Մարդու իրավունքների երաշխիքները պետք է վերականգնվեն․ Պետրոսյան

21.02.2020

2015 թ. սահմանադրական փոփոխությունների հետևանքով մի շարք երաշխիքներ նվազել են, և դրանք ներկայիս սահմանադրական փոփոխությունների շրջանակում վերականգնման կարիք ունեն․ «Մարդու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող 2-րդ գլխից հանվել են մի շարք սոցիալական, տնտեսական իրավունքներ և տեղափոխվել են 3-րդ գլուխ, որը նախատեսոմ է պետության քաղաքականության հիմնական նպատակները սոցիալական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև օրենսդրության երաշխիքները այս ոլորտներում»,- ասել է Գենյա Պետրոսյանը: Նա նաև շեշտել է, որ այն նորմը, որը վերաբերում է սահմանադրական նորմերի անմիջական գործողությանը, այլևս գոյություն չունի, այսինքն՝ 3-րդ գլխում ներառված իրավունքներն այլևս անմիջապես չեն գործում:Երրորդ գլխում նախատեսված իրավունքներից են առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների իրավունքը, բավարար կենսամակարդակի, սոցիալական ապահովության, բժշական օգնություն և սպասարկում ստանալու, նվազագույն աշխատավարձի, հասարակական-մշակութային կյանքին մասնակցելու և այլն։ Սրանք նախատեսվել են որոշակի բովանդակային փոփոխություններով, որոնք նպատակ ունեն նվազեցնելու երաշխիքները։ Սահմանադրության տեքստից հանվել է իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

ՀՀ քաղաքացին, ինչպես նաև ՄԻՊ-ը այլևս իրավունք չունեն վիճարկելու այն օրենսդրական ակտերը, որոնք կպարունակեն այս իրավունքների խախտում 2-րդ գլխից հանելու հետևանքով:

Նվազել են հիմնական իրավունքների երաշխիքները՝ անմեղության կանխավարկած, օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների թույլատրելիություն, անձնական ազատություն և անձեռնմխելիություն:

Ըստ Պետրոսյանի՝ մի շարք դրույթներ և մանրամասն կարգավորումներ բացարձակ անհրաժեշտ չէին և կարող էին հանգեցնել սահմանափակումների՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանա ՄԻԵԴ պրակտիկան․ «Դա չի բխում այն նպատակից, որ ունի այս դրույթների սահմանումը Սահմանադրության մեջ»։

Պետությունը դեռ չի սպառել բոլոր միջոցները. ասուլիս ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման մասին

28.03.2024
ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «Ինչու՞չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով մամուլի ասուլիսին։ Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջյանը եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արայիկ Պապիկյանը և Զարուհի Մեջլումյանը։

Թեմա/ռեմա #14. «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»

15.01.2024
Բուն TV-ի «Թեմա/ռեմա» հաղորդման եթերում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և փոդքասթի համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը զրուցել են քաղաքականության փաստաթղթերի դերի մասին հատկապես պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության համատեքստում։

Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023
​​​​​​​Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Կապի օպերատորները տեղյակ չեն լինում՝ դատական թույլտվություն տրված է, թե ոչ

09.12.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Մեդիա կենտրոնում քննարկել են «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ու մարդու իրավունքները» թեման։

Ադրբեջանի ագրեսիան՝ ժողովրդավարության խոչընդոտ

06.10.2022
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ դատաիրավական համակարգի խնդիրներին և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվում է իր ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների պատճառով։

Անհրաժեշտ են մանրամասն կարգավորումներ՝ զենքի կիրառման համաչափության համար․ քննարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր լիազորությունների մասին

09.09.2022
Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։

Հակակոռուպցիոն դատարաններ․ բանավեճ Լուրերի եթերում

20.04.2022
Լուրերի եթերում «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման շրջանակներում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է հակակոռուպցիոն դատարանների թեմայով բանավեճ-քննարկմանը։

«Հայաստանի ժողովրդավար ուղին չունի այլընտրանք»․ քննարկում

14.03.2022
1in.am-ի եթերում Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման մասին քննարկմանը։

Ֆոսֆորային զինատեսակների կիրառման համար միջազգային պատասխանատվության հիմքեր կան

24.02.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը 1in.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի առաջարկներին։