Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Տեղեկատվություն թաքցնելը՝ հնարավոր վտանգ շրջակա միջավայրի համար

Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Կարծում ենք, որ թեև հազվագյուտ կենդանիների և բույսերի բազմացման վայրերի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակ մատչելիությունը բխում է ՀՀ վավերացրած Օրհուսի կոնվենցիայի դրույթից, սակայն այն որոշակի պայմաններում պարունակում է նաև չարաշահման ռիսկ:

Կարծիք շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանելու մասին

Սույն թվականի նոյեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որում բացակայում է շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Հարկ է նշել, որ նշված հոդվածը նույնիսկ ներկայում գործող քրեական օրենսգրքում ունի մի շարք թերություններ թե՛ օբյեկտիվ կողմի, թե՛ սուբյեկտային կազմի առումով, ինչպես նաև համաչափ պատասխանատվություն չի նախատեսում այս` իրականում հանրորեն խիստ վտանգավոր արարքի համար.

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրավապահ մարմիններին անհրաժեշտության դեպքում  պարզել, թե որ կայքերն է այցելել բաժանորդը, ինչ սարքավորում է օգտագործում նա Ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչպես նաև բաժանորդի կողմից էլ փոստով հաղորդած նամակների օրը, ժամը և հասցեն։ Այդ բոլոր տեղեկությունները Ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել երկու տարվա ընթացքում։

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Կարծում ենք, որ այն խիստ խնդրահարույց է աշխատողի իրավունքների պաշտպանության նվազագույն երաշխիքների ապահովման տեսանկյունից, և առաջարկվող լուծումները գործնականում հանգեցնելու են աշխատողների աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը), աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքների կոպիտ ոտնահարմանը:

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար:


1. Իրավաբանական/փաստաբանական գործունեությունն ինքնին գերշահութաբերություն ունեցող գործունեություն չէ, իսկ բարձր շրջանառություն ունեցող իրավաբանական և փաստաբանական ընկերություններն արդեն իսկ գտնվում են շահութահարկ/ԱԱՀ հարկման դաշտում, ուստի մյուս ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերին հարկման այս դաշտ բերելը որևէ նշանակալի ֆինանսական մուտքեր պետական բյուջե չի ապահովելու։