկացումներն որոշակիորեն կախման մեջ դնելով օրվա քաղաքական իշխանությունների կամքից: Հետևաբար, առանց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսական կայունության և անկախության ապահովման օրենսդրական հստակ երաշխիքների նախատեսման, նման օրենսդրական փոփոխությունն ունակ է խաթարելու Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի գործունեության անկախությունն ու արդյունավետությունը:
Սեղմագիրը տեղեկատվության ազատության ոլորտի ուսումնասիրությունն ամփոփող զեկույցի արդյունքների համառոտ ներկայացումն է։ Այստեղ հնարավոր է ծանոթանալ ծրագրի ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներին և առաջարկվող լուծումներին։ Բացի սրանից՝ ոլորտով հետաքրքրվածների համար այն կարող է դառնալ զեկույցին ավելի մանրամասն ծանոթանալու բանալի և այդ առումով ուղեցուցային նշանակություն ունենալ։
Փոխարենը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվում է կամավորական գործունեությունը կարգավորող առանձին օրենք։
Հարկ է նկատել, որ կամավորական գործունեությանն (աշխատանքին) առնչվող հարաբերությունները կառուցվում են կամաարտահայտման ազատության դրսևորման առավելագույն աստիճանի վրա, ուստիև դրանք պահանջում են խիստ սահմանափակ շրջանակի հարցերի կարգավորում՝ հիմնականում, կողմերի իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու և կամավորական ուժի շահագործումը կամ այլ կերպ չարաշահումը բացառելու նպատակով։ Ոլորտը կարգավորող առանձին օրենք նախաձեռնելու պարագայում կարգավորման ենթակա հարցերի շրջանակը արհեստականորեն ուռճացվում է և ավելորդ ծանրաբեռնում իրավահարաբերությունները, մինչդեռ հարկավոր է ապահովել բավարար ճկունություն կամավորական աշխատանքի կազմակերպող կառույցի և կամավորի փոխհամաձայնեցված գործողությունների համար։
Կարծում ենք՝ ողջամիտ է կամավորական գործունեությունը (աշխատանքը) դիտարկել աշխատանքային օրենսդրության շրջանակում և դրան անդրադառնալ ներկայումս մշակվող համապատասխան բարեփոխումների հայեցակարգում՝ սահմանելով նվազագույն պահանջներ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը համատեղ առաջարկներ են ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։
Առաջարկվող փոփոխություններով տեղեկատվություն ստանալու հարցմանը ներկայացվող պարտադիր պահանջների շարքից հանվում են քաղաքացիության նշման և ստորագրության առկայության հետ կապված դրույթները: Ընդ որում, առաջարկվող փոփոխությունները հիմնավորվել են նրանով, որ հանրային տեղեկության տրամադրման դեպքում դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նման տեղեկությունը պետք է տրամադրվի ցանկացած դիմողի, ուստի դիմողի անձն էական չէ:
Իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման էլեկտրոնային հարթակում 15.04.2020 - 30.04.2020 թթ. ընկած ժամանակահատվածում հանրային քննարկման է դրվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ), որով նախատեսվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 48-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել հետևյալ լրացումը. «Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են բացառապես հաղորդակցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Հաղորդակցությունը չի կարող իրականացվել մեկուսի: Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու և թույլտվություն ստանալու դեպքում: Տեսակցության թույլտվություն տրամադրելը մերժվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ։»։
Գտնում ենք, որ քննարկման դրված Նախագծով նախատեսված կարգավորումները վտանգում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պոզիտիվ պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ՀՀ կառավարության հանձնառությունները՝ փակ հաստատություններում հանրային վերահսկողության ապահովման բնագավառում:
Այսպես, Օրենքը սահմանում է ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության պահանջ, որը ենթակա է ապահովման լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով (հոդված 47): Միաժամանակ, Օրենքի 48-րդ հոդվածով սահմանվում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, որում ներառված են համապատասխան վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող վերոնշյալ դիտորդները:
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Կարծում ենք, որ թեև հազվագյուտ կենդանիների և բույսերի բազմացման վայրերի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակ մատչելիությունը բխում է ՀՀ վավերացրած Օրհուսի կոնվենցիայի դրույթից, սակայն այն որոշակի պայմաններում պարունակում է նաև չարաշահման ռիսկ: